Ի՞նչ դասավորություն եք օգտագործում հայերեն տեքստ հավաքելիս։
Եկեք քննարկենք ամեն դասավորության առավելություններն ու թերությունները։
Helios (11.03.2010)
Ես KDWin-ի Ֆոնետիկն եմ օգտագործում բայց աննշան փոխված։ Ինչո՞ւ եմ շեշտում KDWin-ը, որովհետեւ մի բան կա էդ ծրագրում, որ շատ ա ինձ դուր գալիս. հնարավոր ա դասավորությունը փոխել ոչ միայն սովորական ու Shift-ը սեղմաց դեպքերում, այլեւ աջ Alt-ի տակինը։ Օրինակ ես նման ձեւով եմ գրում փակագծերը` Alt+9 եւ Alt+0, շատ հարմար ա։ Մեկ էլ հարցականն եմ փոխել, որ առանց Shift-ի լինի։
Առաջին և երրորդ տարբերակների դասավորությունները օգտագործել եմ, բայց ոչ մեկն էլ լավը չի:
ԿԴվին-ի դասավորությունն առավել անհարմար է: «Ցակուցրիվ» են տառերը: Իսկ Գրամեքենայինը, որով հիմա գրում եմ, վատ չի: Բայց վարժվելուց հետո հստակ կասեմ, որ սա էլ լավը չի: Ինչքան հասկացա, Չուկի օգտագործած դասավորությունն է մասնագետների կողմից հենց հայերենի համար պատրաստվածը, որում հաշվի են առնվում մեր լեզվի առանձնահատկությունները:
Հ.Գ. Ի՞նչ իմացար, որ էս թեման ինձ էլ է հուզում:![]()
Jarre (15.04.2011)
Rammstein (20.09.2009)
Օգտվում եմ KDWIn-ից, բայց որոշ "բարեփոխումներից" հետո:
Մասնավորապես
8-ռ, 6-), ^-(, հարցականն ու շեշտը դարձնում եմ հայկական, ջնջում եմ "ւ"-ի (վյուն) մեծատառը, քանի որ մեծատառ "ու" գրում եմ ոչ թե ՈՒ, այլ Ու (որպեսզի երբեք չշփոթեմ ՈԻ-ի հետ):
Կարծես թե այսքանը:
Համաձայն եմ որ գրամեքենայի դասավորությունն ավլի լուրջ մշակված տարբերակ է, բայց ինքս 1 տարբերակ սովորելով, կարող եմ գրել և՜ անգլերեն, և՜ ռուսերեն, և՜ հայերեն:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Քվեարկել եմ «այլ դասավորություն», բայց իրականում իմ օգտագործածը հենց իսկական գրամեքենային դասավորությունն է: Սա լավ մտածված տարբերակ է, ունի տասնյակ տարիների պատմություն, սրանում հաշվի են առնված լեզվի բոլոր առանձնահատկությունները: Վարժվելու դեպքում անփոխարինելի է, իսկ սովորելն իրականում հեշտ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (15.04.2011)
Մի ժամանակ օգտվում էի «Ֆոնետիկ (8=Ռ)» ստեղնաշարից, հիմա հանգամանքների բերումով «Ֆոնետիկ (8=Ր)»–ին եմ սովորել, բայց օբյեկտիվորեն (8=Ռ)–ն ավելի հարմար է՝ հաշվի առնելով, որ ր–ն անհամեմատ ավելի շատ հանդիպող տառ է, քան ռ–ն, հետևաբար ր–ի՝ ներքևի մասում գտնվելն ավելի պրակտիկ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (20.09.2009)
Ճիշտ ես անում, որ գրում ես «Ու», այլ ոչ թե «ՈՒ», բայց կան դեպքեր, երբ պետք է «Ւ» տառը, մասնավորապես, երբ տեքստը գրվում է մեծատառերով, օրինակ` պետք է գրել «ՕՐԱՑՈՒՅՑ», այլ ոչ թե «ՕՐԱՑՈւՅՑ»։
Իսկ «Ի» եւ «Ւ» տառերը իմ կարծիքով այնքանով են նման, ինչքանով որ «Ա»-ն ու «Ս»-ն։
Չուկ, իսկական գրամեքենայինը ո՞րն է, այսինքն` էն ժամանակ գրամեքենաների վրա այսպես է՞ եղել։
ՀԳ. Եթե այո, ապա ասեմ սենց մի բան. ընդհանրապես գրամեքենաների շարվածքը բերել համակարգչով օգտագործելը, իմ կածիքով այնքան էլ ճիշտ չէ։ Գրամեքենաների դասավորությունը որոշվել է այն բանից ելնելով, որ իրար հետեւից հաճախ հանդիպղ տառերը դրվել են իրարից հեռու, քանի որ հակառակ դեպքում գրամեքենայի թղթին հարվածող մասերը (անունը չգիտեմ) իրար էին կպնում ու լռվում։ Համակարգչում նման խնդիր չկա, ուստի պետք է շարվածքը վերանայել։
Բութ՝
Ցանկացողներին կուղարկեմ Վինդովսի Language Bar-ի համար նախատեսված իմ սեփական custom դասավորվածությունը (Armenian Phonetic-ից գրեթե ոչ մի բանով չի տարբերվում), որտեղ բոլոր կետադրական նշաններն իրենց տեղում են, գումարած՝ կլոր և քառակուսի փակագծերը: Նաև՝ շատ ավելի հեշտ ու հաճելի է աշխատել Language Bar-ով, քան թե KDWin-ով:
DIXIcarpe noctem
Ես հենց հիմա KDWin-ով եմ գրում։ ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Նշանների ցանկի վերեւում կա մի հատ մենյու, սովորաբար լինում է դրված Windows Characters-ի վրա։ Դա դնում եք Armenian-ի վրա, ու գտնում եք բացականչական նշանը։ Ավելի կոնկրետ, այն «Ջ» տառի տակ է։
Ու ընդհանրապես չկա նշան, որ ես KDWin-ում գտած չլինեմ։
Բացի տառերից սրանք հերիք չե՞ն.
`և՛՞…«».։՜()
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ