Համաձայն եմ, որ մարդիկ շատ ավելի են վնասում շրջակա միջավայրին, քան դա անհրաժեշտ է առօրյա կյանքում, թեկուզ "էկոլոգիապես ոչ մաքուր միջոցներ" օգտագործելու դեպքում: Բայց տեղի ունեցող փոփոխություններին մեկ այլ կողմից էլ կարելի է նայել. պայմանները երկրագնդի վրա երբեք նույնը չեն եղել, միշտ ինչ-ոչ փոփոխություններ են տեղի ունենում: Դա ուղղակի վկայում է կենդանության մասին: Նույն թռչունների, սողունների ու այլ տեսակների վերանալու հետ մեկտեղ հայտնաբերվում են կենդանիների նոր տեսակներ, որոնցից որոշները միգուցե եղել են և առաջ, բայց որոշներն ել նոր են առաջանում, ձեռք բերելով այնպիսի հատկություններ, որոնք ավելի են համապատասխանում Երկրի ժամանակակից պայմաններին:




Մեջբերել


Էջանիշներ