User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: «Հատուկ գնդի» ստեղծումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Հատուկ գնդի» ստեղծումը

    1988 թվականն Արցախյան ազգային-ազատագրական զարթոնքի նոր սկիզբն էր:

    1988 թվականին հայ ժողովուրդը ոտքի ելավ իր պատմական հայրենիքի այդ անբաժանելի հատվածը վերամիավորելու:

    Այդ պայքարը ստացավ Հայոց համազգային շարժում անվանումը: Օրեցօր շարժման թափը մեծանում էր և հզորանում:

    Շատ չանցած՝ Արցախում արդեն սկսվեցին զանգվածային ընդհարումները ազերիների հետ: Հայաստանի բազմաթիվ խմբեր էին մեկնում պաշտպանելու Արցախի շրջաններն ու գյուղերը:

    Հրահրվող հակամարտությունը դանդաղ, բայց հաստատակամորեն վերաճում էր պատերազմի: Դա իրողություն էր, և այդ շատ լավ էին հասկանում Հայաստանի Հանրապետության իշխանությունները:

    Երկու տարի անց՝ 1990 թվականի հուլիսին, մեր երկիրը հայտնվել էր անմեկնելի ծանր վիճակում: Մենք գտնվում էինք արտաքին աշխարհից կտրված, մեկուսացման ու շրջափակման մեջ: Ամենուր հուսահատություն էր: Թվում էր, թե ուժերն այլևս սպառված են:

    Չափազանց լարված ժամանակաշրջան էր, Հայաստանում իշխում էին ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենքները:

    Ընդամենը օրեր առաջ էր ձևավորվել Գերագույն Խորհուրդը: Պատգամավոր Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ստանձնեց հայրենիքի սահմանների անձեռնմխելիության և բնակչության անվտանգության ապահովման հրատապ միջոցառումների մշակման ու ապահովման խնդրի իրացմանը:

    Հուլիսի 25-ից մինչև 30-ը աշխատանքային խումբը ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ ներկայացրեց Հայաստանի ազգային գվարդիայի ստեղծման համար անհրաժեխտ փաստաթղթերի փաթեթը:

    Ներկայացվեց նաև անվտանգության ապահովման հայեցակարգի մշակման հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

    Օգոստոսի 6-ին այդ նախագիծը հաստատվեց Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից:

    ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
    ՈՐՈՇՈՒՄԸ


    Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կոնցեպցիայի մշակման հանձնաժողով ընտրելու մասին:

    Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհուրդը որոշում է.

    Ընտրել Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կոնցեպցիայի մշակման հանձնաժողով հետևյալ կազմով.

    Վազգեն Սարգսյան,
    Վահան Շիրխանյան,
    Աշոտ Նավասարդյան,
    Լևոն Ստեփանյան,
    Ազատ Արշակյան,
    Ռազմիկ Դանիելյան,
    Գևորգ Բաղդասարյան,
    Ալբերտ Բաղդասարյան,
    Հրանտ Խաչատրյան,
    Համլետ Հովսեփյան,
    Իգոր Մուրադյան,
    Սամվել Շահինյան:

    ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան
    ք.Երևան
    6 օգոստոսի 1990թ.
    թիվ 0042-12

    Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վազգեց Սարգսյանը:

    Օգոստոսի 21-ին հանձնաժողովի ներկայացմամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին թիվ 441 որոշումը:

    ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
    ՈՐՈՇՈՒՄԸ


    Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին.

    Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը, սահմանամերձ շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի ու բնակչության հուսալի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, նկատի ունենալով, որ սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության, հնարավոր է լուծել հանրապետության ներքին կյանքի կայունացմանն ուղղված խնդիրները, Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը

    ՈՐՈՇՈՒՄ Է՝


    1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր ստեղծել Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պաշտպանության հատուկ ստորաբաժանումներ:

    2. Նշված ստորաբաժանումները իրենց գործունեությունը իրականացնում են հանրապետությման սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը համապատասխան՝ ղեկավարվելով ստորաբաժանումների վերաբերյալ հանրապետության մինիստրների խորհրդի կողմից հաստավող կանոնադրությամբ:

    3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկի ստորաբաժանումների խնդիրներն են՝
    ա) Հանրապետության սահմանամերձ շրջանների պաշտպանության ու բնակչության անվտանգության ապահովումը,
    բ) Խմբակային զինված հանցագործությունների կանխումը և դրանց դեմ պայքարը,
    գ) Բնական, բնապահպանական աղետների, արտադրական խոշոր վթարների դեպքում փրկարար աշխատանքների ու բնակչության տարհանման կազմակերպումը,
    դ) Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի ու կառավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարումը:

    4. Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:

    5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումները համալրվում են կամավորական հիմունքներով՝ հայրենիքին նվիրված քաղաքացիներով, Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծված երկրապահ, ինքնապաշտպանական ու աշխարհազորային ջոկատների առողջ ուժերով:

    Նշված ստորաբաժանումների անդամները տալիս են երդում, ունեն հատուկ համազգեստ, տարբերանշան ու վկայական:

    6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը՝ հանրապետության Պետպլանի, Պետմատի, Ֆինանսների մինիստրության և Արդարադատության մինիստրության հետ համատեղ՝
    ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հատուկ ստորաբաժանումների ստեղծման ու գործունեության իրականացման հետ կապված անհրաժեշտ առաջարկություններ և նախագծեր,
    բ) նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություն ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումների հիման վրա հետագայում նոր ինքնուրույն կառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ:

    ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ՝ Վ. Մանուկյան
    ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ՝ Հ. Վարդանյան
    ք. Երևան
    21 օգոստոսի 1990թ.
    թիվ 441

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (17.09.2009), Varzor (16.02.2013), Մանուլ (17.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Աբելյանի ու Hellenism-ի ընտանիքի ստեղծումը
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 15.06.2016, 01:01
  2. Հատուկ քեզ համար
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 150
    Վերջինը: 03.07.2013, 16:47
  3. Հատուկ Ծառայություններ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.03.2010, 00:49
  4. «Հատուկ ռեպորտաժ»
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 194
    Վերջինը: 11.11.2009, 00:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •