Հպարտանալ - 1. Պարծենալ, պանծալ, փառավորվել, հպարտաբանել (հզվդ.), քովլանալ (բրբ.): 2. Ամբարտավանել, ամբարտավանալ, գոռոզանալ, գոռոզամտել, մեծամտել, սնապարծել, խրոխտալ, հոխորտալ, կոկոզանալ, սիգալ, սիգանալ, փքվել (փխբ.), (հզվդ.) փքանալ, ապարթանալ, բարձրախոհել, բարձրավզել, սոնքալ, սոնքանալ, ճոռոմանալ, մեծախոսել, վերամբառնալ, վզանել, վիսանալ, ճխալ, խանչանալ, քովլանալ, (բրբ.) զոզոխնալ, հակլոսնալ, քիթը բարձր պահել, քիթը տնկել, քիթը մեծանալ, քիթը ունքերից բարձրացնել, քիթը բարձր պահել, քիթը ցցել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, մեծ-մեծ ձևել, գլուխ գովել, թևի տակ ձմերուկ չմտնել, թևին տալ, ոտքը շատ բարձր դնել:
Պարծենալ - 1. տե՛ս Հպարտանալ: 2. Մեծաբանել, ճամարտակել, սնապարծել, ինքնագովել, անձնագովել, ճոռոմաբանել, պերճաբանել, խրոխտալ, հոխորտալ, (փխբ.) փքվել, աքլորանալ, խորոզանալ (խսկց.), (հզվդ.) ճխալ, խայտալ, սիգալ, սոնքալ, կոկոզանալ, կոկոզաբանել, պարծել, բարձրավզել, ճոռոմանալ, բարձրախոհել, մեծախոսել, ապարթանալ, պանծալ, պանծանալ, խանձալ, հորանալ, եռալ, վզանել, վիսանալ, վերամբառնալ, հրովել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ խոսել, մեծ-մեծ ձևել,մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, գլուխ գովել:
Հ.Գ.
Էջանիշներ