Ասածդ հասկանում եմ: Իհարկե չգիտեմ` դու կոնկրետ ինչն ես ողջունում, ինչը` ոչ, բայց ասեմ, որ ես այդ մասին մտածել եմ, ու տեղադրելուց առաջ ինձ հարմարեցրած որոշ լուրջ փոփոխություններ բերել եմ նախկին ձեւին (օրինակ` ֆոնետիկում շեշտի եւ երկարացման նշանի տեղերը ուղղել եմ):
Դե եթե խորը մտածենք, ապա նույն KDWin-ի հայերեն ֆոնետիկի ստանդարտ դասավորությունում վերջակետը շիթֆի տակ էր դրած: Հիմա ակումբի ֆոնետիկում դա առանց շիֆթի է, ուրեմն խառնաշփո՞թ է առաջանում:
Նաեւ տեղադրելուց առաջ նայել եմ հենց ակումբի դասավորությունը: Չնայած այն չի կարող չափանիշ հանդիսանալ (միայն գրամեքենայինում «է»-ի բացակայությունը հերիք ա), այնուամենայնիվ շատ բաների հետ հաշվի եմ նստել:
Էջանիշներ