Գյումրվա բարբառով էլ ձեր ասած պնդուկ/տխիլին հենց կաղին ենք ասում![]()
I may be paranoid but no android!
Jarre (03.11.2009)
Ես գիտեմ՝ որը որն է, ընդամենը դրանց ռուսերեն ու անգլերեն տարբերակներն էի գրել, որպեսզի ավելի պարզ լինի, որ դրանք տարբեր պտուղներ են։ Ճիշտն ասած՝ էնքան էլ լավ չհասկացա, թե գրածդ ինչ կապ ուներ իմ գրառման հետ, որ մեջբերել ես։
Իսկ կաղինը, կարծում եմ, ամեն տեղ էլ խոզերին են տալիս։ Համենայնդեպս, դեռ ոչ մի անգամ չեմ լսել, որ մարդը կաղին ուտի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Փաստորեն, շփոթության մեղավորը բարբառներն են, էլի։Նույնացրել են, մարդկանց կրակը գցել։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուշադիր - Հոգատար, զգուշավոր, աչալուրջ, զգույշ, (հզվդ.) ջանադիր, մտադիր, (հնց.) հոգածու, ուշակալ, ուշակալու, ուշատու, ուշավոր, ներամիտ, ականջդրուկ, ականջը կախ (բրբ.):
Հ.Գ.
Հպարտանալ - 1. Պարծենալ, պանծալ, փառավորվել, հպարտաբանել (հզվդ.), քովլանալ (բրբ.): 2. Ամբարտավանել, ամբարտավանալ, գոռոզանալ, գոռոզամտել, մեծամտել, սնապարծել, խրոխտալ, հոխորտալ, կոկոզանալ, սիգալ, սիգանալ, փքվել (փխբ.), (հզվդ.) փքանալ, ապարթանալ, բարձրախոհել, բարձրավզել, սոնքալ, սոնքանալ, ճոռոմանալ, մեծախոսել, վերամբառնալ, վզանել, վիսանալ, ճխալ, խանչանալ, քովլանալ, (բրբ.) զոզոխնալ, հակլոսնալ, քիթը բարձր պահել, քիթը տնկել, քիթը մեծանալ, քիթը ունքերից բարձրացնել, քիթը բարձր պահել, քիթը ցցել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, մեծ-մեծ ձևել, գլուխ գովել, թևի տակ ձմերուկ չմտնել, թևին տալ, ոտքը շատ բարձր դնել:
Պարծենալ - 1. տե՛ս Հպարտանալ: 2. Մեծաբանել, ճամարտակել, սնապարծել, ինքնագովել, անձնագովել, ճոռոմաբանել, պերճաբանել, խրոխտալ, հոխորտալ, (փխբ.) փքվել, աքլորանալ, խորոզանալ (խսկց.), (հզվդ.) ճխալ, խայտալ, սիգալ, սոնքալ, կոկոզանալ, կոկոզաբանել, պարծել, բարձրավզել, ճոռոմանալ, բարձրախոհել, մեծախոսել, ապարթանալ, պանծալ, պանծանալ, խանձալ, հորանալ, եռալ, վզանել, վիսանալ, վերամբառնալ, հրովել, մեծ-մեծ բրդել, մեծ-մեծ խոսել, մեծ-մեծ ձևել,մեծ-մեծ ջարդել, մեծ-մեծ վրա տալ, գլուխ գովել:
Հ.Գ.
գոգաթիակի՝ ռուսերեն սավոկ, երկու բարբառային հոմանիշներ՝ աքանդազ՝ վանաձորի խոսվածք, քոստավասի՝ գյումրվա խոսվածք:
Ռուֆուս (10.11.2009)
Շինարար (13.11.2009)
ՀԵՏՈՒՅՔ, գ. Երաստան, նստուկ, նստատեղի, սրբան, (հնց.) աղտահանք, վայրարկու, հետուստ, ոռ (գռեհկ.), (բրբ.) տունդի, տուտլուտուզ, տունդուռուզ, բունծակ, սևջրածակ, տռծակ (գռհկ.), քամակ, տուտուզ, պզտակ [մանուկների]: Գավակ [ձիու]: Որոգայթ (ծածկ.) [առաջին վանկի նմանաձայնությունից]:
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...![]()
DIXIcarpe noctem
Կոնծել -նբ. Խմել, հարբել, կոնծաբանել, (բրբ.) լլվել, գցել, նետել, ճնկել, խզտել, կնճել, տնկել, տմպել, թապլել, ծրծունքել [մինչև տակը], կոնթխել, կոկորդը թրջել, կոկորդը տաքացնել, բերան թրջել, կատիկը թրջել [մի փոքր], բերանն առնել, գլուխը գաշել, գլխին քաշել [ամբողջապես]:
Երգ - գ. 1. Նվագ, խաղ, տաղ, շեր: Մեղեդի: 2. Գանձ, շարական, սաղմոս, կցուրդ, ավետիս [եկեղեցական]: 3. Հորովել [գութանի]: 4. Լորուստ [անպարկեշտ]: 5. Երգեցողություն, նվագերգություն, նվագածություն, նվագակցություն: 6. Դայլայլ, դայլայլիկ, գեղգեղ, գեղգեղանք, գեղգեղյուն, ճռվող, ճռվողյուն, ծլվլոց [թռչունի]:
Արև - արեգ, արփի, արեգակ, արևիկ, ուղփ, տվնջյան լուսատու
Երիտասարդ - ջահել, պատանի, մատաղ, մատղաշ, պարմանի, ջիվան (բրբ.), յաշ (բրբ.)
Կռիվ - պայքար, մաքառում, մարտ, մարտնչում, ռազմ, ճակատամարտ, պատերազմ
Ահ - վախ, երկյուղ, սարսափ, զարհուրանք, զարզանդ, սահմռկում, շորշոփ (բրբ.)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ