User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ դասավորությամբ եք հավաքում հայերենը։

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ֆոնետիկ (8=Ր)

    48 85.71%
  • Ֆոնետիկ (8=Ռ)

    3 5.36%
  • Գրամեքենային (Typewriter)

    3 5.36%
  • Այլ դասավորություն

    2 3.57%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հայատառ մուտքագրման դասավորություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Հա ու մոռացա ասեմ, Արտակ, վերջակետը շիֆթով գրելը հարամար է՞:
    Ինպես ճիշտ նկատեղ Հայկօն, հայերենում «;» նշանը չի օգտագործվում: Էդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դա դնել ամենակարեւոր տեղերից մեկում:

    Կարելի էր դրա տեղը դնել վերջակետը, իսկ շշիֆթի տակ` բազմակետը` «…» (սա մի նշան ա, ոչ թե երեք հատ կետ):

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, բա ինչի՞ է «Շ» տառից երկու-երկու հատ։
    Էս դասավորություն KDWin-ում ես եմ հավաքել, ծայրի կոճակը (վերևի շարքում), պատահական եմ դրել «Շ»: Դրա փոխարեն պետք է կետադրական նշաններ լինեին: Բայց կոնկրետ ինձ մնացած կոճակները բավարարում են, այդ կոճակը նույնիսկ չեմ օգտագործում: Իրական դասավորությունում չեմ հիշում, թե այդտեղ ինչ կետադրական նշաններ են:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ու մոռացա ասեմ, Արտակ, վերջակետը շիֆթով գրելը հարամար է՞:
    Ինպես ճիշտ նկատեղ Հայկօն, հայերենում «;» նշանը չի օգտագործվում: Էդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դա դնել ամենակարեւոր տեղերից մեկում:

    Կարելի էր դրա տեղը դնել վերջակետը, իսկ շշիֆթի տակ` բազմակետը` «…» (սա մի նշան ա, ոչ թե երեք հատ կետ):
    Անձամբ ինձ շատ հարմար է shift-ով վերջակետ դնելը: Ստանդարտում չեմ հիշում թե ինչպես է: Գիտեմ, որ այդ ստեղնի Caps ու սովորական տարբերակներից մեկը վերջակետն է, մյուսը բազմակետը: Կարծեմ հենց քո ասած տարբերակով՝ առանց shift-ի վերջակետ է, shift-ով բազմակետ: Ես ստանդարտը ցավոք չեմ հիշում, իմ համար հավաքելիս նայել եմ իմ հարմարությանը

    հ.գ. Ես բազմակետ սիմվոլի փոխարեն միշտ երեք հատ կետ եմ դնում (սխալ եմ անում), այդ իսկ պատճառով ինձ բազմակետն էլ պետք չի: Իսկ որոշակի աշխատանքները ժամանակ կետ-ստորակետն օգտագործում եմ, օրինակ բառարանային գործ անելիս, որպես անջատիչ սիմվոլ, որն հետո այլ նպատակներով է օգտագործվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    KDWin 3.0, իմ կողմից

    Եւ ահա տեղադրում եմ բոլորին հայտնի KDWin 3.0 ծրագիրը, իմ ձեւափոխություններով:
    1. Փոխել եմ բոլոր դրոշակները:
    2. Ավելացրել եմ Չուկի կողմից ինձ հայտնի դարձած Գրամեքենային դասավորությունը (միայն յունիկոդը), որոշ չնչին փոփոխություններով:
    3. Ավելացրել եմ հունարեն լեզու, որը չկար (կար Symbols, որը յունիկոդով չէր):
    4. Փոխել եմ ինտրոն (ծրագրի բացման ժամանակ երեւացող նշանը), ինչպես նաեւ ծրագրի պատկերակը:
    5. Ավելացած է գերմաներեն լեզու, որը ես եմ սարքել իմ հարմարությամբ (ä, ö, ü, ß եւ այլ նշանները աջակողմյան Alt-ի տակ են):
    6. Ուղղել եմ ռուսերեն գրամեքենային դասավորությունները, եւ բերել ավանդական ձեւին:
    7. Հայերեն ֆոնետիկում փակագծերը գտնվում են աջակողմյան Alt-ը սեղմած վիճակում 9 եւ 0 կոճակների վրա:

    Ծրագիրը կարող եք բեռնել այս հասցեից` http://rammstein.110mb.com/KDWin.zip (807 ԿԲ)
    Այն կարիք չկա տեղակայելու, պետք է ուղղակի դուրս բերել KDWin պանակը ZIP պահոցից (Extract), տեղափոխել այն մի հարմար վայր (օրինակ C:\Program Files) եւ բացել մեջի KDWin.exe ֆայլը: Եթե ուզում եք, որ ծրագիրը ավտոմատ բացվի ամեն համակարգ մուտք գործելիս, կադացեք հետը ներառված Readme.txt ֆայլը:

    Նաեւ կուզեմ գրել որոշ բաներ այս ծրագրի մասին, ինչը որոշ մարդիկ կարող է չիմանան:
    Առաջ ես շատ էին զայրանում, երբ որ տեսնում էի, որ աջ ու ձախ Alt + Shift-երի վրա դրած լեզուները տեղերով փոխվել են: Հետո իմացա, որ դա փոխվում է, ընդամենը սեղմելով Ctrl + Shift + Alt:
    System Fonts ֆունկցիայի հետ աշխատեք չառնչվել:

    Հղման չաշխատելու դեպքում, խնդրում եմ` տեղյակ պահել:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Առանց այն էլ շատ են առաջարկվող դասավորությունները, որոնք խառնաշփոթ են առաջացնում ու նման քննարկումների ու շիլաշփոթի պատճառ դառնում: Եթե դու ինչ-որ դասավորություն ես առաջարկում ընդհանուր օգտագործման համար քո շտկումներով, դու նպաստում ես ընդհանուր խառնաշփոթի մեծացմանը: Չեմ ողջունում: Հասկանում եմ լավ բան անելու ցանկությունդ, բայց չեմ ողջունում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու ինչ-որ դասավորություն ես առաջարկում ընդհանուր օգտագործման համար քո շտկումներով, դու նպաստում ես ընդհանուր խառնաշփոթի մեծացմանը:
    Խոսքդ այն մասին է, որ ես շտկումնե՞ր եմ մտցրել:
    Խառնաշփոթ առաջացել է էն ժամանակ, երբ որ KDWin ծրագիրը թողարկվեց` սուզված սխալների խորխորատի մեջ: Քանի որ մեջը չկային բազմաթիվ անհրաժեշտ նշաններ, մարդիկ սկսեցին հարմարացնել, շտկել, բայց ամեն մեկը իր ձեւով, դրա համար էլ դառավ խառնաշփոթ: Իմ առաջարկած ոչ մի տարբերակում չի բացակայում ոչ մի անհաժեշտ կետադրական նշան (համենայն դեպս մի քանի անգամ ստուգել եմ):

    Ինչ վերաբերում է իմ աննշան փոփոխություններին, ասեմ, որ քեզնից իմացած դասավորության մեջ փոխել եմ ընդամենը վեջակետը, ու դրել առանց շիֆթի, շիֆթովի տակ դրել եմ բազմակետը: Մեկ էլ հանել եմ երկրորդ «շ» տառը, ու դրա փոխարեն դրել «'» եւ «—» նշանները: Թերեւս խառնաշփոթ առաջացնի միայն վերջակետի կոճակը: Թող դա էլ լինի իմ փոփոխության ամենամեծ թերությունը:
    Թե՞ կա էլի ինչ-որ բան, որ փոխել եմ, ու խառնաշփոթ կարող ա առաջացնի:

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքդ այն մասին է, որ ես շտկումնե՞ր եմ մտցրել:
    Խառնաշփոթ առաջացել է էն ժամանակ, երբ որ KDWin ծրագիրը թողարկվեց` սուզված սխալների խորխորատի մեջ: Քանի որ մեջը չկային բազմաթիվ անհրաժեշտ նշաններ, մարդիկ սկսեցին հարմարացնել, շտկել, բայց ամեն մեկը իր ձեւով, դրա համար էլ դառավ խառնաշփոթ: Իմ առաջարկած ոչ մի տարբերակում չի բացակայում ոչ մի անհաժեշտ կետադրական նշան (համենայն դեպս մի քանի անգամ ստուգել եմ):

    Ինչ վերաբերում է իմ աննշան փոփոխություններին, ասեմ, որ քեզնից իմացած դասավորության մեջ փոխել եմ ընդամենը վեջակետը, ու դրել առանց շիֆթի, շիֆթովի տակ դրել եմ բազմակետը: Մեկ էլ հանել եմ երկրորդ «շ» տառը, ու դրա փոխարեն դրել «'» եւ «—» նշանները: Թերեւս խառնաշփոթ առաջացնի միայն վերջակետի կոճակը: Թող դա էլ լինի իմ փոփոխության ամենամեծ թերությունը:
    Թե՞ կա էլի ինչ-որ բան, որ փոխել եմ, ու խառնաշփոթ կարող ա առաջացնի:
    Օգտագործողին ստեղնաշարն իր հարմարությամբ դասավորելու հնարավորությունը մի բան է, հանրության լայն շերտին կոնկրետ դասավորություն առաջարկելն՝ այլ:

    Խառնաշփոթը ստեղծվել է, որ շատ մարդիկ իրենց հարմար տարբերակները սկսել են առաջարկել լայն հասարակությանը (այդ թվում KDWin, WinNLS, DOSNLS, Winkeys և այլն ու բազում անհատներ):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Օգտագործողին ստեղնաշարն իր հարմարությամբ դասավորելու հնարավորությունը մի բան է, հանրության լայն շերտին կոնկրետ դասավորություն առաջարկելն՝ այլ:

    Խառնաշփոթը ստեղծվել է, որ շատ մարդիկ իրենց հարմար տարբերակները սկսել են առաջարկել լայն հասարակությանը (այդ թվում KDWin, WinNLS, DOSNLS, Winkeys և այլն ու բազում անհատներ):
    Ասածդ հասկանում եմ: Իհարկե չգիտեմ` դու կոնկրետ ինչն ես ողջունում, ինչը` ոչ, բայց ասեմ, որ ես այդ մասին մտածել եմ, ու տեղադրելուց առաջ ինձ հարմարեցրած որոշ լուրջ փոփոխություններ բերել եմ նախկին ձեւին (օրինակ` ֆոնետիկում շեշտի եւ երկարացման նշանի տեղերը ուղղել եմ):

    Դե եթե խորը մտածենք, ապա նույն KDWin-ի հայերեն ֆոնետիկի ստանդարտ դասավորությունում վերջակետը շիթֆի տակ էր դրած: Հիմա ակումբի ֆոնետիկում դա առանց շիֆթի է, ուրեմն խառնաշփո՞թ է առաջանում:

    Նաեւ տեղադրելուց առաջ նայել եմ հենց ակումբի դասավորությունը: Չնայած այն չի կարող չափանիշ հանդիսանալ (միայն գրամեքենայինում «է»-ի բացակայությունը հերիք ա), այնուամենայնիվ շատ բաների հետ հաշվի եմ նստել:

  9. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագիրը կարող եք բեռնել այս հասցեից` http://rammstein.110mb.com/KDWin.zip (807 ԿԲ)
    Ծրագրիդ վերնագրում տառասխալ կա: Ստեղնավար է գրված:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

  10. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագրիդ վերնագրում տառասխալ կա: Ստեղնավար է գրված:
    Բա ի՞նչ գրեի` ստեղնաշարավա՞ր, թե՞ ստեղնաշարի վարիչ:
    Դա keyboard driver-ի թարգմանությունն է:

  11. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ի՞նչ գրեի` ստեղնաշարավա՞ր, թե՞ ստեղնաշարի վարիչ:
    Դա keyboard driver-ի թարգմանությունն է:
    Ուրեմն ես եմ անտեղյակ: Կներես:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Knew-all.com Հայատառ Կայք
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 18.12.2015, 11:40
  2. Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ
    Հեղինակ՝ Mono, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 09.11.2012, 15:14
  3. Հայատառ չատ! :)
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Վեբ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.05.2007, 12:18
  4. Ինչու՞ ոչ հայատառ մականուն
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2006, 16:33
  5. Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2006, 15:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •