User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ դասավորությամբ եք հավաքում հայերենը։

Քվեարկողներ
56. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ֆոնետիկ (8=Ր)

    48 85.71%
  • Ֆոնետիկ (8=Ռ)

    3 5.36%
  • Գրամեքենային (Typewriter)

    3 5.36%
  • Այլ դասավորություն

    2 3.57%
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հայատառ մուտքագրման դասավորություններ

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, իսկական գրամեքենայինը ո՞րն է, այսինքն` էն ժամանակ գրամեքենաների վրա այսպես է՞ եղել։

    ՀԳ. Եթե այո, ապա ասեմ սենց մի բան. ընդհանրապես գրամեքենաների շարվածքը բերել համակարգչով օգտագործելը, իմ կածիքով այնքան էլ ճիշտ չէ։ Գրամեքենաների դասավորությունը որոշվել է այն բանից ելնելով, որ իրար հետեւից հաճախ հանդիպղ տառերը դրվել են իրարից հեռու, քանի որ հակառակ դեպքում գրամեքենայի թղթին հարվածող մասերը (անունը չգիտեմ) իրար էին կպնում ու լռվում։ Համակարգչում նման խնդիր չկա, ուստի պետք է շարվածքը վերանայել։
    Որքան գիտեմ, գրամեքենաների վրա էլ է էսպես եղել: Համակարգչի վրա գոյություն ունի էն ժամանակվանից, երբ դեռ windows չկար: DOS-ի տակ աշխատաող mim (mima) ծրագիր կար դեռ, որ արդեն էս դասավորությունն առաջարկում էր: Ուրիշ ծրագրեր էլ կային: Դասավորությունը, կրկնում եմ, մանրակրկիտ հաշվարկված է: Մասնավորապես հաշվի է առնված լեզվի առանձնահատկություններն այնպես, որ տաս մատով մեքենագրելիս հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնի ուժեղ մատների վրա, թույլերին քիչ գործ մնա: Բացի դրանից բառերը կազմելու առումով շատ հարմար է: Մենակ «ո» և «ւ» սիմվոլների իրար կողք լինելն իսկ մի ամբողջ աշխարհ արժի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ էն մյո՞ւս գրամեքենայինը որտեղից է եկել, որը հիմա Ակումբի մուտքագրման համակարգում կա։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ «ո» և «ւ» սիմվոլների իրար կողք լինելն իսկ մի ամբողջ աշխարհ արժի
    Փաստտորեն միայն անունն ա գրամեքենային։ Եթե գրամեքենաների վրա «ո» եւ «ւ» տառերը իրար կողքի լինեին, 15 վայրկյանը մեկ գրամեքենան լռվելու էր։

  3. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էն մյո՞ւս գրամեքենայինը որտեղից է եկել, որը հիմա Ակումբի մուտքագրման համակարգում կա։
    KDWin-ից:
    Իմ տարբերակից մեկ միավորով շեղված է: Թերևս KDWin-ի հեղինակը նա է ուզել դնել ու ինչ-որ բան շեղել է, երևի պատահաբար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #19
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի լինում: Այ էս նշանն ա ստացվում՝ ̃: Ուլուանայի ասած ձևով կանեմ :
    Ներողություն, «Ռ»-ի տակի նշանն է պետք։
    Բայց «Ջ»-ի տակինը պիտի որ շեշտը լիներ։
    Հես ա էս քանի օրը մի հատ իմ KDWin-ը կտեղադրեմ ինետում։ Ահագին բան մեջը հարմարացրել եմ։

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Sylfean տառատեսակի դեպքում KDWin-ում չակերտների նշանի փոխարեն ինչ-որ տարօրինակ փոքրիկ փակագծեր են
    Երեւի դու չակերտները էդ Aremian-ի տակ ես նայում։ Պիտի Windows Characters-ի տակ նայես (ներքեւի աջ մասերում ա մի տեղ)։

  5. #20
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասե՞ս որի տակ ես դրել կլոր փակագծերը։
    Սկսեմ սկզբից : KDWin-ի ստանդարտ դասավորվածության մեջ վերջակետ դնելու համար հարկավոր ա շիֆտ սեղմել, առանց շիֆտի տպվում ա « ; » նշանը: Հայերենում դա չի օգտագործվում, դրա համար էլ դրա փոխարեն դրել եմ վերջակետի նշանը, կողքի կոճակի վրա՝ « ՛ »՝ շեշտը, իսկ էդ երկուսի շիֆտերը՝ կլոր փակագծերը: Չակերտները («») ստորակետի ու կետի վրա են: Շիֆտ + 6, 7-ը՝ քառակուսի փակագծերը ( [] ): Հավելյալ՝ ազատ կոճակների վրա պահել եմ « ? » և « % » նշանները. մեկ-մեկ պետք են գալիս: Գծիկի ( - ) վրա դրել եմ « ! » նշանը: Ընդհանուր առմամբ բոլոր տառերն ու կետադրական նշանները կան ( ՜ ՝ [ ] , . « » ՞ : ՛ ( ) - ! ? ):

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞վ է հաճելի։
    Անհարմարություն #1. Ոչ թե դրոշով ա, այլ գրածով (HY, EN…)։
    Էդ ինչ անհարմարություն ա՞ որ : Ազնվորեն, ձեռքդ խղճիդ դրած ասա՝ ի՞նչ տարբերություն՝ եռագույն դրոշ ա, թե HY: Էսթետիկորեն ինձ նույնիսկ ասկետական HY-ը ավելի ա դուր գալիս, քան թե իմ սև-քյոմուր թասկբարի վրայի գազարագույն մազարագույն լաքան :

    Նշեմ հարմարություններից մի քանիսը.

    1. Վինդովսը ամեն բաց պատուհանի համար հիշում ա քո արած լեզվական կարգավորումը: Օրինակ՝ եթե միաժամանակ բաց են Ակումբը՝ Ֆայրֆոքսով ու Այսիքյուն, որտեղ դու լատինատառ ես գրում, ամեն անգամ մեկից մյուսին անցնելիս կարիք չկա ալտ-շիֆտ սեղմելու. լեզուն ավտոմատ ա փոխվում: Կամ, ասենք, Վորդից Լինգվոյին թռնելիս :

    2. Language Toolbar-ը շատ ավելի լավ ա ինտեգրած Վինդովսի մեջ, քան թե KDWin-ը (որ ընդհանրապես ինտեգրած չի ): Ստարտափդ էլ չի ծանրաբեռնվում:

    3. Եվ այլն, էլի, էլ առավելություններ մտածելու հավես չունեմ :

    Մի խոսքով՝ միակ անհարմարությունն էն ա, որ տառերի դասավորությունը չես կարող անընդհատ փոխել. մի անգամ սարքում ես քեզ համար հարմար դասավորությունն ու թողնում ես դա: Ինձ համար էդ մեկ ա, ճիշտն ասած. KDWin-իս դասավորությունն էլ (ժամանակին շատ եմ օգտագործել) մի անգամ կարգավորում էի ու էլ ձեռք չէի տալիս, կարիք չէր լինում:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (21.09.2009)

  7. #21
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազնվորեն, ձեռքդ խղճիդ դրած ասա՝ ի՞նչ տարբերություն՝ եռագույն դրոշ ա, թե HY:
    Դրոշին կարաս աչքդ գցես ու հասկանա, թե ինչ լեզու ա, իսկ գրածը պետք ա կարդալ։ Իմ համարա գոնե տենց ա, դրոշն ավելի ընկալվող ա։
    Մեկ էլ ասեմ, որ ես իմ KDWin-ում իրա ստանդարտ անճոռնի դրոշները փոխել եմ ավելի նորմաներով։
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վինդովսը ամեն բաց պատուհանի համար հիշում ա քո արած լեզվական կարգավորումը:
    Այ եթե սա լիներ ըստ ցանկության, կասեի լավ ա, բայց երբեմն կարող ա խանգարի։
    Օրինակ` կարող ա սխալմամբ բրաուզերը բացելուց աջառ լեզուն փոխես, հետո ուզես քո դրած լեզվով գրես, լենաս չի լինում։
    Բայց ըստ էության երկու ձեւն էլ սովորելու վրա ա։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Language Toolbar-ը շատ ավելի լավ ա ինտեգրած Վինդովսի մեջ, քան թե KDWin-ը (որ ընդհանրապես ինտեգրած չի ): Ստարտափդ էլ չի ծանրաբեռնվում:
    Ինտեգրվելու առումով համաձայն եմ։ Ստարտափում ԿԴՎին-ը կա, բայց էնքան փոքր ա, որ չի կարելի համարել ծանրաբեռնում։

  8. #22
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրոշին կարաս աչքդ գցես ու հասկանա, թե ինչ լեզու ա, իսկ գրածը պետք ա կարդալ։ Իմ համարա գոնե տենց ա, դրոշն ավելի ընկալվող ա։
    Մեկ էլ ասեմ, որ ես իմ KDWin-ում իրա ստանդարտ անճոռնի դրոշները փոխել եմ ավելի նորմաներով։
    Իրականում շարքային յուզերը հազարից մեկ ա նայում էկրանի աջ անկյունին՝ լեզուն ստուգելու համար: Դու ամեն ալտ-շիֆտից հետո նայում ե՞ս դրոշին: Ես համարյա երբեք չեմ նայում. լեզուն փոխելը դարձել ա ռեֆլեքսի նման մի բան: Նույն Ակումբում մեքենագրելիս եթե ուզում եմ լօլ սմայլը դնեմ, ասենք, ավտոմատ սեղմում եմ ալտ շիֆտ ու վերջակետ-Դ եմ տպում, ոչ թե նայում եմ դրոշին կամ տառերին, համոզվում եմ, որ փոխել եմ, ու նոր գրում եմ:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ եթե սա լիներ ըստ ցանկության, կասեի լավ ա, բայց երբեմն կարող ա խանգարի։
    Օրինակ` կարող ա սխալմամբ բրաուզերը բացելուց աջառ լեզուն փոխես, հետո ուզես քո դրած լեզվով գրես, լենաս չի լինում։
    Բայց ըստ էության երկու ձեւն էլ սովորելու վրա ա։
    Որպես KDWin-ի կարկառուն օգտագործող՝ կարող եմ ասել, որ էս մի տարբերակը հրաշալիորեն թեթևացնում ու հեշտացնում ա կյանքը: Էն իրադրությունները, երբ սա հարմար ա, հազար անգամ ավելի շատ են էն իրադրություններից, երբ սա խանգարում ա: Ասեմ, որ KDWin-ից Language Toolbar-ին անցնելուց հետո իմ՝ ալտ-շիֆտ «սեղմումները» շատ են պակասել, ինչը մենակ դրականորեն ա անդրադառնում տպելու արագության ու ստեղնաշարի կյանքի տևողության վրա : Գործի տեղի՝ KDWin-ով կոմպն արդեն անդուր ա. այնինչ ես յոթ տարի անընդմեջ KDWin եմ օգտագործել:
    DIXI
    carpe noctem

  9. #23
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում շարքային յուզերը հազարից մեկ ա նայում էկրանի աջ անկյունին՝ լեզուն ստուգելու համար: Դու ամեն ալտ-շիֆտից հետո նայում ե՞ս դրոշին: Ես համարյա երբեք չեմ նայում. լեզուն փոխելը դարձել ա ռեֆլեքսի նման մի բան: Նույն Ակումբում մեքենագրելիս եթե ուզում եմ լօլ սմայլը դնեմ, ասենք, ավտոմատ սեղմում եմ ալտ շիֆտ ու վերջակետ-Դ եմ տպում, ոչ թե նայում եմ դրոշին կամ տառերին, համոզվում եմ, որ փոխել եմ, ու նոր գրում եմ:
    Լավ, անցանք առաջ։ Ինձ հիմնականում պետք է գալիս երկու լեզվից ավելի` հիմնականում հայերեն, ռուսերեն ու անգլերեն։ Language Bar-ում երեքն ել դնելու դեպքում նենց ա ստացվում, որ հայերենից հետո սմայլ դնելու համար պիտի երկու անգամ սեղմես Ալթ-Շիֆթը (կամ հակառակը, սմայլից հետո հայերենի համար պիտի 2 անգամ սեղմել)։
    Language Bar_ում հանարվոր ա՞ նենց անել, որ աջ կողմի Ալթ շիֆթն էլ օգտագործվի, ինչպես KDWin-ում։

  10. #24
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՛ Ճ Ջ Ժ Ձ Յ Ռ Ր Ց Է Ղ ( ) Շ
    Փ Բ Ս Մ Ո Ւ Կ Ը Թ Ծ Օ Ֆ
    Վ Գ Ե Ա Ն Ի Տ Հ Պ : ՜
    Դ Չ Զ Լ Ք Խ Շ « » ՞

    ՝ ճ ջ ժ ձ յ ռ ր ց է ղ - _ շ
    փ բ ս մ ո ւ կ ը թ ծ օ ֆ
    վ գ ե ա ն ի տ հ պ ; և
    դ չ զ լ ք խ շ , . ՞
    Չուկ, բա ինչի՞ է «Շ» տառից երկու-երկու հատ։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 21.09.2009, 12:45:

  11. #25
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Հա ու մոռացա ասեմ, Արտակ, վերջակետը շիֆթով գրելը հարամար է՞:
    Ինպես ճիշտ նկատեղ Հայկօն, հայերենում «;» նշանը չի օգտագործվում: Էդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դա դնել ամենակարեւոր տեղերից մեկում:

    Կարելի էր դրա տեղը դնել վերջակետը, իսկ շշիֆթի տակ` բազմակետը` «…» (սա մի նշան ա, ոչ թե երեք հատ կետ):

  12. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայատառ մուտքագրման դասավորություններ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, բա ինչի՞ է «Շ» տառից երկու-երկու հատ։
    Էս դասավորություն KDWin-ում ես եմ հավաքել, ծայրի կոճակը (վերևի շարքում), պատահական եմ դրել «Շ»: Դրա փոխարեն պետք է կետադրական նշաններ լինեին: Բայց կոնկրետ ինձ մնացած կոճակները բավարարում են, այդ կոճակը նույնիսկ չեմ օգտագործում: Իրական դասավորությունում չեմ հիշում, թե այդտեղ ինչ կետադրական նշաններ են:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ու մոռացա ասեմ, Արտակ, վերջակետը շիֆթով գրելը հարամար է՞:
    Ինպես ճիշտ նկատեղ Հայկօն, հայերենում «;» նշանը չի օգտագործվում: Էդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դա դնել ամենակարեւոր տեղերից մեկում:

    Կարելի էր դրա տեղը դնել վերջակետը, իսկ շշիֆթի տակ` բազմակետը` «…» (սա մի նշան ա, ոչ թե երեք հատ կետ):
    Անձամբ ինձ շատ հարմար է shift-ով վերջակետ դնելը: Ստանդարտում չեմ հիշում թե ինչպես է: Գիտեմ, որ այդ ստեղնի Caps ու սովորական տարբերակներից մեկը վերջակետն է, մյուսը բազմակետը: Կարծեմ հենց քո ասած տարբերակով՝ առանց shift-ի վերջակետ է, shift-ով բազմակետ: Ես ստանդարտը ցավոք չեմ հիշում, իմ համար հավաքելիս նայել եմ իմ հարմարությանը

    հ.գ. Ես բազմակետ սիմվոլի փոխարեն միշտ երեք հատ կետ եմ դնում (սխալ եմ անում), այդ իսկ պատճառով ինձ բազմակետն էլ պետք չի: Իսկ որոշակի աշխատանքները ժամանակ կետ-ստորակետն օգտագործում եմ, օրինակ բառարանային գործ անելիս, որպես անջատիչ սիմվոլ, որն հետո այլ նպատակներով է օգտագործվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #27
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    KDWin 3.0, իմ կողմից

    Եւ ահա տեղադրում եմ բոլորին հայտնի KDWin 3.0 ծրագիրը, իմ ձեւափոխություններով:
    1. Փոխել եմ բոլոր դրոշակները:
    2. Ավելացրել եմ Չուկի կողմից ինձ հայտնի դարձած Գրամեքենային դասավորությունը (միայն յունիկոդը), որոշ չնչին փոփոխություններով:
    3. Ավելացրել եմ հունարեն լեզու, որը չկար (կար Symbols, որը յունիկոդով չէր):
    4. Փոխել եմ ինտրոն (ծրագրի բացման ժամանակ երեւացող նշանը), ինչպես նաեւ ծրագրի պատկերակը:
    5. Ավելացած է գերմաներեն լեզու, որը ես եմ սարքել իմ հարմարությամբ (ä, ö, ü, ß եւ այլ նշանները աջակողմյան Alt-ի տակ են):
    6. Ուղղել եմ ռուսերեն գրամեքենային դասավորությունները, եւ բերել ավանդական ձեւին:
    7. Հայերեն ֆոնետիկում փակագծերը գտնվում են աջակողմյան Alt-ը սեղմած վիճակում 9 եւ 0 կոճակների վրա:

    Ծրագիրը կարող եք բեռնել այս հասցեից` http://rammstein.110mb.com/KDWin.zip (807 ԿԲ)
    Այն կարիք չկա տեղակայելու, պետք է ուղղակի դուրս բերել KDWin պանակը ZIP պահոցից (Extract), տեղափոխել այն մի հարմար վայր (օրինակ C:\Program Files) եւ բացել մեջի KDWin.exe ֆայլը: Եթե ուզում եք, որ ծրագիրը ավտոմատ բացվի ամեն համակարգ մուտք գործելիս, կադացեք հետը ներառված Readme.txt ֆայլը:

    Նաեւ կուզեմ գրել որոշ բաներ այս ծրագրի մասին, ինչը որոշ մարդիկ կարող է չիմանան:
    Առաջ ես շատ էին զայրանում, երբ որ տեսնում էի, որ աջ ու ձախ Alt + Shift-երի վրա դրած լեզուները տեղերով փոխվել են: Հետո իմացա, որ դա փոխվում է, ընդամենը սեղմելով Ctrl + Shift + Alt:
    System Fonts ֆունկցիայի հետ աշխատեք չառնչվել:

    Հղման չաշխատելու դեպքում, խնդրում եմ` տեղյակ պահել:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  15. #28
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. KDWin 3.0, իմ կողմից

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Եւ ահա տեղադրում եմ բոլորին հայտնի KDWin 3.0 ծրագիրը, իմ ձեւափոխություններով:
    1. Փոխել եմ բոլոր դրոշակները:
    2. Ավելացրել եմ Չուկի կողմից ինձ հայտնի դարձած Գրամեքենային դասավորությունը (միայն յունիկոդը), որոշ չնչին փոփոխություններով:
    3. Ավելացրել եմ հունարեն լեզու, որը չկար (կար Symbols, որը յունիկոդով չէր):
    4. Փոխել եմ ինտրոն (ծրագրի բացման ժամանակ երեւացող նշանը), ինչպես նաեւ ծրագրի պատկերակը:
    5. Ավելացած է գերմաներեն լեզու, որը ես եմ սարքել իմ հարմարությամբ (ä, ö, ü, ß եւ այլ նշանները աջակողմյան Alt-ի տակ են):
    6. Ուղղել եմ ռուսերեն գրամեքենային դասավորությունները, եւ բերել ավանդական ձեւին:
    7. Հայերեն ֆոնետիկում փակագծերը գտնվում են աջակողմյան Alt-ը սեղմած վիճակում 9 եւ 0 կոճակների վրա:

    Ծրագիրը կարող եք բեռնել այս հասցեից` http://rammstein.110mb.com/KDWin.zip (807 ԿԲ)
    Այն կարիք չկա տեղակայելու, պետք է ուղղակի դուրս բերել KDWin պանակը ZIP պահոցից (Extract), տեղափոխել այն մի հարմար վայր (օրինակ C:\Program Files) եւ բացել մեջի KDWin.exe ֆայլը: Եթե ուզում եք, որ ծրագիրը ավտոմատ բացվի ամեն համակարգ մուտք գործելիս, կադացեք հետը ներառված Readme.txt ֆայլը:

    Նաեւ կուզեմ գրել որոշ բաներ այս ծրագրի մասին, ինչը որոշ մարդիկ կարող է չիմանան:
    Առաջ ես շատ էին զայրանում, երբ որ տեսնում էի, որ աջ ու ձախ Alt + Shift-երի վրա դրած լեզուները տեղերով փոխվել են: Հետո իմացա, որ դա փոխվում է, ընդամենը սեղմելով Ctrl + Shift + Alt:
    System Fonts ֆունկցիայի հետ աշխատեք չառնչվել:

    Հղման չաշխատելու դեպքում, խնդրում եմ` տեղյակ պահել:
    Առանց այն էլ շատ են առաջարկվող դասավորությունները, որոնք խառնաշփոթ են առաջացնում ու նման քննարկումների ու շիլաշփոթի պատճառ դառնում: Եթե դու ինչ-որ դասավորություն ես առաջարկում ընդհանուր օգտագործման համար քո շտկումներով, դու նպաստում ես ընդհանուր խառնաշփոթի մեծացմանը: Չեմ ողջունում: Հասկանում եմ լավ բան անելու ցանկությունդ, բայց չեմ ողջունում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #29
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Որևէ մեկը կարող ես ասել, "ֆոնետիկ 8-Ր" և "ֆոնետիկ 8-Ռ"-ի մեջ տարբերություն որն է?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ մեկը կարող ես ասել, "ֆոնետիկ 8-Ր" և "ֆոնետիկ 8-Ռ"-ի մեջ տարբերություն որն է?
    "ֆոնետիկ 8-Ր"-ում Ր-ն 8-ն է, իսկ Ռ-ն անգլերեն R-ը, իսկ "ֆոնետիկ 8-Ռ"-ում հակառակը (8-ը Ռ, R-ը Ր):
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (23.09.2009)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Knew-all.com Հայատառ Կայք
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 25
    Վերջինը: 18.12.2015, 11:40
  2. Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ
    Հեղինակ՝ Mono, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 09.11.2012, 15:14
  3. Հայատառ չատ! :)
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Վեբ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.05.2007, 12:18
  4. Ինչու՞ ոչ հայատառ մականուն
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2006, 16:33
  5. Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2006, 15:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •