Տատ, բարև, ես էս ֆորումում նոր չեմ, բայց նոր եմ սկսում գրել: Դու ո՞վ ես ու ինչու՞ են քեզ համար ընդհանրապես նման թեմա բացել:![]()
Տատ, բարև, ես էս ֆորումում նոր չեմ, բայց նոր եմ սկսում գրել: Դու ո՞վ ես ու ինչու՞ են քեզ համար ընդհանրապես նման թեմա բացել:![]()
Վիտ ջան, եթե հնարավորություն ունենանայիր ժամանակի մեջ ճանապարհորդել, ո՞ր դարաշրջանը կուզենայիր այցելել ու ի՞նչ հայտնի մարդկանց հետ կուզենայիր հանդիպել:
Մուլտիկներ նայում ես, չէ՞:Ամենասիրած մուլտիկդ ո՞րն է:
Երևանը քո մոտ ի՞նչ բառի հետ է ասոցիացվում: Իսկ Գրյուե՞րը:
Աշխարհի շուրջ շա՞տ ես ճանապարհորդել: Քո այցելած երկներից ամենաշատը ո՞րն է քեզ դուր եկել ու ինչու՞: Իսկ ո՞ր երկիրն ես երազում այցելել:
Քո կյանքից մի զվարճալի դեպք պատմի:
Ամենաէքստերմալ բանը որ երբևէ կատարել ես քո կյանքում:
Հ.Գ. Մեկ էլ ասա, թե էն ars83-ի հետ իմ մասին ինչ եք բամբասվել![]()
![]()
![]()
I may be paranoid but no android!
Նախոդ հարցերը չեմ կարդացել, ներող եթե հանկարծ կրկնվեմ
1.Տատ ջաաան, չես ուզում գաս Հայաստան ապրես, խոսքս ցանկության մասին ա ուղղակի, միշտ լսել եմ որ տարիների անցնելուն զուգընթաց էտ զանկությունը ավելի ա մեծանում, քո դեպքում տենց ա?
2. Եթե չեմ սխալվում 2 աղջիկ երեխա ունես չես ուզում մի անգամ էլ փորձել?
3. Անցած անգամ երբ Երևանում էիր, ասել ես որ մյուս գալուցդ քո տանը հավաքվելու ենք, հիշում ես արդյոք դու էտ խոստմանդ մասին?
4. Քո ամենամեծ ու չիրականացած երազանքը կամ ցանկությունը?
5. Գոհ ես կյանքիցդ?
6. Էն քո կանաչ մատանին կա թե չէ?
1. Տատ, այ Տատ, ինչու՞ հենց Տատ
2. Երբ ինչ-որ մարդու հետ ես ծանոթանում, սկզբից տպավորվում են նրա բացասակա՞ն, թե՞ դրական հատկանիշները: Այն ինչ փնտրում ես նրա մեջ, գտնու՞մ ես:
Նմանատիպ հարց՝
3. Երբ ինչ-որ մարդու ես բնորոշում, նրա մասին դրակա՞նն ես ասում, թե՞ բացասականը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Empty`Tears (22.09.2009)
Տատ, Պա՞պն էլ կա Ակումբում:
Սկսեցի:
Ժողովուրդ, եթե ընթացքում նոր հարցեր առաջանան(դժվար թե) , հետո կտաք, լա՞վ: Այս մի մասը հերթով վերջացնեմ:
Երևի անհերթ մեկին մեջ գցեմ, դա սկզբնական բացատրության կարիք ունի
Վելվետ, Բասեկամ, սա շարք է, հարցազրույցներ տարբեր ակումբցիների հետ և ես այն բախտավորներից (իսկ հիմա հասկացա, որ նաև քաջերից) եմ, որոնց մասին ևս ինչ-որ հետաքրքրություն առաջացավ: Թերևս, նույնպես առանց հերթ եմ մտել, իրոք առաջինըՏատ, բարև, ես էս ֆորումում նոր չեմ, բայց նոր եմ սկսում գրել: Դու ո՞վ ես ու ինչու՞ են քեզ համար ընդհանրապես նման թեմա բացել:
Jarre-ն է, բայց նրանն այլ կերպ է պատրաստվում:
ինձ հետաքրքրեց նման մականվամբ մասնակցի տարիքը, Տատ ջան քանի՞տարեկան եսես էլ եմ ստեղ նորություն
ու հլը չգիտեմ ով ում բարեկամնա
![]()
Նախաբան
Բարև, լավ եմ, ուղղակի հրաշալի: Շոյված եմ ձեր անկեղծ ուշադրությունից, լողում եմ ձեր ջերմության ալիքներում: Այս հարցազրույցն ինձ անսպասելիօրեն ստիպեց ազնվորեն վերանայել վերաբերմունքս մի շարք լռյալ հարցերին, ինքս ինձ պատասխանել դրանց: Եվ քանի որ դուք էիք կրակ տվողը՝ անկեղծորեն կիսվել ակումբցիների հետ: Թեև մի պահ, հարցերը կարդալիս լուրջ մտահոգվեցի՝ ուզո՞ւմ եմ արդյոք այսպիսի comming out, թե՞ հանաքի վերածեմ պատասխաններս :
Բայց հասկացա, որ այս հարցերն ինձ այնքան հեռու տարան ինքնաճանաչման ճանապարհին, այնպիսի հսկայական քայլ ստիպեցին անել անձնական զարգացման ուղղությամբ, որ անազնիվ կլիներ ծաղրածու խաղալ:
Երդվում եմ «ՎԻՆՆԻ-ԹՈՒԽՆ ՈՒ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ» գրքով՝ ինչ գրված է, ճիշտ է, ինչ սուտ կլիներ՝ գրված չէ:
1-Դաշնամուր:
Մեր ամուսնության երրրորդ տարում 2 տարեկան աղջկաս հետ գնացել էի Երևան, առանց ամուսնուս:
Վերադարձին մտնում ենք տուն, տեսնեմ՝ մեծ սենյակում դաշնամուր է կանգնած...աչքերիս չէի հավատում...փոքր, էժան, սեքոնդ հէնդից բերված...բայց դա մի ամբողջ աշխարհահայացքի փոփոխություն էր ամուսնուս կողմից իմ խաթեր համար , նրա ընտանիքում դաշնամուր ունենալն այդքան ինքնըստինքյան բան չէր, ինչպես երևանցիների, իմ էության գնահատական և հասկացում:
2-Բնակարան Երևանում: Այս մեկն իհարկե թանկ էր, ու ընտանեկան գնում, բայց ես համարում եմ անձամբ ինձ նվեր, քանի որ դրա իրական արժեքն ու նշանակությունն ինձ համար՝ անգնահատելի է:
3-Մեծ աղջկաս անհանգստացնող սիրո և սեռական հարցերի անկեղծությունը՝ ահավոր դժվար սեփական ծնողի նկատմամբ: Այն որ ինձ էր դիմում ընկերուհիներից առաջ՝ մեծագույն նվեր էր:
Թիքետ, ես քո մի կարճ հաղորդագրությունից հասկացա, որ երկրաշարժը ազդել, փոխել է քո կյանքի ընթացքը: Իմն էլ, թեև ոչ այդքան դաժանաբար:
1988 թ. 25 տարեկան էի, աշխատում էի Երևաննախագծում, ճարտարապետ: Մի ակնկալիք ճանապարհորդության համար՝ Արևմտյան Գերմանիա, Մյունխեն, փաստաթղթերս հանձնել և սպասում էի ԿԳԲ-ի թույլատրությանը (դա անհույս բան էր, հաստատ ամիսներ ձգվող): Անիմաստ չսպասելու համար մայրս գերմաներենի մասնավոր դասատու գտավ (մինչ այդ սովորել եմ անգլերեն) , որ եթե ստացվի, գնամ՝ ինձ հրավիրողի վզին անլեզու չնստեմ: Պարապում եմ մեծագույն հաճույքով, հասկանալով, որ գերմաներենից սիրուն օտար լեզու չկա:
Այդ ընթացքում ինձ մերժում են ԿԳԲ-ից, մեր ընտանիքն ընդհանրապես արտասահման գնալու իրվունք չուներ: Բայց գերմաներենը չեմ թողնում, ավարտում եմ ամբողջ դասընթացը:
Հետո լինում են Ղարաբաղյան շարժումը, հետո՝ երկրաշարժը: Ընդմիջմանս ժամերին գնում էի Մարաշի օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ արդեն ժամանել էին Կարմիր Խաչի գերմանացիները՝ թարգմանելու, Գյումրիից մարդկանց այստեղ էին ուղարկում պրոթեզավորման և շատ-շատ էին, մասնագետ թարգմանիչները պատռվում էին: Մի ամիս հետո այդտեղ հայտնվեց նաև ապագա ամուսինս, սիրահարվեցինք, նա սիրեց նաև Հայաստանը, սովորեց խոսել հայերեն, երկարացրեց իր կոնտրակտը մինչև 2 տարի: Այդ ընթացքում ամուսնացանք, իսկ հետո, երբ արդեն երեխա էի սպասում, միասին գնացինք Շվեյցարիա:
Նորմալ (ոչ արտակարգ հեքիաթային) երկիր է: Անմահական բնությամբ, շատ ազնիվ մարդկանցով, զուսպ ու համեստ:- Ի՞նչն է Ձեզ դուր գալիս այդտեղ և ինչը դուր չի գալիս:
Այնպիսի մարդ դուրս եկա, որ ոչ մի բան էլ չեմ կարող բացարձակապես գովել կամ փնովել: Օրինակ, կտամ քեզ մի երևույթ, որի մի կողմը համարում եմ ամենալավ բանն այստեղ, իսկ նույն մեդալի մյուսը՝ ամենաանհաջողը:
Համեստությունն ու զսպվածությունը: Քաղաքական և աշխատանքային ասպարեզում դրանք հրաշք են գործում, միայն ընդօրինակման արժանի հատկություններ են: Գործն առաջ, մարդը՝ ետ: Եվ իրոք այդպես է, սկզբունքն արյան մեջ է:
Արվեստի, գիտության, առօրյայի բնագավառում՝ լրիվ հակառակը, առաջանում է միապաղաղություն, փայլուն գլուխները հարթեցվում են ՝ միջակներին հավասարեցնելու նպատակով: Փայլունները թողնում գնում են Ամն, Ֆրանսիա, Գերմանիա: Դպրոցում որ մեռնեն՝ 6 չեն դնի, միայն 5,9, որ շատ չոգևորվի երեխան, չմտածի, թե ինքն ամենալավն է:
Մաքրասիրությունը: Փողոցները մաքուր, օրորոցից ձեռք բերված սովորությունը աղբը գետնին չգցել, պետական մակարդակով կարևորություն տալ մաքրությանը...լավ է իհարկե:
Բայց եթե հարևանդ ընդհանուր մուտքի առաջ օկուրոկ գտնի, չի ալարի վերցնել, ֆիրմայով գուշակել իր ծանոթ ծխողին և լուռ այդ օկուրոկը գցել փոստարկղիդ մեջ՝ քեզ մոտ կեղտոտի, խոզ:
Սիրում ու հարգում եմ այս երկիրը, ինքն էլ՝ ինձ: Շնորհակալ եմ իմ առջև բացված դռների համար, մարդկանց ճանաչման, վստահության համար: Շատ բան սովորեցի, ինքնուրույնացա, ընտանիքս կառուցեցի այստեղ:
Բայց իմը չէ, այդքան բան: Եթե պարբերաբար չգնամ Երևան, կճլորեմ:
Մտադրություն էլ, ցանկություն էլ:Դեռ չգիտեմ բանաձևը, երբ, ինչպես, ում հետ, բայց անելու եմ: Վախենում եմ շատ բարձր գոռգռալ, Աստվածը կծիծաղի ու ամեն բան շուռ կտա:- Մտադրություն կամ ցանկություն ունե՞ք տեղափոխվել Հայաստան կամ գուցե այլ երկիր:
Ուրիշ երկիր...անիմաստ է: Հրաշալի եմ ինձ զգացել Իտալիայում, Իսպանիայում, բայց միևնույն է, արտասահման է: Եթե պիտի քանդեմ հաստատված կարգ, տեղ ու տուն, միայն Հայաստանի համար:
Հիմա արդեն տարիքս է խոսում, մինչ այս ահագին ճանապարհորդել ենք, աշխարհ տեսել, ես հաճախ չէի գնում Երևան, չէի էլ ձգտում: Իսկ այսօր, եթե ընտրության առաջ եմ կանգնում (համ էն համ էն չենք կարող)՝ գնալ Թաիլանդ, թե ՝ Երևան, միանշանակ ընտրում եմ երկրորդը:
Ավելի ուշ հարցի պատասխանից ինձ համար ծնվեց մի «կարմիր գիծ», կյանքիս անկապ պահերի իմաստավորված կապի շուրջ:Ամինա, քեզ համար հիմկվանից նշում եմ
...եթե ես ոչ թե Շվեյցարիայում ապրեի, այլ ինձ հոգով ավելի մոտ Իտալիայում, կամ գոնե իմ սիրած մեծ քաղաք Ցյուրիխում, գուցե երբեք էլ չարթնանար այս հիվանդագին վերադարձի ձգտումը, սեփական արմատի գնահատականը: Բայց շատ ափսոս կլիներ, եթե չարթնանար, մեծ ուժ ու ինքնավստահություն է տալիս ինձ: Ուրեմն ամեն բան ճիշտ է:
Վերջին խմբագրող՝ Տատ: 21.09.2009, 21:17:
Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Jarre (22.09.2009), Kita (21.09.2009), Norton (22.09.2009), One_Way_Ticket (21.09.2009), Srtik (07.03.2010), Yevuk (22.09.2009), Երվանդ (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Մարկիզ (24.09.2009), Շինարար (22.09.2009), Ուլուանա (22.09.2009), Ռուֆուս (21.09.2009)
Խելոք անհետաքրքիր ոչ չարաճճի երեխա եմ եղել:
Մի բան պատմեմ,
5-6 դասարանում, այսինքն արդեն յեքա էշ, ընկերուհուս հետ սիրում էինք դպրոցից հետո զբոսնել Կարապի Լճում (Կրուպսկայայի դպրոցն եմ ավարտել, հենց կողքն է): Երկուսս էլ երաժշտասեր, սիրում էինք պարել, կարծեմ մի տարի բալետի եմ գնացել...
ուրեմն, այնտեղ դեպի լիճ տանող դքերին քարե աստիճաններ կային, բավականին երկար, մենք վերևից սկսում էինք ԲԱԼԵՏԱՅԻՆ շարժումներով պարելով թռվռալ դեպի ներքև: Բոլորի աչքերի առջև: Հայերը տարակուսանքով նայում էին, կամ էլ՝ ոչ, իսկ այ արտասահմանյան տուրիստները (որ մեր թվերին հազվագյուտ էքզոտիկ երևույթ էր) հմայլված ժպիտներով նայում էին մեր ատրակցիոնն ու վերջում ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԾԱՄՈՆ
նվիրում խեղճ սովետական երեխաներին: Իսկ մենք հետո մեծագույն հպարտությամբ կամ դարդոտված իրար ասում էինք՝ լսի, ես իրան Թենք յու վերի մաչ ասացի, վա՜յ, ես չկարողացա վերի մաչը ...
Այսօր էլ զարմանում եմ հիշելուց, ո՞նց կարող էր այն պահին արդեն համաշխարհային գրականության կեսը կարդացած աղջիկն, ինչպես՝ ես (էլ չեմ ասում ընկերուհիս՝ ավելի թեժ ինծիլիգենտ չկա) այդքան էժան լինել...
Եվ ո՞վ կմտածեր, որ կյանքս անցնելու է Danke shön-երի ու merci beaucoup-ների մեջ, իսկ ընկերուհիս Սորբոննում դոկտորի դիսսերտացիա կպաշտպանի ֆրանսերեն...Երևի հենց դրանից սկսվեց![]()
Եկա այստեղ ճարտարապետ, հղի:
Ամուսինս սկսեց ինքը հիմնավորվել, ստեղծել իր սեփական օրթոպեդիկ արհեստանոցը, ամբողջ դրամն ու էներգիան գնացին դրան: Ես չզբաղվեցի իմ դիպլոմի, լրացուցիչ կրթության հարցերով: Երեխա էի պահում ու ֆրանսերեն սովորում: Հետո, արդեն երկրորդ երեխայից հետո, սկսեցի անիմաստ համարել իմ զբաղմունքը, փոշմանել որ չեմ աշխատում: Մի պատահական ծանոթ մի օր արտասանում է հետևյալ նախադասությունը՝ « Ափսոս, որ մեր քաղաքում տիկնիկային թատրոն չկա, չգիտեմ ուր տանեմ պահածս երեխային»:
Դա էր:
Ոգևորվեցի այդ մտքով, հանկարծ հասկացա որ իմ ամբողջ կրթությունը հենց դրա համար եմ ստացել: Եվ սկսեցի անել, տանը, ամուսնուս գործիքներով, , երեխաներիցս չբացակայելով, ստեղծեցի մի ներկայացում «Ոսկու կարասը», հետո ևս երկու: Աստիճանաբար տեղական սիրղական թատրոններում հայտնի դարձավ, որ մեկը կա, որ բեմի համար ամեն ինչ կարող է սարքել (հիմնականում ձրի) և սկսեցի պատվերներ ստանալ ամենատարբեր կարգի՝ զգեստներ, դեկոր, աքսեսուարներ, մեծ տիկնիկային կերպարներ, տարօրինակ սարքավորումներ (ասենք դաշնամուրին կպցված բացվող թևեր):
Հիմա էլ դա եմ անում՝ տարբեր թատրոնների, տարբեր ռեժիսյորների հետ աշխատակցում եմ ներկայացման ստեղծմանը, որպես բեմի նկարիչ, որպես ռեժիսյորի ասիստենտ, արդեն ոչ անվճար: Ես ինքս ուսումնասիրում եմ պիեսը, առաջարկում եմ ամբողջ դեկորի սկզբունքը, հետո արդեն միասին սկսում ենք քչփորել: Դրան ասում են սցենոգրաֆ:
Սարքում եմ ամեն բան նույնպես ինքս, սովորեցի աշխատել փայտի, կաշվի, պլաստմասսաների, մետաղի հետ (ամուսնուցս): Ամենադժվար գործերը հորինում ու մարդուս ձեռքն եմ դնում : Փայլուն իրականացնում է:
Ինձ շատ դուր է գալիս այդ բեմի հետևում դերը, կարևոր, բայց անտես:
Եթե չգայի այստեղ ապրելու՝ լքելով ճարտարապետությունը և զբաղվելով միայն երեխաներով ու տնով, երևի երբեք չէի ստեղծի տիկնիկային թատրոն և մերձանա թատերական բեմադրությանը, կմնայի մի ճ կարգի աշխատանքի և նախագիծ էլ չէի ստանա գործազուրկ տղամարդ ճարտարապետների միջավայրում:
Իսկ առանց դրա հիմա կյանքս չեմ պատկերացնում, ինչ երկնային նվեր էր այդ հայտնագործությունը: Լրիվ իմ գործն է: Ուրեմն ամեն բան ճիշտ է:
Բուն ճարտարապետությամբ զբաղվել եմ երկու անգամ՝ մեր սեփական տան վերակառուցման ժամանակ:
Բացի այդ հին մանկական կահույքի վերակենդանացումով եմ զբաղվել, այս կարգի
Բացի այդ, երբեմն գրաֆիկական աշխատանքներ, պաստառ, ֆլայեր, բաջ
Բացի այդ՝ հայկական հեքիաթներ եմ պատմում տարբեր երեկոների-ցերեկոների:
Բացի այդ՝ օրթոպեդիկ կորսետ եմ կարում:
Որոշ բաներ տեսեք այստեղ
Երևանում է մայրս, երկու եղբայրս և նրանց երեխաները:Ձեր ընտանիքի մասին,
Այստեղ ՝ ամուսինս, երկու աղջիկս (18 և16), ամուսնուս երեք եղբայրն ու ծնողները: Շատ մտերիմ և ջերմ են:
Չգիտեմ ինչու, այդքան էլ չեմ ուզում պատմել ընտանիքիս մասին: Արդեն լիքը տեղ մի-երկու բան ասել եմ, երևի դա նրանց դուր չի գա...Աղջկաս կտեսնեք, ձեր հասակակիցն է, կհարցնեք
Առաջ ոչ այնքան հաճախ: Հիմա սովորել եմ ավելի շատ լսել նրան: Բայց վստահելի չէ իմ ինտուիցիան, հիմարի մեկն ա: Այ ամուսնուս ինտուիցիան ուղղակի վախեցնող ճշգրտություն ունի:և վերջինը՝ վստահում եք արդյոք Ձեր ինտուիցիային և գործում ըստ նրա:
Վերջին խմբագրող՝ Տատ: 21.09.2009, 21:38:
Ariadna (22.09.2009), Aurora (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Jarre (22.09.2009), Kita (21.09.2009), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Բիձա (22.09.2009), Երկնային (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Մանուլ (23.09.2009), Մարկիզ (24.09.2009), Շինարար (22.09.2009), Ուլուանա (22.09.2009), Ռուֆուս (21.09.2009), Սլիմ (22.09.2009), Ֆոտոն (21.09.2009)
Լիլ, Կիտ, համոզված չեմ, որ այս հարցազրույցից հետո պատրաստ եմ ձեզ տեսնել, էլ չեմ ասում՝ շփվել: Այդքան չի կարելի իմանալ իրար մասին, հետո էլ՝ հանդիպել: Բայց եթե...
Դիմավորելը թողնում ենք եղբորս, ծաղիկը՝ հավատարիմ Նորտոնին, պլակատը՝ Չուկին: Օրը չեմ ասի, կհետևեմ ձեր հանդիպումների գրաֆիկին ու անսպասելի կընկնեմ գլխներիդ (դե, առաջին անգամ):
Լեո, ես կարծում էի, որ ավելի շուտ խելացի, քան երջանիկ կնոջ տպավորություն եմ թողնում, բայց որ Ձայնալարն էլ այդ խոսքն ասաց՝ լուրջ կասկածեցի այդ տպավորության վրա : Միացնում եմ ձեր հարցերը:
Դե- որ այդպես եք ինձ տեսնում, ուրեմն մի բան կաԻմ մոտ տպավորություն ա, որ դու էն մարդկանցից ես, ով գնալով ավելի խելք ա հավաքում, ու հետևբար սովորում ա երջանիկ լինել: Հետաքրքիր է լսել, թե քո մո՞տ ինչ տպավորություն ա:
Ոչ բաղադրատոմս, ոչ բանաձև, ոչ էլ խորհուրդ, միայն անձնական մտքերս երջանկության մասին...
Զուտ ներքին, էգոիստական ինքնապահպանման զգացմունք է:
Ես փնտրում եմ այն միայն իմ մեջ, իմ նեքին պահանջների լրացման ճանապարհով:
Ես փնտրում եմ այն անձնական հավասարակշռության մեջ: Անընդհատ:Մի բան շատ վատ է՞, կփորձեմ տեսնել դրա լավ կողմը . անպայման կտեսնեմ ու վատն էլ դրամատիկ չեմ դարձնի:
Բավարարվում եմ քչով, բայց դա համեմատական քիչ է, միայն իմ անձնական չափանիշերով: Հիմնականում՝ հոգևոր բնույթի: Մի քանի օր կլանված գիրք կարդալու պրոցեսը կարող է ամիսներով տնավարության դեպրեսսիան կանխի: Եվ վերցնում եմ ինձ այդ իրավունքը, թեկուզ սոված ու անհարդուկ ման են գալիս շուրջս ոմանք:
Միշտ տարբեր գայթակղումների պահին ավտոմատիկ կարճատև(բայց անկեղծ ու խորը) ինքնահարցաքննում եմ կատարում՝ իրո՞ք անհրաժեշտ է ինձ այդ բանը (մարդը, կոշիկը, գործը, համերգը, հաճույքը), իրո՞ք ես չեմ կարող առանց դրա գոհանալ: Միայն ազնիվ պետք է լինել: Հաճախ տեսնում եմ, որ ՝ոչ, պետք չէ, կապրիզ է, հեշտությամբ առանց փոշմանանքի հրաժարվում եմ ու մոռանում, երբեք մեկի երեսով չեմ տա՝ տեսար քո պատճառով հրաժարվեցի:
Իսկ եթե զգում եմ, որ՝ այո, հենց դա է, որ կա, ես չեմ լինի ես , եթե այդ բանը չտեսնեմ-չանեմ-չունենամ, առանց խղճի խայթերի կարող եմ հիմարություններ (մեկ ուրիշի աչքերում) անել : Պատասխանատվությունն իմն է՝ միշտ: Նույնիսկ եթե սկսում եմ դժգոհել մեկից, վերջում ինքս ինձ կասեմ՝ է, չանեիր, է , շուտ ասեիր...
Այդ հարցի առաջացման (ուզում եմ, կարո՞ղ եմ) և պատասխանի (պետքդ չի, թող: ամեն գնով արա՛) միջև անցել են տարիներ, վեճեր, արցունքներ ավելի երիտասարդ հասակում, հիմա սովորել եմ միանգամից կռահել: Ցնցող զգացում է, երբ գիտես ինչէ քեզ պետք: Պարզ է, որ միշտ չես կարող ունենալ, բայց հաստատ գիտես, այսինք կձգտես ու կգտնես:
Երջանկություն է հեշտ ու պարզ ընտրություն անելն ու բավարարվել դրանով: Դա թույլ է տալիս հանգիստ վերաբերվել նաև սեփական սխալներին: Վայելել պտուղները և կապտուկները:
Փորձում եմ ինձ նայել վերևից, տիեզերքից ու շատ լուրջ չընդունել: Դա էլ է օգնում ներքին հանդարտություն գտնել: Եվ դա կարող է լինել լվացք անելուց, անպայաման չէ հեռավոր վանքի պատերի տակ նստել...
Երջանկությունը գլխում է կատարվում, դե դա էլ միշտ ձեռքիդ տակ է՝ օգտագործի:
Այո, դա սովորում ես, տարիք ու հասունություն է պետք, բայց նաև՝ խառնվածք: Ինձ թվում է, միշտ էլ այդպես եմ եղել, ինձ թվում է, փոքր աղջիկս արդեն հիմա այդ ճանապարհին է:
Դրան ասում են самодостаточный человек
Ավելացնեմ, որ իհարկե միշտ չի ստացվում, բայց համառորեն փորձում եմ:
Վերջին խմբագրող՝ Տատ: 22.09.2009, 01:51:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ