Ես ավելի շատ սնվելուց հետևում եմ տաքը սառի հետ չուտելուն, սա համար մեկ թշնամին է և՛ ատամներին, և՛ ստամոքսին:
Ժամանակակից համատեղելիության աղյուսակներին ծանոթ չեմ, բայց միշտ լավ եմ հիշում պապայիս ասածը, որ դարերով փորձված պապենական կերակուրներ ունենք, որոնց բաղադրամասերի համատեղելիությունը փորձվելա: Իսկ հիմա շատ կան տարբեր տեսակի աղցաններ, կերակրատեսակներ, որոնք հնարվում են ինչ-որ տնային տնտեսուհու «մտահաղացման» շնորհիվ, բայց համատեղելիության տեսանկյունից 0 են, ինչ-որ տեղ էլ կարող են թույն հանդիսանալ մեր օրգանիզմի համար: Ու դրա համար մեր ավանդական մասուրթթուն կամ ավելուկով ճաշը գերադասում եմ ցանկացած «թագավորական» նոր կերակրատեսակներից, որոնցով լի են ամսագրերը:
հ.գ.Որքան էլ սնունդը համտեղենք, բայց քիչ շարժվենք, մարմնամարզությամբ չզբաղվենք, դա պարզապես կլինի «ժամանակի վատնում» + զուր լարվածություն![]()
Էջանիշներ