Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Որքան գիտեմ, գրամեքենաների վրա էլ է էսպես եղել: Համակարգչի վրա գոյություն ունի էն ժամանակվանից, երբ դեռ windows չկար: DOS-ի տակ աշխատաող mim (mima) ծրագիր կար դեռ, որ արդեն էս դասավորությունն առաջարկում էր: Ուրիշ ծրագրեր էլ կային: Դասավորությունը, կրկնում եմ, մանրակրկիտ հաշվարկված է: Մասնավորապես հաշվի է առնված լեզվի առանձնահատկություններն այնպես, որ տաս մատով մեքենագրելիս հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնի ուժեղ մատների վրա, թույլերին քիչ գործ մնա: Բացի դրանից բառերը կազմելու առումով շատ հարմար է: Մենակ «ո» և «ւ» սիմվոլների իրար կողք լինելն իսկ մի ամբողջ աշխարհ արժի
Իսկ էն մյո՞ւս գրամեքենայինը որտեղից է եկել, որը հիմա Ակումբի մուտքագրման համակարգում կա։

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մենակ «ո» և «ւ» սիմվոլների իրար կողք լինելն իսկ մի ամբողջ աշխարհ արժի
Փաստտորեն միայն անունն ա գրամեքենային։ Եթե գրամեքենաների վրա «ո» եւ «ւ» տառերը իրար կողքի լինեին, 15 վայրկյանը մեկ գրամեքենան լռվելու էր։