Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:

Միգուցե սխալվում եմ, բայց դե
Ռուսերենը չգիտեմ, գուցե տենց է, բայց հայերենը կասկած չունեմ, որ էդպես չի, պարզաբանեմ.

Հայերեն գրամեքենայինում.
1. «Ո»-ն ու «Ւ»-ը իրար կողքի են:
2. «Ե», «Ա», «Ն» տառերը իրար կողքի են (հավանաբար հաշվի են առել «յան» վերջավորությունները, որը դասական ուղղագրությամբ «եան» է):
3. Ամենագործածվող տառերից մեկը (եթե ոչ ամենաօգտագործվողը)` Այբ տառը ստեղնաշարի կենտրոնում է:
4. Մյուս ձայնավորներն էլ առանձնապես հեռու չեն: