User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ դասավորությամբ եք հավաքում հայերենը։

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ֆոնետիկ (8=Ր)

    48 85.71%
  • Ֆոնետիկ (8=Ռ)

    3 5.36%
  • Գրամեքենային (Typewriter)

    3 5.36%
  • Այլ դասավորություն

    2 3.57%
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հայատառ մուտքագրման դասավորություններ

  1. #76
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օգտվում եմ գրամեքենային դասավորվածությունից՝ աննշան փոփոխություններով։

    Ասեմ, ինչով է ԱՀԱՎՈՐ հարմար այս դասավորվածությունը։

    Խնդրում եմ ուշադիր նայել ձեր ստեղնաշարի F և J տառերին։ Տեսնում ե՞ք այդ ստեղների վրայի դուրս ընկած փոքրիկ գծերը։

    Ուրմեն սրանք ահավոր հարմար են «կույր» մեթոդով տպելու համար և անընդհատ կարիք չունես նայելու ստեղնաշարին։ Գրամեքենային տարբերակը երկար տարիներ փորձարկվել է և հայերեն տպելու համար ամենահարմարն է, քանի որ հաշվի են առնված մեր լեզվի յուրահատկությունները և այն տառերը, որոնք ավելի հաճախ են գործածվում գտնվում են «հարմար տեղերում»։

    Հարցման մեջ նշված բոլոր տարբերակներից օգտվել եմ։ Կարծիքս՝ գրամեքենային տարբերակից լավը չկա։ Ճիշտ է մեկ ամիս չարչարվում ես, որ սովորես, բայց հետո.... Հետևիցդ ընկնել չի լինի
    Արդյո՞ք գրամեքենային տարբերակը ամենահարմարն ա Ես ինչքան նկատել եմ հայերենի գրամեքենային տարբերակը հիմնականում ռուսերենի գրամեքենային տարբերակի կլոնն ա: Երկու լեզվում էլ նույն տառերը հիմնականում նույն տեղում են: Բացի դրանից կասկածներ ունեմ, որ ռուսերենի գրամեքենային տարբերակն էլ իդեալական չի:

    Սենց մի բան կա, անգլերենի համար գոյություն ունի երկու տարբերակ՝ մեկը հանրահայտ QWERTY դասավորությունն է, որն արդեն ստանդարտ է դարձել, իսկ մյուսը քիչ հայտնի Dvorak դասավորությունն է:



    Դվորակ դասավորությունը գրեթե իդեալական է, այստեղ հաշվի են առել, թե որ ստեղներն ու ստեղնային հաջորդականություններն են ամենաշատը օգտագործվում, Դվորակը այնպես է մշակված, որ միառժամանակ հավասարաչափ աշխատի թե ձախ ձեռքը, թե աջը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ Դվորակով կույր հավաքագրումը շատ ավելի արագ է ու էֆեկտիվ է ու ձեռքերը ավելի քիչ են հոգնում:

    Բայց եթե Դվորակն էդքան լավն ա, ինչու՞ է Qwerty-ն ավելի մասսայական դարձել

    Պատճառը պետք է փնտրել հին գրամեքենաների մեջ Բանն այն է, որ Դվորակի դեպքում շատ հաճախ գրամեքենաների ստեղները կպնում էին իրար ու խճճվում, կանգնեցնելով հավաքագրումը (եթե երբևէ տպել եք գրամեքենայի վրա, ծանոթ կլինեք էս պրոբլեմին): Qwerty-ն շատ անհարմար դասավորություն է, այստեղ հաշվի չի առնվել անգլերենի ուղղագրության յուրահատկությունները, այս դասավորությունը միակ հարմարությունն այն է, որ պրոբլեմատիկ ստեղները իրարից հեռու են գտնվում ու գրամեքենաների ստեղները չեն խճճվում: Այս պատճառով էլ QWERTY-ն շատ ավելի մասսայական դարձավ, քան ավելի հարմար Դվորակը ու հիմա գրեթե անհնարին է դարձել հետ վերադառնալ Դվորակի:

    Հիմա գրամեքենաները գնացել են պատմության գիրքը՝ մեզ ժառանգություն թողնելով անհարմար Qwerty-ն, իսկ ժամանակակից համակարգչային ստեղնաշարերը «խճճվելու» պրոբլեմ չունեն

    Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:

    Միգուցե սխալվում եմ, բայց դե
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.04.2011), Freeman (15.04.2011), Moonwalker (15.04.2011), Yellow Raven (15.04.2011), Արշակ (15.04.2011), Լեո (30.07.2011), Հայկօ (15.04.2011)

  3. #77
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա ես գիտեի, թե հենց Qwerty-ին ստեղծելուց են հաշվի առել անգլերեն լեզվի յուրահատկությունները
    Ինչ վերաբերում է հայերենին, դե բնականաբար ֆոնետիկ շարվածք եմ օգտագործում, զուտ այն պատճառով, որ սկզբում ստեղնաշարին ծանոթացել եմ լատինատառեր օգտագործելով: Հետո որ սկսեցի հայերեն գրել, պարզ էր, որ ավելի հեշտ ա արդեն իմացած շարվածքով աշխատել, քան թե նոր բան սովորել: Հատկապես եթե երբեմն տառի տեղը մոռանում ես, կարելի է նայել
    Իսկ Typewriter ստեղնաշարից իմ կարծիքով օգտվում են ավելի մեծ սերնդի մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են գրամեքենայի վրա:

    Ի դեպ, հիմա օգտվում եմ այսպիսի շարվածքից՝
    keys.PNG
    Վերջին խմբագրող՝ ArmSOAD: 15.04.2011, 12:09:

  4. #78
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ԿԴվինը մի ուրիշ առավելություն ունի: Word-ի մեջ, քանի որ անգլերենի համար spell-checker կա, կարողանում ես custom dictionary սարքես այն տեքստի համար, որը անգլերեն ա (English U.S., English U.K.): ԿԴվինով գրելու ընթացքում Word-ը գրածդ անգլերեն ա հասկանում (նույնիսկ յունիկոդը): Ու ես իմ համար համարյա 3000 բառ պարունակող custom dictionary եմ սարքել, որը առօրյա գործում լավ էլ ստուգում ա ուղղագրությունը: Իսկ keyboardlayout-ով գրելուց տեքստը միանգամից հայերեն ա ճանաչում, ու բառարանը չի կիրառում հայերենի համար: ստիպված պիտի սպասեմ, մինչև հայերենի համար էլ թեկուզ ստից spell-checker թողարկեն, որ բառարանս աշխատի հայերենի համար:
    Կա, բայց վճարովի ա: Տարեկան 14,000 դրամ: Փաթեթով առնելու դեպքում ահագին զեղչ են անում:

  5. #79
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ես գիտեի, թե հենց Qwerty-ին ստեղծելուց են հաշվի առել անգլերեն լեզվի յուրահատկությունները
    Բնականաբար որոշ առանձնահատկություններ հաշվի առել են, Qwerty-ն էդքան էլ պատահական դասավորություն չի, բայց հիմնականում շեշտը դրել են նրա վրա, որ գրամեքենայի հետ պրոբլեմներ չլինեն: Նայի, Դվորակում բոլոր ձայնավորները ու ամենահաճախ օգտագործվող կետադրական նշանները գտնվում են ձախ կողմում, մեքենագրման ժամանակ ուզած չուզած համ ձախդ ես օգտագործելու (ձայնավորի ու կետադրության համար), համ էլ աջը՝ ամենահաճախ օգտագործվող բաղաձայնների համար: Իսկ Qwerty-ում ձայնավորների մի մասը ձախում եմ, մյուսը աջում ու Qwerty-ում ավելի շատ ձախ ձեռքն ա օգտագործվում, քան աջը: Անգլերենում հազարավոր բառեր կան, որոնք Qwerty-ով գրելիս օգտագործվում միայն ձախը ու ընդամենը երկու հարյուր բառ կա, որոնց դեպքում օգտագործվում է միայն աջը: Այսինքն Qwerty-ն ի սկզբանե շատ անհարմար է աջլիկների համար, բացի դրանից քանի որ շատ բառերում ձեռքերի հերթականությունը չի փոխվում, չես կարողանում ավելի արագ տեքստը հավաքել ու շուտ ես հոգնում:

    Օրինակի համար Qwerty-ով փորձիր գրել Secretary բառը, բոլոր տառերը բացի y-ից գրվում են ձախով՝ ՁՁՁՁՁՁՁՁԱ: Իսկ եթե նույնը գրես Դվորակով կլինի Ա(ջ)Ձ(ախ)ԱԱՁԱՁԱՁ

    Ես մի ժամանակ ուզում էի Դվորակ սովորել, բայց հետո փոշմանեցի, որովհետև նախ Qwerty-իս արագությունը բավականին լավն ա (րոպեում 60 բառ), համ էլ շատ համակարգիչների ու հեռախոսների վրա Դվորակ չկա
    I may be paranoid but no android!

  6. #80
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն Qwerty-ն ի սկզբանե շատ անհարմար է աջլիկների համար, բացի դրանից քանի որ շատ բառերում ձեռքերի հերթականությունը չի փոխվում, չես կարողանում ավելի արագ տեքստը հավաքել ու շուտ ես հոգնում:
    Աչկիս Qwerty-ն հնարողը ձախլիկ ա եղել

  7. #81
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ հետաքրքիր փաստ Qwerty-ի ու Դվորակի մասին: Եթե ծանոթ եք touch typing-ին, կիմանաք, որ մեջտեղի՝ asdf-ով սկսվող շարքը կոչվում է «տուն», որի վրա պետք է լինեն հանգստանան մատները: Ընդհանրապես ամենահեշտը հենց այս շարքի տառերը հավաքագրելն է, իսկ ամենադժվարը՝ ներքևի (zxcv):

    Անգլերեն Qwerty-ով տպելիս երեք շարքերը տառերը օգտագործվում են այս հաճախականությամբ
    Վերևի շարք - 52%
    Մեջտեղի շարք - 32%
    Ներքևի շարք - 16%

    Իսկ Դվորակի դեպքում՝
    Վերևի շարք - 22%
    Մեջտեղի շարք - 70%
    Ներքևի շարք - 8%

    Չէ երևի սկսեմ Դվորակ սովորել

    Վիկիում հետաքրքիր հոդված կա Դվորակի մասին:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ArmSOAD (15.04.2011), davidus (15.04.2011), Արշակ (15.04.2011)

  9. #82
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա, բայց վճարովի ա: Տարեկան 14,000 դրամ: Փաթեթով առնելու դեպքում ահագին զեղչ են անում:
    Հայկօ ջան, խոսքը ոչ թե ծրագի- բառարանի մասին ա, այլ Օֆիսում ինտեգրված «գործարանային» spell-checker-ի մասին։ Տես, լեյաութով հավաքելու դեպքում տեքստը միանգամից հայերեն ա ճանաչում ու ուղղագրությունը չի տսուգում, որովհետր ներդրված հայերեն spell-checker չկա։



    Բայց ԿԴվինով գրելու ժամանակ Վորդը տեքստը անգլերեն ա տեսնում, ու ստուգում ա ուղղագրությունը։



    Որպեսզի հայերենի համար էլ աշխատի, մեզ էս ա պետք, որի դիմաց էս կես տարի ա գրած ա Coming Soon։





    Հ.Գ. Powerspell-ը ահագին ժամանակ ա արդեն պատվիրել ենք ու օգտագործում ենք։ Էն ժամանակն հլը 9000 դրամ էր տարեկան վարձը։
    Վերջին խմբագրող՝ davidus: 15.04.2011, 15:59:

  10. #83
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, խոսքը ոչ թե ծրագի- բառարանի մասին ա, այլ Օֆիսում ինտեգրված «գործարանային» spell-checker-ի մասին։ Տես, լեյաութով հավաքելու դեպքում տեքստը միանգամից հայերեն ա ճանաչում ու ուղղագրությունը չի տսուգում, որովհետր ներդրված հայերեն spell-checker չկա։
    http://www.microsoft.com/downloads/d...y#RelatedLinks

    LanguageInterfacePack.exe -ն պարունակում է հայերեն spellchecker (յունիկոդով): Չեմ փորձարկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #84
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.microsoft.com/downloads/d...y#RelatedLinks

    LanguageInterfacePack.exe -ն պարունակում է հայերեն spellchecker (յունիկոդով): Չեմ փորձարկել:
    Արտակ ջան, սա 2007-իհամար ա։ Իմ ասածի դեպքում սա հաստատ կաշխատացի։ Բայց 2007-ի հետ չեմ գնա։ 2010-ը լավն ա։

  12. #85
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:

    Միգուցե սխալվում եմ, բայց դե
    Ռուսերենը չգիտեմ, գուցե տենց է, բայց հայերենը կասկած չունեմ, որ էդպես չի, պարզաբանեմ.

    Հայերեն գրամեքենայինում.
    1. «Ո»-ն ու «Ւ»-ը իրար կողքի են:
    2. «Ե», «Ա», «Ն» տառերը իրար կողքի են (հավանաբար հաշվի են առել «յան» վերջավորությունները, որը դասական ուղղագրությամբ «եան» է):
    3. Ամենագործածվող տառերից մեկը (եթե ոչ ամենաօգտագործվողը)` Այբ տառը ստեղնաշարի կենտրոնում է:
    4. Մյուս ձայնավորներն էլ առանձնապես հեռու չեն:

  13. #86
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ԿԴվինը մի ուրիշ առավելություն ունի: Word-ի մեջ, քանի որ անգլերենի համար spell-checker կա, կարողանում ես custom dictionary սարքես այն տեքստի համար, որը անգլերեն ա (English U.S., English U.K.): ԿԴվինով գրելու ընթացքում Word-ը գրածդ անգլերեն ա հասկանում (նույնիսկ յունիկոդը): Ու ես իմ համար համարյա 3000 բառ պարունակող custom dictionary եմ սարքել, որը առօրյա գործում լավ էլ ստուգում ա ուղղագրությունը: Իսկ keyboardlayout-ով գրելուց տեքստը միանգամից հայերեն ա ճանաչում, ու բառարանը չի կիրառում հայերենի համար: ստիպված պիտի սպասեմ, մինչև հայերենի համար էլ թեկուզ ստից spell-checker թողարկեն, որ բառարանս աշխատի հայերենի համար:
    եթե դժվար չի, կարող ես օգնել այդ բառարանի պատրաստման հարցում… ի՞նչ է պետք ավելացնել Word-ում կամ ԿԴվինում, ու՞ր մտնեմ, որտե՞ղ բառերը ավելացնեմ, որ հետագայում տեքստ հավաքելուց ստուգում անի:
    Նախապես շնորհակալություն…

    վայ 1000-երորդ գրառումս էր
    Վերջին խմբագրող՝ V!k: 15.04.2011, 18:28:
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  14. #87
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դժվար չի, կարող ես օգնել այդ բառարանի պատրաստման հարցում… ի՞նչ է պետք ավելացնել Word-ում կամ ԿԴվինում, ու՞ր մտնեմ, որտե՞ղ բառերը ավելացնեմ, որ հետագայում տեքստ հավաքելուց ստուգում անի:
    Նախապես շնորհակալություն…

    վայ 1000-երորդ գրառումս էր
    1. վորդում գրում ես ԿԴվինով՝ յունիկոդով
    2. վորդում ակտիվացնում ես ուղղագրության ստուգումը անգլերենի համար (default-ով պիտի որ միացրած լինի)
    3. վորդում՝ File->Options->Proofing. ստուգոմ ես, որ էս «պտիչկաները» դրված լինեն/չլինեն



    4. այնուհետ, գրելիս անծանոթ բառերի տակ (իրականում, ինչ էլ գրես հայերեն) վորդը ավտոմատ կարմիր ալիքաձև ընդգծում է:
    5. ուշադիր նայում էս գրածդ բառի ուղղագրությանը: եթե ճիշտ ես գրել, ուղղագրական սխալ չկա, աջ-կլիկ ես անում այդ բառի վրա, ու տալիս էս Add to dictionary



    Ներկայիս բառարանը ստեղծելու համար ինձնից տարուց ավելի ա պահանջվել: Ամեն անգամ, բառ առ բառ ավելացնելով էսօր արդեն լրջորեն զգում եմ դրա օգնությունը: Գրելու ընթացքում էլ է ուղղում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    V!k (15.04.2011)

  16. #88
    Սկսնակ անդամ Autograph Keys-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2011
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական Դրամի նիշը ԱՐԴԵՆ պարունակող Հայկական Տառատեսակներ կան


    Autograph Keys 2011 – նոր հարմարավետ Հայկական և Ռուսական ANSI և UNICODE ստեղնաշար է:
    http://autographkeys.wordpress.com/

    Ունի հետևյալ առավելութուններ.
    1. Հարմարավետ, ինչպես KdWin-ում, ստեղների ֆոնետիկ դասավորվածություն,
    2. Գործում է ինչպես UNICODE, այնպես էլ ANSI տարբերակը! – անցումը – “CapsLock”-ի միջոցով
    3. Աշխատում է – Win XP / Vista / Win 7 -ի բոլոր ծրագրերում (Office2010, Quark 8, Corel5, CS5..)
    4. Պարունակում է նաև “Ъъ”, “Ёё” ռուսերենում և “«»”, “՜”,”՞”,”՝, ”՛” հայերենում: AK տառատեսակներ օգտագործելու դեպքում նաև “Դրամ” և “Ռուբլի” նշանները
    5. Երկար չի բեռնվում և չի կախվում, Ինտեգրված է MS Windows համակարգի մեջ! (Այսինքն չի հանդեսանում որպես լրացուցիչ ծրագիր, ինչպիսին են օրինակ KdWin, armNLS և Winkeys)
    6. Ունի բոլոր Windows-ի կողմից լեզուների համար նախատեսված առավելությունները (օր. ավտոմատ տառատեսակների փոփոոխոումը) , քանի-որ պատրաստված է Windows-ի գործիքով:
    7. Անվճար է:

    Բեռնել AK-ստեղնաշարը ինչպես նաև AK-տառատեսակները կարող եք http://autographkeys.wordp​ress.com/ կայքից, որտեղ կգտնեք նաև բոլոր մանրամասները, բացատրությունները, ինչպես նաև տալ հարցեր կամ առաջարկություններ:

    Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 26.07.2011, 23:15: Պատճառ: տեքստի ավելացում

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.07.2011)

  18. #89
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական, վերջին գրառումները տեղափոխվել են մեկ նշանի համար բացված «Հայկական Դրամի նիշը ԱՐԴԵՆ պարունակող Հայկական Տառատեսակներ կան» թեմայից։
    Անիմաստ եմ համարում տառերի դասավորության մեջ ամեն նշան ավելացնելիս առանձին թեման բացելը, այդ իսկ պատճառով նման բարեփոխումները խնդրում եմ կատարել արդեն բացված թեմայում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #90
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Autograph Keys-ի խոսքերից Նայել գրառումը
    Տպել Դրամի նշանը կարող եք օգտագործելով AK-ստեղնաշար կամ KdWin-ում ավելացնելով U+058f "Դրամի" կոդը:
    Ինչպես կարող եմ KDWin-ում ավելացնել Դրամի կոդը?
    http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Knew-all.com Հայատառ Կայք
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 18.12.2015, 11:40
  2. Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ
    Հեղինակ՝ Mono, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 09.11.2012, 15:14
  3. Հայատառ չատ! :)
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Վեբ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.05.2007, 12:18
  4. Ինչու՞ ոչ հայատառ մականուն
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2006, 16:33
  5. Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2006, 15:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •