Սկսեմ սկզբից: KDWin-ի ստանդարտ դասավորվածության մեջ վերջակետ դնելու համար հարկավոր ա շիֆտ սեղմել, առանց շիֆտի տպվում ա « ; » նշանը: Հայերենում դա չի օգտագործվում, դրա համար էլ դրա փոխարեն դրել եմ վերջակետի նշանը, կողքի կոճակի վրա՝ « ՛ »՝ շեշտը, իսկ էդ երկուսի շիֆտերը՝ կլոր փակագծերը: Չակերտները («») ստորակետի ու կետի վրա են: Շիֆտ + 6, 7-ը՝ քառակուսի փակագծերը ( [] ): Հավելյալ՝ ազատ կոճակների վրա պահել եմ « ? » և « % » նշանները. մեկ-մեկ պետք են գալիս: Գծիկի ( - ) վրա դրել եմ « ! » նշանը: Ընդհանուր առմամբ բոլոր տառերն ու կետադրական նշանները կան ( ՜ ՝ [ ] , . « » ՞ : ՛ ( ) - ! ? ):
Էդ ինչ անհարմարություն ա՞ որ: Ազնվորեն, ձեռքդ խղճիդ դրած ասա՝ ի՞նչ տարբերություն՝ եռագույն դրոշ ա, թե HY: Էսթետիկորեն ինձ նույնիսկ ասկետական HY-ը ավելի ա դուր գալիս, քան թե իմ սև-քյոմուր թասկբարի վրայի գազարագույն մազարագույն լաքան
:
Նշեմ հարմարություններից մի քանիսը.
1. Վինդովսը ամեն բաց պատուհանի համար հիշում ա քո արած լեզվական կարգավորումը: Օրինակ՝ եթե միաժամանակ բաց են Ակումբը՝ Ֆայրֆոքսով ու Այսիքյուն, որտեղ դու լատինատառ ես գրում, ամեն անգամ մեկից մյուսին անցնելիս կարիք չկա ալտ-շիֆտ սեղմելու. լեզուն ավտոմատ ա փոխվում: Կամ, ասենք, Վորդից Լինգվոյին թռնելիս:
2. Language Toolbar-ը շատ ավելի լավ ա ինտեգրած Վինդովսի մեջ, քան թե KDWin-ը (որ ընդհանրապես ինտեգրած չի): Ստարտափդ էլ չի ծանրաբեռնվում:
3. Եվ այլն, էլի, էլ առավելություններ մտածելու հավես չունեմ:
Մի խոսքով՝ միակ անհարմարությունն էն ա, որ տառերի դասավորությունը չես կարող անընդհատ փոխել. մի անգամ սարքում ես քեզ համար հարմար դասավորությունն ու թողնում ես դա: Ինձ համար էդ մեկ ա, ճիշտն ասած. KDWin-իս դասավորությունն էլ (ժամանակին շատ եմ օգտագործել) մի անգամ կարգավորում էի ու էլ ձեռք չէի տալիս, կարիք չէր լինում:
Էջանիշներ