Իրականում շարքային յուզերը հազարից մեկ ա նայում էկրանի աջ անկյունին՝ լեզուն ստուգելու համար: Դու ամեն ալտ-շիֆտից հետո նայում ե՞ս դրոշին: Ես համարյա երբեք չեմ նայում. լեզուն փոխելը դարձել ա ռեֆլեքսի նման մի բան: Նույն Ակումբում մեքենագրելիս եթե ուզում եմ լօլ սմայլը դնեմ, ասենք, ավտոմատ սեղմում եմ ալտ շիֆտ ու վերջակետ-Դ եմ տպում, ոչ թե նայում եմ դրոշին կամ տառերին, համոզվում եմ, որ փոխել եմ, ու նոր գրում եմ:
Որպես KDWin-ի կարկառուն օգտագործող՝ կարող եմ ասել, որ էս մի տարբերակը հրաշալիորեն թեթևացնում ու հեշտացնում ա կյանքը: Էն իրադրությունները, երբ սա հարմար ա, հազար անգամ ավելի շատ են էն իրադրություններից, երբ սա խանգարում ա: Ասեմ, որ KDWin-ից Language Toolbar-ին անցնելուց հետո իմ՝ ալտ-շիֆտ «սեղմումները» շատ են պակասել, ինչը մենակ դրականորեն ա անդրադառնում տպելու արագության ու ստեղնաշարի կյանքի տևողության վրա: Գործի տեղի՝ KDWin-ով կոմպն արդեն անդուր ա. այնինչ ես յոթ տարի անընդմեջ KDWin եմ օգտագործել:
Էջանիշներ