User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հարցազրույց Տատի հետ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց Տատի հետ

    Հարցազրույց Տատի հետ

    Եվ այսպես, այս թեմայում ակումբցիները սկսում են հարցեր ուղղել Տատին։
    Հարցերը կարող եք ուղղել մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 22–ի ժամը 22.00–ը, որից հետո հարցերը դադարեցվում են, Տատը սկսում է պատասխանել հարցերին, ցանկալի է՝ 1-3 օրվա ընթացքում։

    Հիշեցնեմ, որ հարցերն ուղղելու ընթացքում Տատը դրանց չի պատասխանելու։ Պատասխանների համար առանձին ժամանակ է տրվելու։

    Միմյանց հարցերին մեկնաբանություններ չենք անում ու այդպիսով զրույցներ չենք ծավալում։ Այս թեմայում դրանք համարվելու են թեմայից դուրս գրառումներ և ջնջվեն՝ համապատասխան հետևանքներով։


    Սկսեցի՛նք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.09.2009, 22:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.09.2009), Jarre (15.09.2009), ԿԳԴ (15.09.2009)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Բարև Տատ, ինչպես եք?

  4. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Տատ ջան, այ հետաքրքիր կլիներ իմանալ
    Ո՞րն է եղել ամենաանսպասելի, յուրօրինակ ու թանկ նվերը, որ երբևէ ստացել եք
    Շնորհակալություն.
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  5. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Բարև Ձեզ, Տատ
    Ինչքան ինձ հայտնի է, Դուք ապրում եք Շվեյցարիայում:
    - Ինչպե՞ս է ստացվել, որ հայտնվել եք այդտեղ:
    - Ի՞նչն է Ձեզ դուր գալիս այդտեղ և ինչը դուր չի գալիս:
    - Մտադրություն կամ ցանկություն ունե՞ք տեղափոխվել Հայաստան կամ գուցե այլ երկիր:

    Շնորհակալություն:

  6. #5
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Տատ, ա՛յ Տատ, մի արկածախառը պատմություն չե՞ս պատմի մեզ քո մանկությունից:

  7. #6
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ, ա՛յ Տատ, մի արկածախառը պատմություն չե՞ս պատմի մեզ քո մանկությունից:
    Խելոք անհետաքրքիր ոչ չարաճճի երեխա եմ եղել:
    Մի բան պատմեմ,

    5-6 դասարանում, այսինքն արդեն յեքա էշ, ընկերուհուս հետ սիրում էինք դպրոցից հետո զբոսնել Կարապի Լճում (Կրուպսկայայի դպրոցն եմ ավարտել, հենց կողքն է): Երկուսս էլ երաժշտասեր, սիրում էինք պարել, կարծեմ մի տարի բալետի եմ գնացել...

    ուրեմն, այնտեղ դեպի լիճ տանող դքերին քարե աստիճաններ կային, բավականին երկար, մենք վերևից սկսում էինք ԲԱԼԵՏԱՅԻՆ շարժումներով պարելով թռվռալ դեպի ներքև: Բոլորի աչքերի առջև: Հայերը տարակուսանքով նայում էին, կամ էլ՝ ոչ, իսկ այ արտասահմանյան տուրիստները (որ մեր թվերին հազվագյուտ էքզոտիկ երևույթ էր) հմայլված ժպիտներով նայում էին մեր ատրակցիոնն ու վերջում ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԾԱՄՈՆ նվիրում խեղճ սովետական երեխաներին: Իսկ մենք հետո մեծագույն հպարտությամբ կամ դարդոտված իրար ասում էինք՝ լսի, ես իրան Թենք յու վերի մաչ ասացի, վա՜յ, ես չկարողացա վերի մաչը ...

    Այսօր էլ զարմանում եմ հիշելուց, ո՞նց կարող էր այն պահին արդեն համաշխարհային գրականության կեսը կարդացած աղջիկն, ինչպես՝ ես (էլ չեմ ասում ընկերուհիս՝ ավելի թեժ ինծիլիգենտ չկա) այդքան էժան լինել...

    Եվ ո՞վ կմտածեր, որ կյանքս անցնելու է Danke shön-երի ու merci beaucoup-ների մեջ, իսկ ընկերուհիս Սորբոննում դոկտորի դիսսերտացիա կպաշտպանի ֆրանսերեն...Երևի հենց դրանից սկսվեց

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), ars83 (24.03.2010), Chuk (22.09.2009), Enigmatic (21.09.2009), Jarre (22.09.2009), Kita (21.09.2009), Yevuk (22.09.2009), Երվանդ (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (21.09.2009), Ֆոտոն (21.09.2009)

  9. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Բարև Տատ,
    կուզեմ իմանալ, թե ինչ գործնեություն եք ծավալում /դե մոտավոր գիտեմ, բայց մանրամսն շաատ է հետաքրքրում/,
    Ձեր ընտանիքի մասին,
    և վերջինը՝ վստահում եք արդյոք Ձեր ինտուիցիային և գործում ըստ նրա:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Տատ ջան, ե՞րբ ես գալիս, քեզ ո՞նց ենք դիմավորում, ի՞նչ մեքենայով, քանի՞ տեսակի ծաղիկ բերենք, քանի՞ ողջույնի պլակատ սարքենք
    իսկ եթե լուրջ՝ երբ ես գալիս ու քանի օր ենք քո ներկայությունն ըմբոշխնելու

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (16.09.2009)

  12. #9
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Տատ,
    կուզեմ իմանալ, թե ինչ գործնեություն եք ծավալում /դե մոտավոր գիտեմ, բայց մանրամսն շաատ է հետաքրքրում
    Եկա այստեղ ճարտարապետ, հղի:
    Ամուսինս սկսեց ինքը հիմնավորվել, ստեղծել իր սեփական օրթոպեդիկ արհեստանոցը, ամբողջ դրամն ու էներգիան գնացին դրան: Ես չզբաղվեցի իմ դիպլոմի, լրացուցիչ կրթության հարցերով: Երեխա էի պահում ու ֆրանսերեն սովորում: Հետո, արդեն երկրորդ երեխայից հետո, սկսեցի անիմաստ համարել իմ զբաղմունքը, փոշմանել որ չեմ աշխատում: Մի պատահական ծանոթ մի օր արտասանում է հետևյալ նախադասությունը՝ « Ափսոս, որ մեր քաղաքում տիկնիկային թատրոն չկա, չգիտեմ ուր տանեմ պահածս երեխային»:

    Դա էր:
    Ոգևորվեցի այդ մտքով, հանկարծ հասկացա որ իմ ամբողջ կրթությունը հենց դրա համար եմ ստացել: Եվ սկսեցի անել, տանը, ամուսնուս գործիքներով, , երեխաներիցս չբացակայելով, ստեղծեցի մի ներկայացում «Ոսկու կարասը», հետո ևս երկու: Աստիճանաբար տեղական սիրղական թատրոններում հայտնի դարձավ, որ մեկը կա, որ բեմի համար ամեն ինչ կարող է սարքել (հիմնականում ձրի) և սկսեցի պատվերներ ստանալ ամենատարբեր կարգի՝ զգեստներ, դեկոր, աքսեսուարներ, մեծ տիկնիկային կերպարներ, տարօրինակ սարքավորումներ (ասենք դաշնամուրին կպցված բացվող թևեր):
    Հիմա էլ դա եմ անում՝ տարբեր թատրոնների, տարբեր ռեժիսյորների հետ աշխատակցում եմ ներկայացման ստեղծմանը, որպես բեմի նկարիչ, որպես ռեժիսյորի ասիստենտ, արդեն ոչ անվճար: Ես ինքս ուսումնասիրում եմ պիեսը, առաջարկում եմ ամբողջ դեկորի սկզբունքը, հետո արդեն միասին սկսում ենք քչփորել: Դրան ասում են սցենոգրաֆ:
    Սարքում եմ ամեն բան նույնպես ինքս, սովորեցի աշխատել փայտի, կաշվի, պլաստմասսաների, մետաղի հետ (ամուսնուցս): Ամենադժվար գործերը հորինում ու մարդուս ձեռքն եմ դնում : Փայլուն իրականացնում է:
    Ինձ շատ դուր է գալիս այդ բեմի հետևում դերը, կարևոր, բայց անտես:

    Եթե չգայի այստեղ ապրելու՝ լքելով ճարտարապետությունը և զբաղվելով միայն երեխաներով ու տնով, երևի երբեք չէի ստեղծի տիկնիկային թատրոն և մերձանա թատերական բեմադրությանը, կմնայի մի ճ կարգի աշխատանքի և նախագիծ էլ չէի ստանա գործազուրկ տղամարդ ճարտարապետների միջավայրում:
    Իսկ առանց դրա հիմա կյանքս չեմ պատկերացնում, ինչ երկնային նվեր էր այդ հայտնագործությունը: Լրիվ իմ գործն է: Ուրեմն ամեն բան ճիշտ է:


    Բուն ճարտարապետությամբ զբաղվել եմ երկու անգամ՝ մեր սեփական տան վերակառուցման ժամանակ:
    Բացի այդ հին մանկական կահույքի վերակենդանացումով եմ զբաղվել, այս կարգի

    Բացի այդ, երբեմն գրաֆիկական աշխատանքներ, պաստառ, ֆլայեր, բաջ
    Բացի այդ՝ հայկական հեքիաթներ եմ պատմում տարբեր երեկոների-ցերեկոների:
    Բացի այդ՝ օրթոպեդիկ կորսետ եմ կարում:

    Որոշ բաներ տեսեք այստեղ

    Ձեր ընտանիքի մասին,
    Երևանում է մայրս, երկու եղբայրս և նրանց երեխաները:
    Այստեղ ՝ ամուսինս, երկու աղջիկս (18 և16), ամուսնուս երեք եղբայրն ու ծնողները: Շատ մտերիմ և ջերմ են:
    Չգիտեմ ինչու, այդքան էլ չեմ ուզում պատմել ընտանիքիս մասին: Արդեն լիքը տեղ մի-երկու բան ասել եմ, երևի դա նրանց դուր չի գա...Աղջկաս կտեսնեք, ձեր հասակակիցն է, կհարցնեք
    և վերջինը՝ վստահում եք արդյոք Ձեր ինտուիցիային և գործում ըստ նրա:
    Առաջ ոչ այնքան հաճախ: Հիմա սովորել եմ ավելի շատ լսել նրան: Բայց վստահելի չէ իմ ինտուիցիան, հիմարի մեկն ա: Այ ամուսնուս ինտուիցիան ուղղակի վախեցնող ճշգրտություն ունի:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 21.09.2009, 21:38:

  13. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), Aurora (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Jarre (22.09.2009), Kita (21.09.2009), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Բիձա (22.09.2009), Երկնային (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Մանուլ (23.09.2009), Մարկիզ (24.09.2009), Շինարար (22.09.2009), Ուլուանա (22.09.2009), Ռուֆուս (21.09.2009), Սլիմ (22.09.2009), Ֆոտոն (21.09.2009)

  14. #10
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ, Տատ
    Ինչքան ինձ հայտնի է, Դուք ապրում եք Շվեյցարիայում:
    - Ինչպե՞ս է ստացվել, որ հայտնվել եք այդտեղ:
    Թիքետ, ես քո մի կարճ հաղորդագրությունից հասկացա, որ երկրաշարժը ազդել, փոխել է քո կյանքի ընթացքը: Իմն էլ, թեև ոչ այդքան դաժանաբար:
    1988 թ. 25 տարեկան էի, աշխատում էի Երևաննախագծում, ճարտարապետ: Մի ակնկալիք ճանապարհորդության համար՝ Արևմտյան Գերմանիա, Մյունխեն, փաստաթղթերս հանձնել և սպասում էի ԿԳԲ-ի թույլատրությանը (դա անհույս բան էր, հաստատ ամիսներ ձգվող): Անիմաստ չսպասելու համար մայրս գերմաներենի մասնավոր դասատու գտավ (մինչ այդ սովորել եմ անգլերեն) , որ եթե ստացվի, գնամ՝ ինձ հրավիրողի վզին անլեզու չնստեմ: Պարապում եմ մեծագույն հաճույքով, հասկանալով, որ գերմաներենից սիրուն օտար լեզու չկա:

    Այդ ընթացքում ինձ մերժում են ԿԳԲ-ից, մեր ընտանիքն ընդհանրապես արտասահման գնալու իրվունք չուներ: Բայց գերմաներենը չեմ թողնում, ավարտում եմ ամբողջ դասընթացը:
    Հետո լինում են Ղարաբաղյան շարժումը, հետո՝ երկրաշարժը: Ընդմիջմանս ժամերին գնում էի Մարաշի օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ արդեն ժամանել էին Կարմիր Խաչի գերմանացիները՝ թարգմանելու, Գյումրիից մարդկանց այստեղ էին ուղարկում պրոթեզավորման և շատ-շատ էին, մասնագետ թարգմանիչները պատռվում էին: Մի ամիս հետո այդտեղ հայտնվեց նաև ապագա ամուսինս, սիրահարվեցինք, նա սիրեց նաև Հայաստանը, սովորեց խոսել հայերեն, երկարացրեց իր կոնտրակտը մինչև 2 տարի: Այդ ընթացքում ամուսնացանք, իսկ հետո, երբ արդեն երեխա էի սպասում, միասին գնացինք Շվեյցարիա:
    - Ի՞նչն է Ձեզ դուր գալիս այդտեղ և ինչը դուր չի գալիս:
    Նորմալ (ոչ արտակարգ հեքիաթային) երկիր է: Անմահական բնությամբ, շատ ազնիվ մարդկանցով, զուսպ ու համեստ:
    Այնպիսի մարդ դուրս եկա, որ ոչ մի բան էլ չեմ կարող բացարձակապես գովել կամ փնովել: Օրինակ, կտամ քեզ մի երևույթ, որի մի կողմը համարում եմ ամենալավ բանն այստեղ, իսկ նույն մեդալի մյուսը՝ ամենաանհաջողը:
    Համեստությունն ու զսպվածությունը: Քաղաքական և աշխատանքային ասպարեզում դրանք հրաշք են գործում, միայն ընդօրինակման արժանի հատկություններ են: Գործն առաջ, մարդը՝ ետ: Եվ իրոք այդպես է, սկզբունքն արյան մեջ է:
    Արվեստի, գիտության, առօրյայի բնագավառում՝ լրիվ հակառակը, առաջանում է միապաղաղություն, փայլուն գլուխները հարթեցվում են ՝ միջակներին հավասարեցնելու նպատակով: Փայլունները թողնում գնում են Ամն, Ֆրանսիա, Գերմանիա: Դպրոցում որ մեռնեն՝ 6 չեն դնի, միայն 5,9, որ շատ չոգևորվի երեխան, չմտածի, թե ինքն ամենալավն է:

    Մաքրասիրությունը: Փողոցները մաքուր, օրորոցից ձեռք բերված սովորությունը աղբը գետնին չգցել, պետական մակարդակով կարևորություն տալ մաքրությանը...լավ է իհարկե:
    Բայց եթե հարևանդ ընդհանուր մուտքի առաջ օկուրոկ գտնի, չի ալարի վերցնել, ֆիրմայով գուշակել իր ծանոթ ծխողին և լուռ այդ օկուրոկը գցել փոստարկղիդ մեջ՝ քեզ մոտ կեղտոտի, խոզ:

    Սիրում ու հարգում եմ այս երկիրը, ինքն էլ՝ ինձ: Շնորհակալ եմ իմ առջև բացված դռների համար, մարդկանց ճանաչման, վստահության համար: Շատ բան սովորեցի, ինքնուրույնացա, ընտանիքս կառուցեցի այստեղ:
    Բայց իմը չէ, այդքան բան: Եթե պարբերաբար չգնամ Երևան, կճլորեմ:

    - Մտադրություն կամ ցանկություն ունե՞ք տեղափոխվել Հայաստան կամ գուցե այլ երկիր:
    Մտադրություն էլ, ցանկություն էլ:Դեռ չգիտեմ բանաձևը, երբ, ինչպես, ում հետ, բայց անելու եմ: Վախենում եմ շատ բարձր գոռգռալ, Աստվածը կծիծաղի ու ամեն բան շուռ կտա:

    Ուրիշ երկիր...անիմաստ է: Հրաշալի եմ ինձ զգացել Իտալիայում, Իսպանիայում, բայց միևնույն է, արտասահման է: Եթե պիտի քանդեմ հաստատված կարգ, տեղ ու տուն, միայն Հայաստանի համար:
    Հիմա արդեն տարիքս է խոսում, մինչ այս ահագին ճանապարհորդել ենք, աշխարհ տեսել, ես հաճախ չէի գնում Երևան, չէի էլ ձգտում: Իսկ այսօր, եթե ընտրության առաջ եմ կանգնում (համ էն համ էն չենք կարող)՝ գնալ Թաիլանդ, թե ՝ Երևան, միանշանակ ընտրում եմ երկրորդը:

    Ավելի ուշ հարցի պատասխանից ինձ համար ծնվեց մի «կարմիր գիծ», կյանքիս անկապ պահերի իմաստավորված կապի շուրջ:Ամինա, քեզ համար հիմկվանից նշում եմ

    ...եթե ես ոչ թե Շվեյցարիայում ապրեի, այլ ինձ հոգով ավելի մոտ Իտալիայում, կամ գոնե իմ սիրած մեծ քաղաք Ցյուրիխում, գուցե երբեք էլ չարթնանար այս հիվանդագին վերադարձի ձգտումը, սեփական արմատի գնահատականը: Բայց շատ ափսոս կլիներ, եթե չարթնանար, մեծ ուժ ու ինքնավստահություն է տալիս ինձ: Ուրեմն ամեն բան ճիշտ է:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 21.09.2009, 21:17:

  15. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Jarre (22.09.2009), Kita (21.09.2009), Norton (22.09.2009), One_Way_Ticket (21.09.2009), Srtik (07.03.2010), Yevuk (22.09.2009), Երվանդ (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Մարկիզ (24.09.2009), Շինարար (22.09.2009), Ուլուանա (22.09.2009), Ռուֆուս (21.09.2009)

  16. #11
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ ջան, այ հետաքրքիր կլիներ իմանալ
    Ո՞րն է եղել ամենաանսպասելի, յուրօրինակ ու թանկ նվերը, որ երբևէ ստացել եք
    Շնորհակալություն.
    1-Դաշնամուր:

    Մեր ամուսնության երրրորդ տարում 2 տարեկան աղջկաս հետ գնացել էի Երևան, առանց ամուսնուս:
    Վերադարձին մտնում ենք տուն, տեսնեմ՝ մեծ սենյակում դաշնամուր է կանգնած...աչքերիս չէի հավատում...փոքր, էժան, սեքոնդ հէնդից բերված...բայց դա մի ամբողջ աշխարհահայացքի փոփոխություն էր ամուսնուս կողմից իմ խաթեր համար , նրա ընտանիքում դաշնամուր ունենալն այդքան ինքնըստինքյան բան չէր, ինչպես երևանցիների, իմ էության գնահատական և հասկացում:

    2-Բնակարան Երևանում: Այս մեկն իհարկե թանկ էր, ու ընտանեկան գնում, բայց ես համարում եմ անձամբ ինձ նվեր, քանի որ դրա իրական արժեքն ու նշանակությունն ինձ համար՝ անգնահատելի է:

    3-Մեծ աղջկաս անհանգստացնող սիրո և սեռական հարցերի անկեղծությունը՝ ահավոր դժվար սեփական ծնողի նկատմամբ: Այն որ ինձ էր դիմում ընկերուհիներից առաջ՝ մեծագույն նվեր էր:

  17. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (21.09.2009), Jarre (21.09.2009), Kita (21.09.2009), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Դեկադա (27.09.2009), Երվանդ (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Ռուֆուս (21.09.2009), Ֆոտոն (21.09.2009)

  18. #12
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Տատ, ինչպես եք?
    Նախաբան

    Բարև, լավ եմ, ուղղակի հրաշալի: Շոյված եմ ձեր անկեղծ ուշադրությունից, լողում եմ ձեր ջերմության ալիքներում: Այս հարցազրույցն ինձ անսպասելիօրեն ստիպեց ազնվորեն վերանայել վերաբերմունքս մի շարք լռյալ հարցերին, ինքս ինձ պատասխանել դրանց: Եվ քանի որ դուք էիք կրակ տվողը՝ անկեղծորեն կիսվել ակումբցիների հետ: Թեև մի պահ, հարցերը կարդալիս լուրջ մտահոգվեցի՝ ուզո՞ւմ եմ արդյոք այսպիսի comming out, թե՞ հանաքի վերածեմ պատասխաններս :
    Բայց հասկացա, որ այս հարցերն ինձ այնքան հեռու տարան ինքնաճանաչման ճանապարհին, այնպիսի հսկայական քայլ ստիպեցին անել անձնական զարգացման ուղղությամբ, որ անազնիվ կլիներ ծաղրածու խաղալ:

    Երդվում եմ «ՎԻՆՆԻ-ԹՈՒԽՆ ՈՒ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ» գրքով՝ ինչ գրված է, ճիշտ է, ինչ սուտ կլիներ՝ գրված չէ:

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (21.09.2009), Ariadna (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Jarre (21.09.2009), Yevuk (22.09.2009), Արամ (03.10.2009), Երկնային (22.09.2009), Երվանդ (22.09.2009), Լեո (21.09.2009), Լուսաբեր (21.09.2009), Ռուֆուս (21.09.2009)

  20. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Տատ, կար ժամանակ, երբ ակումբի համար հեքիաթ էիր կարդում, ինչու հիմա հեքիաթներ չկան? Կարծում եմ դա ուղղակի Տատ-ի իմիջի մի մասը չէր, իսկ եթե էր, ապա դեռ չի կորցրել ակտուալությունը: Կշարունակվի կամ կկրկնվի հեքիաթ "պատմելու" ավանդույթը?

  21. #14
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    . Տատ, շատ սրտեր ե՞ս ջարդել երիտասարդ տարիներին(նու հիմա էլ ես երիտասարդ, խոսքս մի 25 տարի առաջ և ավելինի մասին է ) :

    . Ինչպիսի՞ն պետք ա լինի մարդը, որ քո վստահությանը արժանանա :

    . Առաջին բանը , որ տպավորվում է մեջդ մարդկանց հետ ծանոթանալիս ի՞նչն է :

    . Ի՞նչ է պակասում մեր քառակուսի մոլորակին:

    Շնորհակալություն, էլի կհանդիպենք այս կամ մյուս էջում
    Чеширский КотЭ

  22. #15
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ, շատ սրտեր ե՞ս ջարդել երիտասարդ տարիներին(նու հիմա էլ ես երիտասարդ, խոսքս մի 25 տարի առաջ և ավելինի մասին է
    3
    Մեկը չգիտեի, որ ջարդել եմ, վերջերս իմացա:
    Մեկն ակամա անպատասխան, բայց հեչ վեջս չէր, ես հո մեղավոր չեմ, որ դուրըս չէր գալիս
    Մյուսը ...հետո ինքն էլ իմը ջարդեց, մուռը հանեց: Կյանքը շատ անսպասելի ելևէջներ ունի:
    Մանր-մունր սրտիկները իմ բոհեմյան տարիներին չեմ հաշվում:
    Ինչպիսի՞ն պետք ա լինի մարդը, որ քո վստահությանը արժանանա :
    Չբամբասկոտ, չնախանձ: Հենց մեկ երրորդի մասին մի վատ բան եմ լսում մարդուց (իրոք վատ ու նախանձ, բամբասնքի թեթև անվնաս ձևը ինքս էլ եմ սիրում)՝ բետոնի պատ կարող եմ շարել մեր մեջ:
    Երկու մտերմագույն ընկերուհի ունեմ, առաջին դասարանից: Մեկին վստահում եմ 300 տոկոսով (նախանձի և չարախոսության բարձրօրակ բացակայություն), միշտ ձգտում նրա հետ շփմանը, որը լռակյաց էլ կարող է լինել, ասենք, կես ժամ միասին մի տեղ քայլել առանց խոսելու:Մյուսի հետ տարիների ընթացքում թուլացավ կապվածությունս, թեև միշտ միասին ենք եղել ու մնում ՝ սիրում է բամբասել նույնիսկ մոտ ընկերների մասին, իսկ ես գնալով ավելի քիչ եմ պատրաստ դա լսել
    Առաջին բանը , որ տպավորվում է մեջդ մարդկանց հետ ծանոթանալիս ի՞նչն է :
    Հումորի զգացումը: Ինձ համար դա բացում է բոլոր դռները:
    Ի՞նչ է պակասում մեր քառակուսի մոլորակին:
    Մայրիշխանություն:

  23. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (23.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Yevuk (22.09.2009), Լեո (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  3. Հարցազրույց Rhayader–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 03.04.2010, 01:14
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •