Մի գեղեցիկ կոմպոզիցիա կա, բավականին էլ հայտնի է, հիշում էի, մի անգամ ընկերս ասել էր, որ կոչվում է "Իրինա", հեղինակն էլ Առնո Բաբաջանյանն է: Երեկ երկար փնտրելուց հետո վերջապես գտա, չնայած Առնո Բաբաջանյան չէր, ինչ-որ Ռ. Մարտիրոսյան էր գրված: Ում հետաքրքրում է, կարող է բեռնել այստեղից: Իսկ ինձ հետաքրքրում է, թե ով է այդ կոմպոզիցիայի իրական հեղինակը, մի քիչ ավել իմանալ նրա մասին, էլ ինչ գործեր ունի: Խորհրդավոր Ռ. Մարտիրոսյանի մասին ոչինչ գտնել չկարողացա: Եթե որևէ մեկը կարողանա օգնել, շնորհակալ կլինեմ: