Վերջին շրջանում շատ է խոսվում սննդի համատեղելիության մասին, ի՞նչ գիտեք դրա մասին, և արդյոք հետևում եք սննդակարգին:
Համատեղելության մի օրինակ իմ կողմից
Վերջին շրջանում շատ է խոսվում սննդի համատեղելիության մասին, ի՞նչ գիտեք դրա մասին, և արդյոք հետևում եք սննդակարգին:
Համատեղելության մի օրինակ իմ կողմից
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Jarre (27.09.2009), Safaryan (18.09.2009), Second Chance (17.09.2009), Արշակ (17.09.2009), Բարձրահասակ (17.09.2009), Ձայնալար (17.09.2009), Մանուլ (17.09.2009), Ուլուանա (17.09.2009)
Լավ թեմա է, բավական օգտակար։
Ճիշտն ասած՝ աղյուսակը լավ չհասկացա... 0–ներն ու –-ների իմաստները կբացատրե՞ք։
Ասեմ, որ ինքս իմ սննդակարգում մեծ տեղ եմ տալիս համատեղելիությանը, ճիշտ է, չեմ կարող ասել, թե լիարժեք կերպով տիրապետում եմ դրան, բայց ընդհանուր առմամբ տեղյակ եմ ու աշխատում եմ հնարավորինս խստորեն հետևել, հատկապես որ արածս չնչին խախտումներն էլ պարզորոշ կերպով զգում եմ սեփական մաշկի վրա, ավելի կոնկրետ՝ ստամոքսիս աշխատանքի ու դրանից բխող ինքնազգացողության հետ կապված։
Մի հիմնական սկզբունք կա, որից էլ ածանցված է մնացածը. ածխաջրերը չպետք է խառնել սպիտակուցների հետ։ Դրանք անհամատեղելի են համարվում, հետևաբար դժվարացնում են մարսողությունը, ինչպես նաև առաջացնում մի շարք առողջական խնդիրներ, որոնք ոչ բոլոր դեպքերում կարող են ակնթարթորեն նկատելի լինել, բայց որ իրենց «սև գործն» անում են, դա հաստատ։ Պարզապես մեկը մի րոպե հետո է զգում, մյուսը մի ժամ հետո, մեկ ուրիշն էլ ամիսներ կամ տարիներ հետո։
Ուղղակի վատն այն է, որ մեզ ամենուրեք մատուցվում են բազմապիսի համեղ ուտեստներ, որոնց ճնշող մեծամասնությունը պարունակում է միանգամայն անհամատեղելի բաղադրամասեր, դրա համար էլ շատերի համար դժվար է հրաժարվել դրանցից... Համենայնդեպս, ներկա պայմաններում գործնականում անհնար է համատեղելիության կանոններով սնվելը։ Դրան լիարժեք հետևելու միակ հնարավոր ձևը բացառապես տանը՝ անձամբ պատրաստած ճաշերով սնվելն է։ Այնուամենայնիվ, կարելի է գոնե որոշ չափով հետևել, թեկուզ դրսում սնվելու դեպքում։ Մարդու մտքին տեղ լինի։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Apsara (27.09.2009), Jarre (27.09.2009), Second Chance (17.09.2009), Surveyr (18.09.2009), Բարձրահասակ (18.09.2009)
Surveyr (18.09.2009)
- բացասական ազդեցություն ունի
0 չեզոք
+ դրական
Անհամատեղելիության հիմնական սկզբունքը ճիշտ եք նշել, մեր մարսողական համակարգի կառուցվացքը այնպիսին է, որ գործնականում ածխաջրերի ու սպիտակուցների համատեղ յուրացումը ահռելի խնդիրներ է առաջացնում: Ես ինքս այդ երևույթի ողջ բարդությունը զգացի միայն այն ժամանակ, երբ դադարեցի դրանց համատեղ ընդունումը:
Առաջին հայացքից, իրոք, բավականին բարդ է թվում, այն էլ հայ մարդու համար, նման կերպ սնվելը, քանի որ դա ենթադրում է սննդակարգից հանել այնպիսի ճաշատեսակներ, ինչպիսիք են՝ տոլման, խինկալին, ընկույզի մուրաբանև այլն: Կամ ասենք՝ ավանդական հայկական խորովածը լավաշով վայելելը: Բայց երբ մի առ ժամանակ զերծ եք մնում նման գայթակղություններից, ու միաժամանակ պահպանում ճիշտ սնվելու մի շարք այլ կանոններ, ապա պարզ է դառնում երևույթի ողջ դրական ազդեցությունը, և առավել դյուրին դառնում ճիշտ սննդակարգի պահպանման բարդ գործընթացը
:
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Եթե դեմ չեք աղյուսակը ավելի մեծ չափերով տեղադրեմ, որ ավելի լավ երևա:
![]()
Բա ո՞նց իմանանք մեր կերածը ածխաջո՞ւր ա, թե՞ սպիտակուց![]()
Բարձրահասակ (18.09.2009), Ձայնալար (18.09.2009)
Love has an enemy, but it is already defeated!
Ամինա ջան, ասեմ, որ ընդհանրապես ձեթով տապակած որեւէ բան խիստ վնասակար է: Ձեթը տապակբելուց հետո դառում է չափազանց ծանրամարս: Ձեթի միակ առավելությունը էն ա, որ համեղ ա ստացվում դրանով տապակելը: Նորմալ յուղից լավը չկա, բայց ոչ բուսական յուղից, որովհետեւ էդ էլ նույն բանն ա, ինչ ձեթը: Ի դեպ խանութներում էլ դժվար ա, կամ գուցե հնարավոր չի նորմալ յուղ ճարելը: Ամենալավը` կարագ առնել ու յուղը պատրաստել, որը շատ համեղ ա ու շատ դյուրամարս: Եթե պետք ա, պատրաստման տեխնոլոգիան կգրեմ:
Սննդի համատեղելիության առումով կարամ ասեմ մի բան. սկզբում պետք է ուտել շատ քաղցրը, հետո ավելի քիչ քաղցրը, հետո գալիս են թթու, դառը, կծու համերը, ու նոր աղին:
Մի քանի բան էլ ես ավելացնեմ:Հեղուկները պետք է խմել ուտելուց մոտավորապես 20-30 րոպե առաջ, ոչպեսզի ստեղծվի համապատասխան միկրոֆլորա, կամ էլ ուտելուց 2 ժամ հետո` որպեսզի սննդի մարսումը կատարված լինի:Մրգերը ուտել ուտելուց 1-1,5ժ. առաջ կամ ուտելուց 3ժ. հետո:Երկրորդ սնունդ օգտագործել օսլա կամ սպիտակուց պարունակող սննդամթերք, բայց ոչ իրար հետ`միասին համատեղելի չեն, առանց զտված նյութերի կամ խթանիչների// սուրճ, կոմպոտ//:բանջարեղենը ավելի քիչ եփեք հօգուտ քչի և մեկումեջ փոխեք համը:
Ուտելու ընթացքում էտքան էլ խորհուրդ չի տրվում, բայց եթե շիլաներ կամ փլավներ են երևի թե կարելի է:![]()
եթե իսկապես սրանով հետաքրքված եք, ապա նաև սկզբնաղբյուրով էլ կհետաքրքրվեք, իսկ զկզբնաղբյուրը այուրվեդան է, ինտերնետում շատ բան կա գրված, այնպես որ չեմ ծավալվում:
Միայն կասեմ այն, որ ճիշտ սնվելուց շատ բան է կախված, ինչպես ասում են հնդիկները՝
Դու այն ես, ինչ ուտում ես![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես ավելի շատ սնվելուց հետևում եմ տաքը սառի հետ չուտելուն, սա համար մեկ թշնամին է և՛ ատամներին, և՛ ստամոքսին:
Ժամանակակից համատեղելիության աղյուսակներին ծանոթ չեմ, բայց միշտ լավ եմ հիշում պապայիս ասածը, որ դարերով փորձված պապենական կերակուրներ ունենք, որոնց բաղադրամասերի համատեղելիությունը փորձվելա: Իսկ հիմա շատ կան տարբեր տեսակի աղցաններ, կերակրատեսակներ, որոնք հնարվում են ինչ-որ տնային տնտեսուհու «մտահաղացման» շնորհիվ, բայց համատեղելիության տեսանկյունից 0 են, ինչ-որ տեղ էլ կարող են թույն հանդիսանալ մեր օրգանիզմի համար: Ու դրա համար մեր ավանդական մասուրթթուն կամ ավելուկով ճաշը գերադասում եմ ցանկացած «թագավորական» նոր կերակրատեսակներից, որոնցով լի են ամսագրերը:
հ.գ.Որքան էլ սնունդը համտեղենք, բայց քիչ շարժվենք, մարմնամարզությամբ չզբաղվենք, դա պարզապես կլինի «ժամանակի վատնում» + զուր լարվածություն![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 27.09.2009, 19:27:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ