User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստանին)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սինգապուրյան հրաշքի գաղտնիքները(Սինգապուրի նախկին վարչապետի խորհուրդները Հայաստանին)

    Հետաքրքիր զրույց էր, շատ հետաքրքիր ու ճիշտ խորհուրդներ կային:

    Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուն: Նա ավելի քան 3 տասնամյակ ղեկավարել է ասիական այդ պետությունը, կերտել այսպես կոչված սինգապուրյան հրաշքը: Յուն Հայաստան է այցելել մոսկվաբնակ հայ գործարար, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանի հրավերով, որը Սինգապուրի հետ վաղուց սերտ տնտեսական կապեր է հաստատել:

    Ո՞րն է սինգապուրյան հրաշքի գաղտնիքը, ի՞նչ խորհուրդներ կտա Յուն Հայաստանին՝ այս հարցերը հետաքրքրում էին բոլոր նրանց, որոնք երեկ ներկա էին Ազգային մրցունակության խորհրդի ընդլայնված նիստին:

    86-ամյա Յուն, պետք է խոստովանել, ներկաներին չհիասթափեցրեց, միայն կազմակերպիչներին խնդրել էր նիստին հաջորդող ասուլիսի ընթացքում 3-ից ավելի հարց չտալ: Նշենք, որ հարց տալու իրավունքը կազմակերպիչները վերապահեցին բացառապես պետական լրատվամիջոցներին:

    Այնուամենայնիվ, Յուն հասցրեց բավական շատ բան ասել, ու նրա ասածների մեջ օգտակար շատ բաներ կային: Գլխավորը, մեր կարծիքով, այն էր, որ պետք է փոխենք մտածելակերպը:

    «Աշխարհը մեզ ոչինչ պարտական չէ, մենք ենք պարտական աշխարհին»,- ասում էր Յուն: Հետևաբար, կարիք չկա տնտեսական քաղաքականություն վարել՝ հիմնվելով արտաքին օգնությունների վրա, լինեն դրանք տրանսֆերտներ, թե միջազգային կառույցների վարկեր ու դրամաշնորհներ: Յուն օրինակ էր բերում աֆրիկյան երկրներին, որոնց զարգացած երկրները միլիարդավոր դոլարներ են տրամադրում, որը սակայն «լրիվ կորած բան է»: Յուի կարծիքով՝ պետք է սովորել ձուկ որսալ, այլ ոչ թե ձուկը պատրաստի ստանալ:

    Սինգապուրի տնտեսական հաջողության գաղտնիքներից մեկը կոռուպցիայի դեմ հաջող պայքարն էր: Ապշեցուցիչ է այն հետևողականությունը, որով Յուն պայքարել է կոռուպցիայի դեմ՝ կիրառելով իսկապես ոչ ստանդարտ քայլեր:

    Օրինակ՝ Սինգապուրը մի օրենք է ընդունել, ըստ որի՝ եթե պաշտոնյան իր եկամուտին անհամապատասխան գույք է ձեռք բերում, ապա պարտավոր է ինքը ապացուցել, թե որն է գույքի ձեռքբերման օրինական աղբյուրը:

    Ընդ որում՝ ապացուցել նա պարտավոր է դատարանում՝ ի տես ողջ հանրության: Յուն այդ օրենքի իմաստը շատ պարզ է ներկայացնում. քանի որ կոռուպցիայի ապացույց գտնելը շատ դժվար է, դրա բեռը տեղափոխվել է գույք ձեռք բերողի վրա:

    Յուն ասում է, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է սկսել երկրի առաջնորդից և տարածել պետկառավարման բոլոր օղակներում: Այդ միջոցների արդյունքում Սինգապուրի հասարակությունը սկսել է վստահել կառավարությանը, իսկ դա նպաստել է, որ վերջինս ավելի հեշտությամբ ֆինանսական միջոցներ հայթայթի:

    Յուի հաջորդ կարևոր առաջարկությունը վերաբերում էր ինտերնետին: «Եթե ուզում եք լինել մրցունակ և հզոր, ապա բոլոր բնակավայրերում մալուխներ անցկացրեք»,- հորդորում էր սինգապուրցի հյուրը:

    Յունի որոշ առաջարկություններում, թերևս, վիճարկելի դրույթներ կային: Օրինակ՝ առաջարկվում է անգլերենը դարձնել աշխատանքային լեզու: Հայերենն այդ պարագայում մղվում է երկրորդ պլան, իսկ ռուսերենը՝ երրորդ: Չենք կարծում, որ լեզվի պետական տեսչությունում նման առաջարկներին խանդավառությամբ կվերաբերվեն, չնայած Յուն ասում է, որ անգլերենի համատարած գործածումը բավական հեշտացնում է անդրազգային կորպորացիաների մուտքը, նպաստւմ ներդրումների աճին:

    Եթե լեզվի կիրարկման հարցում առայժմ խուսափենք ծայրահեղություններից, ապա Յուի այս խորհրդի մեջ ևս օգտակար շատ բաներ կան: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել բուհերում և դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակին, այն հաշվով, որ բուհն ավարտած ցանկացած մասնագետ լիարժեք տիրապետի առնվազն 2 օտար լեզվի:

    Ներկաների համար անսպասելի՝ Սինգապուրի նախկին վարչապետը բարձրացրեց Հայաստանի տնտեսական կողմնորոշման վերանայման հարցը, որում կարելի էր նաև քաղաքական ենթատեքստ գտնել: Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա հարցադրումը Հայաստանում կարծես թե վաղուց օրակարգից դուրս է եկել, սակայն սինգապուրցի հյուրն ակնհայտորեն այդ մասին չգիտեր:

    Նա նախ առաջարկեց հստակեցնել, թե ի՞նչ տիրույթում ենք գործելու՝ տարածաշրջա՞ն, Ա՞ՊՀ, Եվրոպա՞, թե՞ Ամերիկա: Իր՝ Յուի եզրակացությունը բավական միանշանակ էր՝ հարկավոր է ընտրել զարգացման ամերիկյան մոդելը, որն ամենադինամիկն է: ԱՄՆ-ին նա համարում է աշխարհում ամենաառաջադեմ գաղափարների աղբյուրը, որի տնտեսությանը բնորոշ է «ընկնել, բայց արագ ոտքի կանգնել» ոճը:

    Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Յուն եվրոպական տնտեսությունը համարում է ծանրաշարժ, կառչած «հին սովորույթներից»: Այս բնորոշումը հետաքրքիր էր թեկուզ նրանով, որ Յուն, իր խոստովանմամբ, 4 տարի սովորել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում:

    Հետաքրքիր էին Յուի դատողությունները Հայաստանի տարածաշրջանային դերակատարման առումով: Ըստ նրա՝ մեր հարևաններից օգնություն ստանալու ակնկալիք ունենալ չենք կարող, քանի որ իրենք էլ օգնության կարոտ են և զարգացվածության մակարդակով Հայաստանից շատ չեն տարբերվում:

    «Պետք է ցատկել նրանց (հարևանների,-Ս.Ա.) վրայով»,- ասաց Յուն, և իր կողքը նստած արտգործնախարար Նալբանդյանին խորհուրդ տվեց ավելի ակտիվորեն համագործակցել Սևծովյան երկրների հետ:

    Մի խոսքով՝ Յուն ռեսուրսների առկայությունը տվյալ երկրի համար առավելություն չի համարում և օրինակ է բերում Սինգապուրին, որը ո՛չ նավթ ուներ, ո՛չ անտառ, ինչպես հարևանները, սակայն կարողացավ նրանցից ավելի արագ զարգանալ:

    «Ես պետք է ստեղծեի մի բան, որ հարևանները չունեին: Ստեղծեցի կառավարման ստանդարտներ, արմատախիլ արեցի կոռուպցիան, ստեղծեցի այնպիսի ենթակառույցներ, որ աշխարհը չուներ: Մենք երրորդ աշխարհում օազիս դարձանք, երրորդ աշխարհից հայտնվեցինք առաջինում»,- այսպես ընդհանրացրեց իր գործունեությունը Սինգապուրի նախկին վարչապետը:
    www.cdaily.am

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.09.2009), h.s. (20.09.2009), ministr (20.09.2009), Rammer (20.09.2009), Tig (23.09.2009), Գաղթական (03.06.2010), Հայկօ (20.09.2009), Ձայնալար (21.04.2010), Մանուլ (20.09.2009), Սահակ (20.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 13րդ վարչապետի կառավարությունը
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 22.05.2014, 20:45
  2. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  3. Լոս Անջելեսի գաղտնիքները / L.A. Confidential
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.08.2010, 09:50
  4. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին
    Հեղինակ՝ The_only_one, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 17.10.2008, 11:48
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •