Արևածագ (14.04.2011)
Բայց ԿԴվինը մի ուրիշ առավելություն ունի: Word-ի մեջ, քանի որ անգլերենի համար spell-checker կա, կարողանում ես custom dictionary սարքես այն տեքստի համար, որը անգլերեն ա (English U.S., English U.K.): ԿԴվինով գրելու ընթացքում Word-ը գրածդ անգլերեն ա հասկանում (նույնիսկ յունիկոդը): Ու ես իմ համար համարյա 3000 բառ պարունակող custom dictionary եմ սարքել, որը առօրյա գործում լավ էլ ստուգում ա ուղղագրությունը: Իսկ keyboardlayout-ով գրելուց տեքստը միանգամից հայերեն ա ճանաչում, ու բառարանը չի կիրառում հայերենի համար: ստիպված պիտի սպասեմ, մինչև հայերենի համար էլ թեկուզ ստից spell-checker թողարկեն, որ բառարանս աշխատի հայերենի համար:
Վերջին խմբագրող՝ davidus: 14.04.2011, 21:20:
Արևածագ (14.04.2011)
davidus (14.04.2011)
Էնքան էլ չի լինում, որովհետև մեծատառ Ու–ի համար երկու տարբերակ ունենք. «Ու» և «ՈՒ»։ Առաջինը օգտագործվում է, երբ բառի մեջ միայն առաջին տառն է պետք մեծատառ գրել, իսկ, իսկ caps lock ռեժիմում պետք է ՈՒ գրվի։ Մի խոսքով՝ «ՈՒ» տառի պրոբլեմն էն է, որ 2-ի փոխարեն 3 ռեժիմ ունի՝ մեծատառ, փոքրատառ ու կիսամեծատառ![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բայց ճիշտ տարբերակը «ՈՒ»-ն չի՞։
Վերջին խմբագրող՝ davidus: 15.04.2011, 10:16:
Փորձել ե՞ս տենց անել։ Ես մի երկու տարի առաջ էի էս թեմայով բզբզացել ու կարծեմ քո ասածը մտքովս անցել էր, բայց տենց հնարավորություն չկար։
Նայած ինչ դեպքում։ Եթե ասենք վերնագրում բոլոր տառերը մեծատառով պիտի գրես, ապա ճիշտը «ՈՒ»–ն է։ Իսկ սովորական տեքստում ասենք նախադասության սկզբում եթե պիտի գրես, ապա «Ու» է գրվում։ Ես տենց գիտեմ։ Գուցե սխալվու՞մ եմ։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես օգտվում եմ գրամեքենային դասավորվածությունից՝ աննշան փոփոխություններով։
Ասեմ, ինչով է ԱՀԱՎՈՐ հարմար այս դասավորվածությունը։
Խնդրում եմ ուշադիր նայել ձեր ստեղնաշարի F և J տառերին։ Տեսնում ե՞ք այդ ստեղների վրայի դուրս ընկած փոքրիկ գծերը։
Ուրմեն սրանք ահավոր հարմար են «կույր» մեթոդով տպելու համար և անընդհատ կարիք չունես նայելու ստեղնաշարին։ Գրամեքենային տարբերակը երկար տարիներ փորձարկվել է և հայերեն տպելու համար ամենահարմարն է, քանի որ հաշվի են առնված մեր լեզվի յուրահատկությունները և այն տառերը, որոնք ավելի հաճախ են գործածվում գտնվում են «հարմար տեղերում»։
Հարցման մեջ նշված բոլոր տարբերակներից օգտվել եմ։ Կարծիքս՝ գրամեքենային տարբերակից լավը չկա։ Ճիշտ է մեկ ամիս չարչարվում ես, որ սովորես, բայց հետո....Հետևիցդ ընկնել չի լինի
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ