User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ դասավորությամբ եք հավաքում հայերենը։

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ֆոնետիկ (8=Ր)

    48 85.71%
  • Ֆոնետիկ (8=Ռ)

    3 5.36%
  • Գրամեքենային (Typewriter)

    3 5.36%
  • Այլ դասավորություն

    2 3.57%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հայատառ մուտքագրման դասավորություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օգտվում եմ գրամեքենային դասավորվածությունից՝ աննշան փոփոխություններով։

    Ասեմ, ինչով է ԱՀԱՎՈՐ հարմար այս դասավորվածությունը։

    Խնդրում եմ ուշադիր նայել ձեր ստեղնաշարի F և J տառերին։ Տեսնում ե՞ք այդ ստեղների վրայի դուրս ընկած փոքրիկ գծերը։

    Ուրմեն սրանք ահավոր հարմար են «կույր» մեթոդով տպելու համար և անընդհատ կարիք չունես նայելու ստեղնաշարին։ Գրամեքենային տարբերակը երկար տարիներ փորձարկվել է և հայերեն տպելու համար ամենահարմարն է, քանի որ հաշվի են առնված մեր լեզվի յուրահատկությունները և այն տառերը, որոնք ավելի հաճախ են գործածվում գտնվում են «հարմար տեղերում»։

    Հարցման մեջ նշված բոլոր տարբերակներից օգտվել եմ։ Կարծիքս՝ գրամեքենային տարբերակից լավը չկա։ Ճիշտ է մեկ ամիս չարչարվում ես, որ սովորես, բայց հետո.... Հետևիցդ ընկնել չի լինի
    Արդյո՞ք գրամեքենային տարբերակը ամենահարմարն ա Ես ինչքան նկատել եմ հայերենի գրամեքենային տարբերակը հիմնականում ռուսերենի գրամեքենային տարբերակի կլոնն ա: Երկու լեզվում էլ նույն տառերը հիմնականում նույն տեղում են: Բացի դրանից կասկածներ ունեմ, որ ռուսերենի գրամեքենային տարբերակն էլ իդեալական չի:

    Սենց մի բան կա, անգլերենի համար գոյություն ունի երկու տարբերակ՝ մեկը հանրահայտ QWERTY դասավորությունն է, որն արդեն ստանդարտ է դարձել, իսկ մյուսը քիչ հայտնի Dvorak դասավորությունն է:



    Դվորակ դասավորությունը գրեթե իդեալական է, այստեղ հաշվի են առել, թե որ ստեղներն ու ստեղնային հաջորդականություններն են ամենաշատը օգտագործվում, Դվորակը այնպես է մշակված, որ միառժամանակ հավասարաչափ աշխատի թե ձախ ձեռքը, թե աջը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ Դվորակով կույր հավաքագրումը շատ ավելի արագ է ու էֆեկտիվ է ու ձեռքերը ավելի քիչ են հոգնում:

    Բայց եթե Դվորակն էդքան լավն ա, ինչու՞ է Qwerty-ն ավելի մասսայական դարձել

    Պատճառը պետք է փնտրել հին գրամեքենաների մեջ Բանն այն է, որ Դվորակի դեպքում շատ հաճախ գրամեքենաների ստեղները կպնում էին իրար ու խճճվում, կանգնեցնելով հավաքագրումը (եթե երբևէ տպել եք գրամեքենայի վրա, ծանոթ կլինեք էս պրոբլեմին): Qwerty-ն շատ անհարմար դասավորություն է, այստեղ հաշվի չի առնվել անգլերենի ուղղագրության յուրահատկությունները, այս դասավորությունը միակ հարմարությունն այն է, որ պրոբլեմատիկ ստեղները իրարից հեռու են գտնվում ու գրամեքենաների ստեղները չեն խճճվում: Այս պատճառով էլ QWERTY-ն շատ ավելի մասսայական դարձավ, քան ավելի հարմար Դվորակը ու հիմա գրեթե անհնարին է դարձել հետ վերադառնալ Դվորակի:

    Հիմա գրամեքենաները գնացել են պատմության գիրքը՝ մեզ ժառանգություն թողնելով անհարմար Qwerty-ն, իսկ ժամանակակից համակարգչային ստեղնաշարերը «խճճվելու» պրոբլեմ չունեն

    Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ ռուսերենի ու հայերենի գրամեքենային դասավորությունն էլ երևի թե Qwerty-ի տրամաբանությամբ պատրաստած կլինեն, այսինքն ոչ թե հաշվի են առել լեզվի յուրահատկությունները, այլ այնպես են պատրաստել, որ գրամեքենաների հետ մեխանիկական պրոբլեմներ չլինեն:

    Միգուցե սխալվում եմ, բայց դե
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.04.2011), Freeman (15.04.2011), Moonwalker (15.04.2011), Yellow Raven (15.04.2011), Արշակ (15.04.2011), Լեո (30.07.2011), Հայկօ (15.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Knew-all.com Հայատառ Կայք
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 18.12.2015, 11:40
  2. Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ
    Հեղինակ՝ Mono, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 09.11.2012, 15:14
  3. Հայատառ չատ! :)
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Վեբ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.05.2007, 12:18
  4. Ինչու՞ ոչ հայատառ մականուն
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2006, 16:33
  5. Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2006, 15:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •