User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հարցազրույց Տատի հետ

  1. #46
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    P.S., քանի չեմ մոռացել:
    ստեղծեցի մի ներկայացում «Ոսկու կարասը», հետո ևս երկու:
    Այդ onewoman տիկնիկային «թատրոնն» անուն պիտի ստանար, դրեցի FRUCTUS ARMENICUS:
    типа՝ ծիրան: Խաղում էի դպրոցներում, նաև գյուղական, տարբեր փոքր դահլիճներում, տնային տարբերակ էլ ունեի, ծնունդ-մնունդ:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.09.2009), Ariadna (22.09.2009), Chuk (22.09.2009), Jarre (22.09.2009), Kita (22.09.2009), Norton (22.09.2009), Sona_Yar (22.09.2009), Yevuk (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  3. #47
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Պ.Պ.Ս
    Վախենում եմ շատ բարձր գոռգռալ, Աստվածը կծիծաղի ու ամեն բան շուռ կտա:
    Այդպիսի ասացվածք կա՝ Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծոն՝ պատմիր նրան քո մտադրությունների մասին:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մարկիզ (24.09.2009)

  5. #48
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Տատը դեմ չի, մի հարց էլ ես ուղղեմ
    Հավատարի՞մ եք Ձեր ամուսնուն:
    Կուկ, ես գիտեմ որ դու իմ կործանումն ես ուզում: Բայց...ի՜նչ ազատագրող հարց էր: Մեռսի

    Ոչ, հավատարիմ չեմ: Դավաճանում եմ արդեն երկու տարի այս (առավելապես այս) ֆորումի հետ: Ոչ-ոչ, սա խաղկատակ չէ, ոչ էլ վերացական խոսքեր, ոչ էլ պատասխանից փախուստ: Ես ինքս ինձ այդպես եմ զգում, ինքս դա որպես դավաճանություն եմ գնահատում:
    - Իմ այս զբաղմունքը բաձարձակապես գաղտնիք է, միայն ինձ պատկանող, Իհարկե, նա գիտի, որ կա ֆորում, ինչի հետ են ուտում, որ ես գրում եմ, հենա Արսին տեսավ, բայց չգիտի՝ Ի՞ՆՉ: Հայերեն կարդալ չի կարող, եթե հարցնում էլ է՝ հո ճիշտը չեմ ասի մորուքավորների կամ Վիննի-Թուխ տպելու կամ նույնիսկ ԼՏՊ-ի մասին: Դուրս է գալու, որ Վիննին ավելի կարևոր է, քան մեր համատեղ հեռուստացույցը...Հո հիմար չեմ: Չեմ էլ ուզում նրան վիրավորել, իսկ դա անպայման կկատարվի:
    - Ես ձեզ հետ կիսում եմ այպիսի անկեղծություն և ազատաություն, որ երբեք ոչ մի ամուսին (ոչ միայն իմը, սիրելի ամուսնացած ակումբցիներ, հավատացեք ինձ կամ խոստովանեք ինքներդ ձեզ) չի ստանա իր կնոջից: Եվ դա լավ է այդպես, պետքն էլ չի այդ անկեղծությունը: Բայց ուրիշին հո տալիս եմ:
    - Ակումբը տեսնում է իմ, ասենք, առավել հաջողված մասը, իսկ ամուսինս՝ նաև անհաջողը պիտի տանի :
    - Այս տեղին նվիրում եմ այնքան ժամանակ, այնքան ոգևորություն, որ արդեն վաղուց չեմ նվիրում նրան: 20 տարին քիչ չէ, ամեն բան նվիրված է: Գուցե Բիձան հասկանա՞:
    - Ամենավատն այն է, որ ինքն էլ է այդպես գնահատում և թվացյալ դատարկ տեղը խանդում:
    Ինչո՞վ սիրեկան չդառաք:

    Կասեք, բա որ գիտակցում ես, ինչու՞ ես դավաճանում:
    Անում եմ անձնական հավասարակշռությանս համար: Անում եմ՝ ինքս ինձ մնալու համար, քանի որ իմ դժգոհ, հիվանդ ու կիսատ կերպարը ոչ երեխաներիս ոչ էլ ամուսնուս չի երջանկացնի: Լավ չէ՞, ինքս իմ հարցերը լուծեմ, քան դնեմ նրա ուսերի վրա ու թնթնկամ, թե մնե սկուչնո:
    Երևի անհավատարմությանս պահն եկել էր, ես էլ ընտրեցի այս soft տարբերակը:
    Դեռ:
    Տողերի արանքում կարդում ե՞ք, ինչ կլինի, եթե իմ ներքին հավասարակշռությունը hard տարբերակ պահանջի
    Մեկ նախադասությամբ ինչպե՞ս կորակեք Ձեր հավատարմությունը
    Եթե որևէ մեկը համարձակվի իմ ներկայությամբ ամուսնուս մասին վիրավորական կես խոսք կամ կես միտք արտասանել՝ տեղում կբզկթեմ:

  6. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), armen9494 (13.03.2012), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Kuk (22.09.2009), Norton (22.09.2009), Sona_Yar (22.09.2009), Yevuk (22.09.2009), Բարեկամ (23.09.2009), Բիձա (24.09.2009), Երկնային (22.09.2009), Երվանդ (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Հայկօ (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ուլուանա (23.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Քամի (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  7. #49
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ ես տամ Տատին :
    Ի՞նչը կուզենայիք փոխել ձեր անցյալում: Ինչը՞ կուզենայիք, որ այլ կերպ լիներ, կամ այլ կերպ արած լինեիք: Ակնկալում եմ ոչ վերացական պատասխան
    Առաջին պահին լեցվիցս թռնում է ՝ օտարացգի հետ չէի ամուսնանա...բայց ոչ՝ կկրկնեի այդ քայլը այս նույն մարդու դեպքում:
    Ոչինչ չէի անի այլ կերպ, չէ՞ որ կյանքս այնպիսի անկապ, ժամանակի մեջ սփռված պահերի հետևողական կապվածություն է, որ եթե №17 (ոչ այնքան հաջող) դեպքը հանես՝ № 124 (ամենասիրելի և կարևոր) դեպքն ընդհանրապես չի լինի: Ամբողջական եմ դիտում կյանք կառույցը, ընդունում լավն ու վատը միասին:

    Եթե չգայի այստեղ ապրելու՝ լքելով ճարտարապետությունը և զբաղվելով միայն երեխաներով ու տնով, երևի երբեք չէի ստեղծի տիկնիկային թատրոն և մերձանա թատերական բեմադրությանը: Իսկ առանց դրա հիմա կյանքս չեմ պատկերացնում, ինչ երկնային նվեր էր այդ հայտնագործությունը:
    Թերևս, մի բան կուղղեի. Երեխաներիս փոքր ժամանակ մենակ կուղարկեի Երևան՝ մամայիս մոտ, երեք ամսով, որ երբեք չեմ արել, միշտ միասին էինք ու մեկ ամսից ոչ ավել: Բայց ո՞վ գիտի, գուցե մի օր էլ ասեմ, հենց այդ չուղարկելու պատճառով նրանք հիմա իրենք են գնում 6 ամսով, ընկերների հետ...Կամ մի քիչ էլ որ սպասեմ, ինքս կպնդեմ, որ աղջիկս իր երեխային մենակ ուղարկի ինձ մոտ...Երևան:

    Ինչևէ, եթե կյանքս նորից սկսվեր, միևնույն է, բոլորովին այլ էր լինելու: Մենակ ինձնով չի ձևավորվում իմ ճանապարհը՝ մարդիկ, պահեր, դեպքեր...մի փոքր բան էլ որ ուրիշ լինի, նույնիսկ նույն բաղադրամասերից, ամբողջ նկարն անճանաչելի փոխվելու է՝ ԿԱԼԵՅԴՈՍԿՈՊԻ պես:
    Ամենասիրածս խաղալիքն է:

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Jarre (22.09.2009), Norton (22.09.2009), Second Chance (22.09.2009), Sona_Yar (22.09.2009), Yevuk (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Հայկօ (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  9. #50
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ ես տամ
    Պարզեցի որ Հայաստանից դուրս եք ապրում: Ինչպե՞ս կնդունեք եթե ձեր երեխաները հրաժարվեն Հայաստանում ապրելուց եվ նախընտրեն ընդմիշտ բնակվել արտերկրում:
    Բացի այդ, ամուսինս շվեյցարացի է, այսինքն երեխաներս միայն կիսով են հայ, ծնվել և մեծացել են այստեղ, սովորում են այստեղ, ամենայն հավականությամբ՝ այդպես էլ կշարունակվի: Հրաժարվել բառն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ չեմ կարող նրանցից պահանջել, ինքնըստինքյան չէ նրանց հայաբնակ դառնալը: Չեմ բացառում, որ մի օր կուզեն երկարատև աշխատանքային փորձ ձեռք բերել Հայաստանում, իրենց ուսման կամ կատարելագործման հետ կապված (հյուրանոց, ցուցասրահ, թատրոն): Չեմ ստիպում, հենց դրա համար էլ հույս ունեմ, որ այդ դռները բաց են իրենց համար:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Jarre (22.09.2009), Kita (22.09.2009), Norton (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Քամի (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  11. #51
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատոյ, քո կյանքի որ շրջանում ես քեզ ավելի երջանիկ զգացել՝ ամիս ամսաթիվ չեմ ուզում՝ մանկություն, ուսանողություն, եսիմ ինչ, ասենք 5 տարի դիապազոններով:
    Ուսանողական 5 տարին, անկասկած:
    Ինքնուրույնություն առանց ֆինանսական մտահոգվածության (Սովետ էր, ուսումը ձրի, լավ սովորողին կաշառք պետք չէր), անսահման հետաքրքիր ուսում (Պոլիտեխնիկ, ճարտարապետական ֆակուլտետ), արշավներ դեպի վանք ու եկեղեցի, սեր-սիրահարվածություն, շատ դեմոկրատական մամայիս կողմից շնորհված ազատություն, ճարտարապետ շրջապատիս ավելացված մտերիմ ընկերուհիներիս նկարիչ-քանդակագործ-արվեստաբան շրջապատ...La bohème ՜:

    Նաև 1987-1990 թվերը: Պերեստրոյկա, գիժ հույսեր, Սովետի փլուզում, սիրելի առաքելական Լևոն Տեր-Պետրոսյան, օպեռայի աննկարագրելի միտինգներ, երկրաշարժից հետո տասնապատկված անհավատալի ազգային միավորում: Ափսոս, որ հիմա այդպես չէ, մի՞թե պիտի այդպիսի սարսափելի դարդ ու ցավ լինի, որ մենք նորից միավորվենք...
    Լացս եկավ
    Պ.Ս. ԼՏՊ-ին այն ժամանակ իրոք բնակչության 99 տոկոսն էր հավատում, սիրում և հետևում: Ցուցե հենց ա՞յդ է պակասում այդ մարդուն հիմա, թմրադեղի նման, համազգային հեղինակությունը: Բայց կոտրված սիրելի բաժակները չեն կպցնում, առավելագույն դեպքում կպցնում ու դնում են սերվանտի գլխին՝ որպես հիշատակ, ոչ թե միջից ջուր խմում:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.09.2009), Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Norton (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009)

  13. #52
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատաշս, դու տղերքին/արականներին, էլի/ սիրում ե՞ս, թե՞ շատ ես սիրում
    Սիրում եմ, նրանք աղ ու բիբար են տալիս կյանքին, հետաքրքիր լարվածություն առաջացնում, մանավանդ երբ սիրուն կամ խելոքներ են պատահում :
    Շատ եմ սիրում կանաց, համարում եմ նրանց ավելի խորը գիտակցությամբ և տիեզերքին մոտ ստեղծված էակներ:

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (25.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Jarre (22.09.2009), just a dream (20.04.2011), Kita (22.09.2009), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Դեկադա (27.09.2009), Երկնային (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Հայկօ (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  15. #53
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Sisuan-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհեռանալով հարցից, մի հարց էլ ես տամ, ինչ տիպի տղամարդ եք սիրում?
    Տարբեր, որը կպատահի
    Թեթևակի գաղտնիքով, լուռ ցգացմունքներով, ինքն իրեն շատ լուրջ չվերաբերվող, բայց ինքնավստահ, ջերմ, կողքինին երբեմն լսող: Չբամբասող (դրանից վատը չկա, տարիքավորների մեջ քիչ չեն, ցավոք)
    Մորուքով կամ երկար մազերով, կամ երկուսն էլ (Ռայադեր, կու-կու), բրյունետ, նաև՝ рыжий...դե, պահից է կախված, բլոնդին տոժե սայդյոտ: Բոյը պարտադիր չէ, բայց չոր կառուցվածքով, ավելի ոսկրոտ, քան մկանոտ: Այդպիսի բիձաներ կան՝ չոր դիմագծերով (Դոն-Քիշոտ), շատ գայթակղիչ է:

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Norton (22.09.2009), Բարեկամ (23.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Սլիմ (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  17. #54
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Տա՛տ, կնկարագրե՞ս ամուսնուդ
    Չէ:
    Ասեմ, որ ծանոթության պահին բեղեր ուներ, և մեծանալով սիրունացող տղամարդկանցից է:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.09.2009), Kita (22.09.2009), Բիձա (24.09.2009), Մարկիզ (24.09.2009)

  19. #55
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կդառնա՞ս իմ կինը :մատանինձեռըծունկիեկածսմայլիկ

    Կդառնամ անպայման:
    Սպսենք, երբ Հայաստանը երկամուսնությունն էլ կընդունի: Բայց անկեղծ, ինչիդ է պետք ինձ նման կին, դժվար է, տանջվելու ես... ուրիշ բան առաջարկիր, մեկ ա, ասելու եմ այո:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Հայկօ (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009)

  21. #56
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Դեռ չեմ կարդացել հարցազրույցը, երեկոյան մի հատ հանգիստ կնստեմ, կկարդամ, բայց պիտի հարց տամ մի քանի հատ (հա, ինձ կարելի ա առանց հերթի, ես Տատի ծանոթն եմ )

    ա. Աղջիկների անուններն ինչպե՞ս եք ընտրել
    բ. Համասյանի ջազը Մարսելը լսե՞լ է, թե՞ չէ (ինձ թվում է` իր դուրը կգար)
    գ. Մի փոքր կուզենայի կարդալ երեխաների հետ աշխատանքի մասին, եթե կարելի է
    դ. Հա, մեկ էլ՝ էն փողոցն ու բանտը կանգո՞ւն են Ֆրիբուրգում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  22. #57
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ, քեզ քանի՞ տարեկան ես զգում։
    Քամելեոնի պես, զրուցակցիս չափ, 10-70: նույն բանը վերաբերվում է և սոցիալական ստատուսին: Իսկ իմ աստղադիտական տարիքը (46) սիրում եմ: Ազատություն է տալիս, կաշկանդվածությունը պակասում է:
    Գործունեությանդ ոլորտի մասին Amina–ի հարցի պատասխանին սպասելով՝ ավելացնեմ։ Գործունեությանդ ոլորտը քեզ գոհացնու՞մ է։ Ունե՞ս դեռևս չիրականացրած նոր՝ մինչև այժմ արածիցդ տարբեր ստեղծագործական մտահղացումներ։ Եթե այո, որո՞նք են դրանք, եթե հնարավոր է, մի քանի բառով ներկայացրու գոնե մոտավոր։
    Երազում եմ մանկական գիրք ձևավորել: Սաքսոֆոն նվագել: Ներկայացում դնել՛ այս անգամ որպես ռեժիսյոր, սա ամենամոտ ու հնարավոր բանն է, գուցե նույնիսկ այս տարի:
    Երևանում շվեցարական դեսպանատանը ( մեկ էլ տեսար մի օր բացվեց)մի բան աշխատել:
    Բաց թողած երանելի մասնագիտություն է կտորի տեխնոլոգիան: Ոչ նկարն ու դիզայնը, այլ գործվացքի նոր տեսակները: Ճապոնացիների արածներից հալվում եմ:
    Եթե ընտանիքդ համաձայներ տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու, դու կուզենայի՞ր, կվերադառնայի՞ր Հայաստանում ապրելու, ասենք, հիմիկվանից (դե, կիսատ–պռատ գործերն ի մի բերելուց ու ավարտելուց հետո, էլի
    Ուլուանա, ինձ ե՞ս հարցնում, թե՝ քեզ: Այնքան ճշգրիտ նկարագրություն է- լավ մտածված քայլերի շարան:
    Հենց վաղը: Անկեղծ, առանց պոզայի:
    Ես դեռ պարտավոր եմ ուղեկցել աղջիկներիս մինչև ուսման վերջը, դրան մնացել է մինիմում 4 տարի: Դրանից հետո նրանք իրենք կլքեն մեզ, կցվրվեն եսիմուր: Այդ պահին...
    Նույնիսկ առանց համաձայնության:
    Եղե՞լ են դեպքեր, երբ օտարազգի ամուսնուդ հետ որևէ հարց քննարկելիս զգացել ես, որ հայ լինելու դեպքում քեզ ավելի լավ կհասկանար։
    Անշուշտ, և գնալով՝ ավելի հաճախ: Երիտասարդ տարիներին երկուսս էլ փոխադարձ կուլտուրական մերման պրոցեսում էինք, բավականին հաջող: Մեծանալով ես ավելի հայացա, նա՝ շվեյցարացավ: Թե չէ ակումբն ինչիս էր պետք: Հիմնականում իհարկե հումորի հարցերում: Մի բան պիտի պատմեմ:
    Վերջերս մեզ այցելել էր մի հին երևանյան ընկեր, ամուսնուս օրթոպեդիկ աշակերտը: Վաղուց մոտ ենք ընտանիքներով, երկուսս էլ քաջ գիտենք որ, այդ տղայի մեծ դուստրը տաղանդավոր ու էն գազան պարապած հայ երեխաներից է՝ 17- ամյա դաշնակարուհի: Հաստատ մի օր միջազգային ճանաչման է գալու:
    Հարցնում եմ՝ Վ., ո՞նց են աղջկադ գործերը:
    Պատասխան՝ Էհ, Վիտ ջան, Իռան կաֆել ա խփում...

    Մարդս՝ ի՞նչ կաֆել, ի՞նչ ա խփում...
    Այդ պահերին մեղքս գալիս է, դե մեղավոր չի մարդը, որ հայ չի
    Առաջին անգամ որ Շվեյցարիայում հայտնվեցիր, մշակութային շոկ ունեցա՞ր։
    Շոկ չունեցա: Նորմալ մարդիկ են, ընտանիքն էլ ջերմ: Ինքս էլ՝ հեշտությամբ ընդունող այլակերպը: Շուտ սովորեցի, որ մեկ ժամվա ծանոթին տուն հրավիրել չի կարելի՝ սուրճի, պետք է չեզօք տարածքում մնալ:
    Առաջին անգամ հատկապես ի՞նչն էր, որ լուրջ տպավորություն էր թողել վրադ, գուցե ցնցել էր՝ դրական կամ բացասական առումով։
    Ֆրիբուր քաղաքի գիշերային տեսարանը, կիսրարիս պատուհանից: Սա էր, բայց համ էլ՝ գիշերային լուսավուրությամբԴա առաջին այցելությունս էր, հյուր, ծանոթանալու, դեռ չէի ամուսնացել: Առաջին երեկոյան տեսա այս տեսարանը, մտածեցի՝ դու ինչ գործ ունես այստեղ, սա քո՞նը պիտի դառնա: Լուրջ վախեցա ու կասկածեցի:
    Դառավ:
    Իսկ հիմա, երբ Հայաստան ես գալիս, մշակութային շոկ կամ նմանատիպ զգացողություն առաջանու՞մ է։
    Ոչ:
    Որոշ բարքերի անկումն իհարկե նկատելի և անդուր է, իմ սովետական Հայաստանն անշուշտ ավելի եվրոպական էր և զարգացած, քան հիմիկվա քուչի օրենքները:
    Ես էլ գերադասում եմ ռուսների ազդեցությունը (Թիկետ ), քան Պարսկաստանի:
    Բայց շոկ՝ ոչ մի դեպքում: Միանգամից ընկղվում եմ միջավայրի մեջ, մոռանում, որ գնացել եմ երբևիցե: Չի խանգարում կեղտը, աղմուկը, ջուրը կտրին, գազը տարան... (դե, խանգարում է իհարկե, բայց ոչ ավել քան սովորական երևանցուն):
    Գնացել եմ այն պահին, երբ գնալիք չէր, ամենահետաքրքիր պահն էր, ես էլ՝ ակտիվ մասնակից: Երևի դրանից է, որ պակասն ունեմ անկախ պահից՝ ուզում է ՍՍ լինի, ուզում է՝ Լևոն:
    Շվեյցարական մշակույթում ի՞նչը կարող ես առանձնացնել, որ իսկապես հավանում ես, ու կուզենայիր Հայաստանն էլ ունենար։ Խոսքը վերաբերում է կյանքի ամենատարբեր ոլորտներին. մշակույթը լայն իմաստով նկատի ունեմ։
    Մի քիչ արդեն ասացի, շարունակեմ՝
    Սեփական ուժերին վստահելը, սեփական հնարավորություններից ավել բան չուզելը, միայն աշխատանքով փող վաստակելու պատրաստակամությունը,հարևանների հետ բարեկամություն, բայց որոշակի զգույշ հեռավորություն պահպանելը (այս մեկը քաղաքական առումով շատ լավ է, բայց առօրյաում էլ է այդպես և ափսոս): Չվազել մեծի ժիլետկայում լացել, թե՝ մեզ նեղացրին, տեսնել իրենց խելքով կամ փողով ինչ կարող են անել: Իսկ նեղացնողներ լիքը կան, չկասկածեք:

    Սա կուզեի Հայաստանում...բայց այս ամենը նաև բողոքական, առավել՝ Zwingli-ական եկեղեցու գաղափարախոսության հետևանքներ են, հո չես ընդօրինակի: Թերևս բնակչության կեսը կաթոլիկներ (լրիվ ուրիշ բան ա) են և էլի այդպես են ապրում:

  23. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Kita (22.09.2009), Norton (22.09.2009), One_Way_Ticket (22.09.2009), Yevuk (22.09.2009), Բիձա (24.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ուլուանա (23.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  24. #58
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Արս83, իսկ դուք ո՞վ եք, մենք ծանոթ ենք՞: Հերթիդ սպասիր
    Ժաշովուրդ ինչ կայֆ ա, լուռ ու մունջ, խանգարող չկա՜, չանա տփի ինչքան ուզես: Որ մեկ- մեկ տնկած բթամատեր չտեսնեի, կմտածեի՝ սաղդ քնել եք

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  26. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս83, իսկ դուք ո՞վ եք, մենք ծանոթ ենք՞: Հերթիդ սպասիր
    Ժաշովուրդ ինչ կայֆ ա, լուռ ու մունջ, խանգարող չկա՜, չանա տփի ինչքան ուզես: Որ մեկ- մեկ տնկած բթամատեր չտեսնեի, կմտածեի՝ սաղդ քնել եք
    Վիտ, նենց հաճույքով եմ կարդում
    Ու քանի կարդում եմ, էնքան հասկանում եմ, որ շատ եմ կարոտել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (22.09.2009)

  28. #60
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Դե լավ, ծխեցինք, շարունակենք:

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  3. Հարցազրույց Rhayader–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 03.04.2010, 01:14
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •