Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
Բա ես գիտեի, թե հենց Qwerty-ին ստեղծելուց են հաշվի առել անգլերեն լեզվի յուրահատկությունները
Բնականաբար որոշ առանձնահատկություններ հաշվի առել են, Qwerty-ն էդքան էլ պատահական դասավորություն չի, բայց հիմնականում շեշտը դրել են նրա վրա, որ գրամեքենայի հետ պրոբլեմներ չլինեն: Նայի, Դվորակում բոլոր ձայնավորները ու ամենահաճախ օգտագործվող կետադրական նշանները գտնվում են ձախ կողմում, մեքենագրման ժամանակ ուզած չուզած համ ձախդ ես օգտագործելու (ձայնավորի ու կետադրության համար), համ էլ աջը՝ ամենահաճախ օգտագործվող բաղաձայնների համար: Իսկ Qwerty-ում ձայնավորների մի մասը ձախում եմ, մյուսը աջում ու Qwerty-ում ավելի շատ ձախ ձեռքն ա օգտագործվում, քան աջը: Անգլերենում հազարավոր բառեր կան, որոնք Qwerty-ով գրելիս օգտագործվում միայն ձախը ու ընդամենը երկու հարյուր բառ կա, որոնց դեպքում օգտագործվում է միայն աջը: Այսինքն Qwerty-ն ի սկզբանե շատ անհարմար է աջլիկների համար, բացի դրանից քանի որ շատ բառերում ձեռքերի հերթականությունը չի փոխվում, չես կարողանում ավելի արագ տեքստը հավաքել ու շուտ ես հոգնում:

Օրինակի համար Qwerty-ով փորձիր գրել Secretary բառը, բոլոր տառերը բացի y-ից գրվում են ձախով՝ ՁՁՁՁՁՁՁՁԱ: Իսկ եթե նույնը գրես Դվորակով կլինի Ա(ջ)Ձ(ախ)ԱԱՁԱՁԱՁ

Ես մի ժամանակ ուզում էի Դվորակ սովորել, բայց հետո փոշմանեցի, որովհետև նախ Qwerty-իս արագությունը բավականին լավն ա (րոպեում 60 բառ), համ էլ շատ համակարգիչների ու հեռախոսների վրա Դվորակ չկա