Ակմբել- հավաքել, ժողովել, կուտակել, ամբարել:
Ականատ- թակաևդ, ծուղակ, որոգայթ, դարան, վարմ:
Չախկալ- շնագայլ, գայլաշունչ, չախալ:
Մկունդ- գեղարդ, հաջի, 2. ժամհար:
Ակմբել- հավաքել, ժողովել, կուտակել, ամբարել:
Ականատ- թակաևդ, ծուղակ, որոգայթ, դարան, վարմ:
Չախկալ- շնագայլ, գայլաշունչ, չախալ:
Մկունդ- գեղարդ, հաջի, 2. ժամհար:
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Հակոբ Գեւորգյան (07.10.2009), Ֆոտոն (02.02.2011)
Այսօր նկատեցի ազգայնամոլ և ազգայնական բառերն իրարից տարբերելու մասին գրառում,եթե չեմ սխալվել: Այդ պատճառով, հենց այս բառերն եմ մեջբերում:
Ազգայնական - տե՛ս 1. Ազգամոլ: 2. Ազգասեր:
Ազգայնամոլ - տե՛ս Ազգամոլ:
Ազգամոլ - Ազգայնամոլ, ազգայնական, հայրենամոլ [նացիոնալիստ, շովինիստ]:
snow (07.10.2009), Հակոբ Գեւորգյան (07.10.2009), Տրիբուն (18.10.2009)
Ականջակալ - 1. Ականջնոց: 2. Տե՛ս Ականջապանակ
Ականջապանակ - Ականջակալ, ունկնապանակ
Ականջաբլթակ - տե՛ս Ականջաթոռ
Ականջաթոռ - Բլթակ, ականջաբլթակ, թոռ (բրբ.) [որից օղ են կախում]:
Ականջի թոռ - տե՛ս Քունք:
Հ.Գ. Թոռ, ականջաթոռ, ունկնապանակ, ականջի թոռ![]()
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 07.10.2009, 01:40:
Հակոբ Գեւորգյան (07.10.2009)
Զայրանալ - բարկանալ, բորբոքվել, ջղայնանալ, մոլեգնել, դիվոտել, կատաղել, գազազել, զայրագնել, փրփրել (փխբ.), մաղձոտել, մաղձոտանալ, հերսոտել, չարանալ, սրտնեղել, սրտմտել, սրտդողել, նեղանալ, վրդովվել, (հզվդ.) զայրամտել, ցասնուլ (գրբ.), (բրբ.) ժնգալ, ժնգժնգալ, ճաքել, տրաքել, ջգրել, ջգրվել, թուրքանալ, տաճկանալ, կրակոտել, դաղզել, մռփալ, պագազրել, պիպեչքանալ, պոլոկտել, փնչլոտել, փրցլոտել, քռստել, ջիրվեթվել, քացխել, սերդրել, սխտորել, խույոտել, խույոտվել, ցեխոտվել, խրխել, համբռկել, թեփոտել, հերսը ելնել, մաղձը թափել, շապկեն ելնել, սիրտը խառնել, սիրտը նեղանալ, սիրտը շուռ գալ, սրտախաղ լինել, կրակ կտրել, կրակ կտրվել, կրակ դառնալ, կրակ փչել, ատամները կրճտացնել, ատամները կրճտել, ատամները սեղմել, արյունը դառնալ, արյունը գլխին խփել, արյունը աչքը կոխել, աչքը արյուն կոխել, աչքի լույսիցը պեծ ու կրակ վայր թափվել, տաք ջուրը բերանը կոխել, գայլ դառնալ, դևերը գալ, ջ(ի)ները գալ. համբերությունից դուրս գալ, իրենից դուրս գալ, իրեն կորցնել, ինքն իրեն ուտել, ինքզինք ուտել (արևմտհ.). գլխին կրակ թափել, գլխին կրակ վառել, կուտ ուտել՝ լեռն ելնել, ծուխը քթից դուրս տալ, ծուխը գլխից դուրս տալ [սաստիկ]:
Հ.Գ. Ճաքել, տրաքել, թուրքանալ, թեփոտել, կուտ ուտել՝ լեռն ելնել,... գայլ դառնալ, դևերը գալ...Ամբողջը հատ-հատ կարդացեք, պետք կգա:
Շինարար (16.10.2009)
Երանելի - Երջանիկ, բախտավոր, երանավետ, երանական:
Երանավետ - Երջանկավետ, երջանկաշատ, երջանիկ, երանիկ, (հնց.) երանալից, երանավոր, երանահրաշ, բազմերան, բազմերանավետ, բազմերանավոր, բազմերանյան, բազմերջանիկ, հոգներանյան, փառակենցաղ: Երանելի:
Հ.Գ. Լրիվ Երոյի մասին ա:![]()
Երանի՜ - Երնե՜կ, (բրբ.) էրնե՜կ, խոզի՜, շտա՜մ:
Երկնային - 1. Վերնային. եթերային. աստղային. արևային: Մթնոլորտային: 2. Չքնաղ, չքնաղագեղ, չնաշխարհիկ, սքանչելի: Երանավետ: 3. (հնց.) Արփիաբուխ, արփիախաղաց, արփիազան, արփիական, ուղփյան: 4. Աստվածային, վերին. երկնածին, եթերածին, երկնաբնակ, երկնավոր, (հնց.) վերնային, վերնական, երկնակենցաղ, երկնակյաց:
Հ.Գ. ..........................................................................................................................![]()
Կխտար - 1. Եղնիկ, եղջերու, (բրբ.) մարալ, ջեյրան: 2. Տե՛ս Վայրի այծ, Քարայծ:
Պոպոք - տե՛ս Ընկույզ:
Ճղոպուր - տե՛ս Ընկույզ:
Պնդուկ - (բսբ.) Կաղին, տկողին (բրբ.):
Հ.Գ. Նկատել եմ այս բառերի նույնացում, շփոթում, ...![]()
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 27.10.2009, 19:36:
snow (27.10.2009)
Կաղին - (բսբ.) Տկողին, պնդուկ, կաղնապտուղ, կաղնեպտուղ, (բրբ.) բալամուտ, պալուտ| Մոմոչ, խոզկաղին, բալուտ [վայրի]:
Հ.Գ. Ես միշտ էլ ընկույզ-կաղին եմ հասկացել պոպոք-պնդուկը: Հոմանիշներն էլ իրար իմաստով մոտ, ոչ նույնական բառերն են, իմ իմանալով: Ուրիշ աղբյուրներից այլ տեղեկություններ, եթե կան, խնդրում եմ մեջբերել:![]()
Ես նման շփոթություններ չեմ ունեցել, չգիտեմ։
Այո, կան։ Բավական է այդ բառերը նայել ռուս–հայերեն, հայ–ռուսերեն, ռուս–անգլերեն բառարաններում, ինչպես նաև ինտերնետում, և թե՛ թարգմանությունից, թե՛ նկարներից պարզ է դառնում, որ պնդուկն ու կաղինը տարբեր պտուղներ են.Ուրիշ աղբյուրներից այլ տեղեկություններ, եթե կան, խնդրում եմ մեջբերել:![]()
պնդուկ – фундук – hazelnut
կաղին – жёлудь – acorn
Ի դեպ, որքան հասկացա, էդ երկու բառերի նույնացումն ընդհանրապես հայերենում է տարածված, քանի որ անգլերեն–հայերեն բառարանում hazelnut–ի դիմաց գրված է՝ կաղին, պնդուկ, տկողին։ Դե, տկողինը հասկացանք. պնդուկի բարբառային տարբերակն է, բայց պնդուկի ու կաղինի նույնացումը չեմ հասկանում։ Ռուս–հայերեն մեծ բառարան ձեռքի տակ չունեմ, բայց համեմատաբար փոքրում, որն, ի դեպ, 2008 թվի է, նայեցի, жёлудь–ի դիմաց գրված է՝ կաղին, խոզակաղին, իսկ фундук բառն ընդհանրապես չկա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.10.2009, 23:31:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ֆոտոն (27.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ