Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսքդ այն մասին է, որ ես շտկումնե՞ր եմ մտցրել:
Խառնաշփոթ առաջացել է էն ժամանակ, երբ որ KDWin ծրագիրը թողարկվեց` սուզված սխալների խորխորատի մեջ: Քանի որ մեջը չկային բազմաթիվ անհրաժեշտ նշաններ, մարդիկ սկսեցին հարմարացնել, շտկել, բայց ամեն մեկը իր ձեւով, դրա համար էլ դառավ խառնաշփոթ: Իմ առաջարկած ոչ մի տարբերակում չի բացակայում ոչ մի անհաժեշտ կետադրական նշան (համենայն դեպս մի քանի անգամ ստուգել եմ):

Ինչ վերաբերում է իմ աննշան փոփոխություններին, ասեմ, որ քեզնից իմացած դասավորության մեջ փոխել եմ ընդամենը վեջակետը, ու դրել առանց շիֆթի, շիֆթովի տակ դրել եմ բազմակետը: Մեկ էլ հանել եմ երկրորդ «շ» տառը, ու դրա փոխարեն դրել «'» եւ «—» նշանները: Թերեւս խառնաշփոթ առաջացնի միայն վերջակետի կոճակը: Թող դա էլ լինի իմ փոփոխության ամենամեծ թերությունը:
Թե՞ կա էլի ինչ-որ բան, որ փոխել եմ, ու խառնաշփոթ կարող ա առաջացնի:
Օգտագործողին ստեղնաշարն իր հարմարությամբ դասավորելու հնարավորությունը մի բան է, հանրության լայն շերտին կոնկրետ դասավորություն առաջարկելն՝ այլ:

Խառնաշփոթը ստեղծվել է, որ շատ մարդիկ իրենց հարմար տարբերակները սկսել են առաջարկել լայն հասարակությանը (այդ թվում KDWin, WinNLS, DOSNLS, Winkeys և այլն ու բազում անհատներ):