Զայրանալ - բարկանալ, բորբոքվել, ջղայնանալ, մոլեգնել, դիվոտել, կատաղել, գազազել, զայրագնել, փրփրել (փխբ.), մաղձոտել, մաղձոտանալ, հերսոտել, չարանալ, սրտնեղել, սրտմտել, սրտդողել, նեղանալ, վրդովվել, (հզվդ.) զայրամտել, ցասնուլ (գրբ.), (բրբ.) ժնգալ, ժնգժնգալ, ճաքել, տրաքել, ջգրել, ջգրվել, թուրքանալ, տաճկանալ, կրակոտել, դաղզել, մռփալ, պագազրել, պիպեչքանալ, պոլոկտել, փնչլոտել, փրցլոտել, քռստել, ջիրվեթվել, քացխել, սերդրել, սխտորել, խույոտել, խույոտվել, ցեխոտվել, խրխել, համբռկել, թեփոտել, հերսը ելնել, մաղձը թափել, շապկեն ելնել, սիրտը խառնել, սիրտը նեղանալ, սիրտը շուռ գալ, սրտախաղ լինել, կրակ կտրել, կրակ կտրվել, կրակ դառնալ, կրակ փչել, ատամները կրճտացնել, ատամները կրճտել, ատամները սեղմել, արյունը դառնալ, արյունը գլխին խփել, արյունը աչքը կոխել, աչքը արյուն կոխել, աչքի լույսիցը պեծ ու կրակ վայր թափվել, տաք ջուրը բերանը կոխել, գայլ դառնալ, դևերը գալ, ջ(ի)ները գալ. համբերությունից դուրս գալ, իրենից դուրս գալ, իրեն կորցնել, ինքն իրեն ուտել, ինքզինք ուտել (արևմտհ.). գլխին կրակ թափել, գլխին կրակ վառել, կուտ ուտել՝ լեռն ելնել, ծուխը քթից դուրս տալ, ծուխը գլխից դուրս տալ [սաստիկ]:
Հ.Գ. Ճաքել, տրաքել, թուրքանալ, թեփոտել, կուտ ուտել՝ լեռն ելնել,... գայլ դառնալ, դևերը գալ...Ամբողջը հատ-հատ կարդացեք, պետք կգա:
Էջանիշներ