User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ դասավորությամբ եք հավաքում հայերենը։

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ֆոնետիկ (8=Ր)

    48 85.71%
  • Ֆոնետիկ (8=Ռ)

    3 5.36%
  • Գրամեքենային (Typewriter)

    3 5.36%
  • Այլ դասավորություն

    2 3.57%
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 92 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հայատառ մուտքագրման դասավորություններ

  1. #91
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ներկայացնում եմ իմ ու Autograph Keys-ի՝ թեմայի հետ կապված բանավեճը։

    Աթեիստ
    Չի կարելի հասարակ keyboard layout-ը ներկայացնել որպես սեփական ծրագիր (AK-ստեղնաշար), դա ընդամենը մայքրոսոֆթի գրած ծրագրի ֆունկցիաների օգտագործում է։
    Ես էլ քաշել եմ, բայց ինսթալից անմիջապես հետո ջնջել եմ ու շարունակել օգտվել անհամեմատ ավելի ճկուն (ըստ իս) KDWIN-ից։ (Ընդ որում KDWin-ում սեփական դասավորությունը չեմ ներկայացնում որպես նոր ծրագիր)։

    Autograph Keys
    Այո, տառատեսակները հավաքած են Microsoft tool-ով, բայց դա միայն առավելություն է: Չի ծանրաբեռնում համակարգը, աշխատում է անխափան բոլոր ծրագրերում, մուս կողմից, նույն որակի Microsoft Armenian-ի դասավորվածուփյունը անհարմար է, չի պարունակուն ANSI/ինչը կարեվոր է ձևավորման ժամանակ, երբ պետք են Հայկական ANSI տառատեսակներ/ և շատերը չեն կարողանում օգտվել նրանից:
    3/ Ես ծրագրավորող եմ և կարող եմ շատ խորը գնալ, - գիտեմ ոչ միայն C++, այլ նաև ASSEMBLER լեզուն, - այդպես որ կարողանում եմ նույնիսկ կոդերով գրել - եթե դա ինչ որ մեկին օգուտ բերի: Եվ ասեմ ձեզ, որ KdWin - շատ հեշտ պարզագույն ծրագիր է, որը ընդամենը ստեղնի կոդը ստանալուց վերածում է ուրիշ կոդի, ի դեպ օգտագործելով նույնպես Microsoft -ի պատրաստ ֆունկցիանորով: /մեզանից ոչ ոք հեծանիվ չի հորինում/:
    Բայց Microsoft-ը ստեղծելա գործիք, որի մեջ հաշվի են առնված իր համակարգի բոլոր նրբությունները, - պետք է և ճիշտ է այն օգտագործել:

    Աթեիստ
    1. Նշեմ Ձեր ստեղծած դասավորության թերությունը. caps lock-ի ֆունկցիան փոխելը համարում եմ սխալ։
    2. Windows-ի keybaord driver-ում իրագործված մի layout-ից մյուսին անցումը ըստ իս ամենաանհարմարն է, ստանդարտով հայերենից ասենք անգլերենին ու հակառակն անցնելու համար պարտադիր պետք է անցնես մյուս լեզուների վրայով, իսկ եթե փորձում ես քո ուզած լեզվի համար ինչոր hotkey նշել, դա ահավոր գլյուկներով է աշխատում։ Այն դեպքում երբ KDWIN-ում դա շատ հարմար է ու ստաբիլ աշխատում է։
    Ctfmon-ի միակ առավելությունը՝ հիշել թե որ ծրագրում ինչ լեզվով ես գրում, հեշտությամբ կարելի է իրագործել նաև կողմնակի ծրագրերում (վառ օրինակ ArmNLS 2), համ էլ դա այսօր արդիական չի , քանի որ օրինակ ես բացում եմ մի ծրագիր (Opera) ու լիքը թաբեր, ու դեռ չկա ծրագիր որ հիշի, թե որ թաբում ինչ լեզվով եմ գրում։

    Այսինքն եթե այդքան լավ ծրագրավորող եք, կարող եք գրել լավ keyboard driver, որը կունենա windows-ինի առավելությունները ու զերծ կլինի նրա թերություններից։

    Autograph Keys
    1. Մեր կայքում տեղադրված են առանձին տարբերակները - Armenian Phonetic ANSI ONLY “AF“, Armenian Phonetic UNICODE ONLY “HY“:
    Caps lock-ի տարբերակը, համամիտ եմ, որ ընթանրապես ճիշտ չէ, բայց մասնավորապես ստեղծվել է (հաշվի առնելով այն, որ caps lock-ը քիչ է օգտագործվում, և միայն վերնագիր հավաքելու համար կարելի է Shift սեղմած հավաքել) այն մարդկանց համար, ովքեր մեքենագրությամբ կամ նման աստիճանի գործունեությամբ չեն զբաղվում: Ռուսերեն ասած, դա "трюк" է, և ալտերնատիվ ընտրություն է, որը առաջարկվում է որպես ընտրություն - կան մարդիկ, ովքեր ուրախացան այդ լուծմանը: Նշեմ նաև, որ կար հնարավորություն օգտագործել Ctrl+Shift-ը մեկ լեզվի տարբեր Layot-երի անցման համար/այդ դեպոքւմ ANSI և UNICODE պետք է լիներ նույն "HY"-ի մեջ: Alt+Shift - փոխում է "HY"<->"EN", իսկ Ctrl+Shift - ANSI<->UNICODE /, բայց քանի որ "HY"-ի դեպքում Word-ը ավտոմատ փոխում է Font-ը Sylfaen-ի, անհնարին է դարձնում խմբագրել ANSI Font-երը /օրինակ` Arial Armenian/

    2. Կրկին համաձայն եմ, - բոլոր լեզուններով չանցնելու համար օգտագործեք hotkey-րը - Նորմալ աշխատում են: Պետք է անջատել AltShift-ը - Action Between Input Languages - ի համար: Փորձեք օրինակ այս տարբերակը:
    Between Input Languages - NONE
    English - Alt Shift 1
    To Armenian "HY" - Alt Shift 2
    To Armenian "AF" - Alt Shift 3
    To Russian "RU" - Alt Shift 4

    3. Մասնավորապես ուրախ եմ, որ նշեցիք ավտոմատ լեզվի փոփոխությունը, - նման նրբություններն են, որ ստիպեցին, գնալ ոչ թե KdWin-ը փոփոխելու ճանապարհով, այլ կենտրոնանալ Windows-i Lang.Support-ի այնպիսի փոփոխությունների վրա, որոնք ստիպեն ժողովրդին օգտվել նրանից./միայն այն, որ ֆոնետիկ չէ, չունի ANSI տարբերակ, արդեն ստիպում է հրաժարվել նրանից Հայաստանյան օգտվողների մեծամասնությանը/
    Ավտոմատ լեզվի փոփոխությունը /նաև, օրինակ, Word-ում AutoFont changing/ - KdWin-ի միակ թերությունը չէ: Նոր ծրագրերում խնդիր ուներ - օրինակ Quark9-ում Win 7-ի տակ - չեր փոխում լեզուն - գրում եր անգլերեն, ինչպես նաև որոշ Browser-երում տարբեր Regional settings-երից կախված - Քանի անգամ, որպես NetAdmin, ինձ անհանգստացրել էին KdWin-ի չաշխատելու հետ կապված:
    Էլ չեմ ասում, որ պարբերաբար կամ «թռնում էր», կամ «կախվում» Windows-ի բեռնվելու սկզբի պահին:

    4. Tab-ի խնդիրը ոչ թե keyboard driver-ի մեջ է, այլ Opera Browser-ի մեջ: Internet Explorer-ում այդ ֆունկցիան նորմալ աշխատում է, Իսկ FireFox Mozilla-ում TabLang-Add-on -ը ավելացնելուց հետո: Վստաղ եմ, Chrome և Opera Browser-րի նոր «վերսիա»-րում այդ հնարավորությունը նույնպես կավելացնեն: Ի վերջո մենք ընտրում ենք Browser-ը ըստ այս կամ այն հատկությունների, և եթե Ձեզ հարմար է ունենալ ամեն Tab-ում հիշվող Keyboard Layot-ը - ինչու՞ չընտրել IE կամ Mozzila.
    Ամեն օգտվողի համար տարբեր պատճառ կարող է հանդիսանալ ծրագրի ընտրությանը, և Ձեր դեպքում գուցե և հենց այս Tab-ի խնդիրը կարող է դառնա մեր Layot-ից օգտվելու պատճառը:

    Նաև մեր գործը արժեք ունի կոմպլեքս ենթագործերի շնորհիվ, - մենք ավելացրել ենք Դրամի նշանը մութքագրելու հնարավորությունը և համալրումենք ենք UNICODE font-երը այդ նշանով, նաև հնարավորություն ենք ստեղծել դարձնել Հայերեն Windows System Font-երը /Vista և Win7 -ում միայն անհարմար մանր Sylfaen է, իսկ XP ընդանրապես ոչ մի հայերեն/
    Այլ բան է, թե լավն է, թե վատը մեր արթյունքը, - բայց հենց դրա համար է պետք Բլոգում տեղադրել, որ մարդիք փորձեն, կարծիք հայտնեն, և մենք շտկենք կատարելագործենք այն: Այդպես որ, իսկապես շնորակալ եմ նաև Ձեր կարցիքի համար:

    Ավելի ճիշտ, խոսքս մեր Layot-ի մասին չէ, այլ ընդանրապես, միջազգային ստանդարտ թեստավորված, շտկված ծրագրերից օգտվելու մասին:
    Տեսեք, երբ ես տեսա Ձեր կայքը - Հիացա - Կատարյալ է: Այնքա՜ն նրբություններ և հնարավորություններ են նախատեսված: Ցավոք, վստաղ էի, որ Հայաստանում այդպիսի լիարժեք արտադրանք չէր կարող լինել, համենայն դեպս այսօր: /ոչ թե մենք ունակ չենք, այլ պայմաններ չկան - մի խումբ ծրագրավորող նաև թեստավորող պետք Է աշխատեր և վարցատրվեր , որպեսզի լիարժեքությունը ապահովված լիներ 10տարի ժամկետից շուտ./ Եվ դուք ընտրել եք Հզոր կայացած vBulletin-ի գործիք - Սրա մասին է խոսքը - Դա էր թույլ տվել ձեզ արագ առաջ գնալ: /Եվ այդպես է շատ ոլորտներում, օրինակ Հարկային ոլորտում առաջ գնացինք Հարկայինի հաշվետվությունների էլեկտրնային ստորագրությամբ համակարգը ներդրման շնորհիվ/
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.07.2011), Ներսես_AM (31.07.2011)

  3. #92
    Սկսնակ անդամ Autograph Keys-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2011
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվի առնելով օգտվողների նկատողություները AK-ստեղնաշարի դասավորվածության մասին, տեղափոխվել է ՀՀ Դրամի նշանի տեղը «6» ստեղնի վրա, ինչպես նաև.
    օգտագործելով "աջAlt" ստեղնը, կարող եք ունենալ նաև ¢,Դրամ,Ռուբլի,€,$,%,£,¥,*,(,),№,=,\,[,],',<,>,?, և "աջAlt"+"Shift" - 1,2,3,4,5,6,7,8,9,0,°,+,|,{,} համապատասխան:
    Մանրամասները - http://autographkeys.wordp​ress.com/ կայքում:

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Knew-all.com Հայատառ Կայք
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 18.12.2015, 11:40
  2. Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ
    Հեղինակ՝ Mono, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 09.11.2012, 15:14
  3. Հայատառ չատ! :)
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Վեբ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.05.2007, 12:18
  4. Ինչու՞ ոչ հայատառ մականուն
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2006, 16:33
  5. Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2006, 15:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •