User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հարցազրույց Տատի հետ

  1. #61
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ ջան սիրում ե՞ս բնությունը և անցյալով ապրող մարդ ե՞ս, թե միշտ դեպի առաջ ես նայում...
    Սիրում եմ բնությունը, չեմ դադարում շշմել դրա մտածված կատարելության վրա: Փորձում եմ սովորել նրանից ստեղագործությանս մեջ (ծառ, կենդանի, մարդ, համաչափություն, մեծ ու փոքր, շարժում):
    Խորհուրդ եմ տալիս բոլոր իրենց մասին չափազանց կարևոր կարծիք ունեցողներին երբեմն գնալ սար, անտառ, ծով ու «իրենց տեղն ընկնել», մասշտաբի գալ, գիտակցել մարդու իրական չափն ու նշանակությունը:
    Շվեյցարիայի աննման բնությունը որ չլիներ, վայ թե շուտ հոգնեի...
    Սիրում եմ նաև մարդկանց գուրգուրող վերաբերմունքը բնությանը, որ այստեղ գագաթնակետային է:
    Բայց հարյուր տարի պիկնիկ չեմ արել:

    Անցյալը միշտ էլ հետս է, ուզեմ թե չուզեմ, ես էլ՝ դրա արդյունք: Բայց չեմ էլ հիշում ամեն բան: Այ հիմա ստիպեցիք, լիքը բան հիշեցի:
    Սովորում եմ ավելի շատ ներկային նայել, առաջս շատ բան չմնաց:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 22.09.2009, 17:49:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (23.09.2009), Empty`Tears (22.09.2009), just a dream (20.04.2011), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Բիձա (24.09.2009), Լեո (22.09.2009), ԿԳԴ (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ներսես_AM (24.09.2009), Ուլուանա (23.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  3. #62
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս83, իսկ դուք ո՞վ եք, մենք ծանոթ ենք՞: Հերթիդ սպասիր
    Ախ տա՜կ

    Իմ տեղը Կեշան սաղ կասի․


    Սկսած այս տեղից․ "Ах так!... Ах вот ты как!"
    Մինչև․ "Нет, все, конец! Прощай навек! Только смерть избавит меня от сердечных мук! Good bye, my love, good bye!"

    Ներառյալ՝ "Я для него жизни не жалею!... А он!"
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (22.09.2009), Բիձա (24.09.2009), Լեո (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  5. #63
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ, կար ժամանակ, երբ ակումբի համար հեքիաթ էիր կարդում, ինչու հիմա հեքիաթներ չկան? Կարծում եմ դա ուղղակի Տատ-ի իմիջի մի մասը չէր, իսկ եթե էր, ապա դեռ չի կորցրել ակտուալությունը: Կշարունակվի կամ կկրկնվի հեքիաթ "պատմելու" ավանդույթը?
    Չէր, դա իմ անձի մի մասն է, շատ եմ սիրում հեքիաթ լսել, կարդալ կամ պատմել:
    Եվ սկսվեց դա երկրաշարժից հետո, երբ ջահել աղջիկներով ահավոր օգտակար լինելու կարիք էինք զգում, մի շաբաթ շարունակ (ընդամենը) գնում էինք մանկական հիվանդանոց, երկրաշաժից հետո այդտեղ բերված երեխաներին գիշերային հերթապահության, դայակներն ուժասպառ էին: Ինչ կարող էիք անել՝ ջուր, հագցնել էս-էն...իսկ ես նստում ու հեքիաթ էի պատմում՝ քնեցնելու համար: Անգլիական, չեխական, գերմանական, մի հրաշք գիրք ունեի, հիմա էլ հետս ա: Եվ երբեք չէի մտածի, որ գրեթե մասնագիտություն է դառնալու:
    Նույնիսկ փող եմ աշխատում դրանով, նախ՝ տիկնիկային ներկայացումներն էին, հիմա՝ հարիֆ եվրոպացիները իրենց հավաքույթներին հատուկ հեքիաթ պատմող են հրավիրում:
    Կշարունակվի

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.09.2009), Chuk (23.09.2009), Dayana (22.09.2009), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Լեո (22.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  7. #64
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Արս, մեռա
    Ինձ այն մասը դուր եկավ, երբ գրքի վրայից էն կողմ ա քաշում Կեշային:
    Այ տղա, սըպասի՛

  8. #65
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատ, շատ սրտեր ե՞ս ջարդել երիտասարդ տարիներին(նու հիմա էլ ես երիտասարդ, խոսքս մի 25 տարի առաջ և ավելինի մասին է
    3
    Մեկը չգիտեի, որ ջարդել եմ, վերջերս իմացա:
    Մեկն ակամա անպատասխան, բայց հեչ վեջս չէր, ես հո մեղավոր չեմ, որ դուրըս չէր գալիս
    Մյուսը ...հետո ինքն էլ իմը ջարդեց, մուռը հանեց: Կյանքը շատ անսպասելի ելևէջներ ունի:
    Մանր-մունր սրտիկները իմ բոհեմյան տարիներին չեմ հաշվում:
    Ինչպիսի՞ն պետք ա լինի մարդը, որ քո վստահությանը արժանանա :
    Չբամբասկոտ, չնախանձ: Հենց մեկ երրորդի մասին մի վատ բան եմ լսում մարդուց (իրոք վատ ու նախանձ, բամբասնքի թեթև անվնաս ձևը ինքս էլ եմ սիրում)՝ բետոնի պատ կարող եմ շարել մեր մեջ:
    Երկու մտերմագույն ընկերուհի ունեմ, առաջին դասարանից: Մեկին վստահում եմ 300 տոկոսով (նախանձի և չարախոսության բարձրօրակ բացակայություն), միշտ ձգտում նրա հետ շփմանը, որը լռակյաց էլ կարող է լինել, ասենք, կես ժամ միասին մի տեղ քայլել առանց խոսելու:Մյուսի հետ տարիների ընթացքում թուլացավ կապվածությունս, թեև միշտ միասին ենք եղել ու մնում ՝ սիրում է բամբասել նույնիսկ մոտ ընկերների մասին, իսկ ես գնալով ավելի քիչ եմ պատրաստ դա լսել
    Առաջին բանը , որ տպավորվում է մեջդ մարդկանց հետ ծանոթանալիս ի՞նչն է :
    Հումորի զգացումը: Ինձ համար դա բացում է բոլոր դռները:
    Ի՞նչ է պակասում մեր քառակուսի մոլորակին:
    Մայրիշխանություն:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (23.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Yevuk (22.09.2009), Լեո (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  10. #66
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց ՏատիՍ հետ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տաա՜տ, ես քեզ սիրում եմ...
    Շարունակիր միտքս: Կուզես՝ շարունակիր որպես քո միտք:
    Սիրում եմ, երբ ինձ սիրում են...
    լուրջ չընդունեք:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.09.2009), Kita (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  12. #67
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ
    Տարվա մեջ, ո՞ր տոնն եք ամենաշատը սիրում, նախընտրում
    Ինչպե՞ս եք պատրաստվում այդ օրվան
    Ոչ մի
    Չեմ սիրում տոներին պատրաստվել...ամենաշատը երևի նշում եմ Սուրբ Ծնունդը, այն էլ այստեղի հիստերիկ պատրաստություններից ստիպված:
    Անկեղծ սիրում եմ Զատիկի ձու ներկել-նկարել:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.09.2009), Kita (22.09.2009), Լեո (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  14. #68
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի հարց էլ տամ. վերջին անգամ ո՞ր ֆիլմից ես հուզվել/լացել։
    Երևի դա վերջինը չէր, բայց այնքան հոնգուր-հոնգուր էր, որ հիշում եմ՝
    BAGDAD CAFE
    հնոտ (իհարկե) ֆիլմ է, երկու բացարձակապես տարբեր կանաց պատմություն...բա երաժշտությունը...դա հիմա էլ են լսում, որ գտնեմ, կդնեմ:

    Մաստեր ի Մարգարիտայում էլ արցունքներս վժժացին, երբ նա կախարդ դառավ ու թռավ պատուհանից, այնքա՜ն ուզեցի:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009)

  16. #69
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Տա՛տ, այ Տա՛տ, էդ ե՞րբ ես հասցրել այդքան կարդալ: Որտեղի՞ց արդքան բան գիտես
    2. Արվեստի ո՞ր ճյուղ(եր)ն ես սիրում և ինչու՞:
    1. Լեո, կապ չունի, որ ես երկու անգամ ավելի շատ ժամանակ ունեի կարդալու, քան դու...
    Դա մեր սերնդի և երկրի հատկանիշն է: Սովետը շատ կարդացող երկիր էր, էդ ունեինք ու լրիվ տրվում էինք դրան, մանկուց: Իհարկե, կինո, հեռուստացույց էլ կար ու սիրված էր, բայց գիրքն առաջնային տեղ ուներ: Հիմա իհարկե ահավոր քիչ եմ կարդում, բայց որ սովածացա՝ վայ իմ ընտանիքին: Նրանք դեռ Հարրի Փոթերի (իմ կարդալու ռեժիմի) շոկից դուրս չեն եկել
    2. -Երաժշտությունը, իր տիեզերային համայնության համար: Այդպիսի ժողովուրդ չկա, որ օտարի լավ երաժշտությունը չհասկանա: Նաև՝ ամենակարճ ճանապարհն է մարդու հոգուն ու ուղեղին:
    -Ճարտարապետությունը: Իր բարձր պատասխանատվության համար: Սարքվածն ազդում է դարերով և աննկատ մարդու գիտակցության վրա: Լավն է՝ վեհացնում է մարդուն, նա ով իր պատուհանից ամեն օր տեսնում է Ակրոպոլիսը, չի էլ նկատում արդեն, բայց նրա հոգու գեղեցկությունն ապահովված է: Վատն է՝ Խռուշյովի շենքերը, կամ այսօրվա բլոկերը, ամենօր դրանց կողքով դպրոց գնալիս երեխան այլանդակում է իր ճաշակը (անգիտակցաբար):

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.09.2009), Chuk (23.09.2009), Yevuk (22.09.2009), Լեո (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), ԿԳԴ (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)

  18. #70
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիտ ջան, եթե հնարավորություն ունենանայիր ժամանակի մեջ ճանապարհորդել, ո՞ր դարաշրջանը կուզենայիր այցելել ու ի՞նչ հայտնի մարդկանց հետ կուզենայիր հանդիպել:
    15 դար, Ֆլորենցիա, Միքելանջելոի արվեստանոցում հաճույքով կավլեի ու մարմարի փոշի կմաքրեի, Մեդիչիների պալացցոյում:

    16 դար, Լոնդոն: Ասե՞մ թե ում շապիկները կլվանայի, կռուժեվաներն էլ կհարդուկեի: Գուշակեք

    էլ ուրիշ բան չեմ ուզում, մեռսի

    Ռուֆուս, էլ չեմ դիմանում, վաղը կշարունակեմ:

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.09.2009), Chilly (24.09.2009), Kita (23.09.2009), Norton (22.09.2009), Yevuk (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), ԿԳԴ (22.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (22.09.2009)

  20. #71
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    ինչ տիպի տղամարդ եք սիրում?
    Էս հարցին մի քիչ կարճ պատասխանեցի:
    Տրօրինակ կերպով ժամանակակից ամերիկյան-եվրոպական «գեղեցկուհի» դերասաններին չի կպնում սիրտս (մի քանի չահել անծանոթ դեմքեր կան իհարկե), բացի մեկից: Նա պարզապես տգեղ է, բայց հանգիստ չեմ կարողանում նայել:
    Daniel Auteuil (Դանիել Օտոյ)
    Իսկ ռուս դերասանները բռերով դուր են եկել և գալիս:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (24.09.2009)

  22. #72
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, եթե ընթացքում նոր հարցեր առաջանան(դժվար թե)
    Կներեք մեկ օր ուշացումով գտա թեման(տեխնիկական պատճառներ): Հարց ուղղեմ չես ջղայնանա չէ՞:
    Շատերին եմ էս հարցը տալիս, պատասխանը ինձ շատ բան է պատմում տվյալ մարդում ասին:

    Տատ ջան, եթե ոսկե ձկնիկ բռնես ու մեկ ցանկության հնարավորություն ունենաս, ի՞նչ կցանկանաս:
    էսպես չի մնա

  23. #73
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    15 դար, Ֆլորենցիա, Միքելանջելոի արվեստանոցում հաճույքով կավլեի ու մարմարի փոշի կմաքրեի, Մեդիչիների պալացցոյում:
    Բոկաչիոի հետ էլ կաշխատեի՝ լավ փետուր սրել գիտեմ:
    Այդ ժամանկաշրջանը արտակարգ է, իր արթնացումով, ագահ ձգտումով դեպի նորը, համարձակությամբ: Ամեն բան՝ ծայրահեղ, քաղաքական դավաճանություններ, սպանություններ ամեն քայլափոխին, թույն, ռազվրատ...պաշտոնական սիրուհի(սիրեկան) ունենալու ադաթը (ով թունի, նրան ամոթ)...
    Չէ, ինձ այնտեղ թողեք:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (23.09.2009)

  25. #74
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուլտիկներ նայում ես, չէ՞: Ամենասիրած մուլտիկդ ո՞րն է:
    Винни-Пух: Հանճարեղ ստեղծագործություն է:
    Պիքսարի մուլտերն էլ եմ սիրում:
    Երևանը քո մոտ ի՞նչ բառի հետ է ասոցիացվում: Իսկ Գրյուե՞րը:
    Երևան-ես
    Գրյուեր-կանաչ
    Աշխարհի շուրջ շա՞տ ես ճանապարհորդել:
    Ահագին, բայց ավելն էլ կա:
    Քո այցելած երկներից ամենաշատը ո՞րն է քեզ դուր եկել ու ինչու՞:
    Անգլիա: Պատմության այնպիսի ուժեղ հոտ է փչում ամեն ծակից, ամեն ծառից, ամեն դեմքից նույնիսկ, մարդ իրեն ասես լավ հագնված է զգում:
    Իսկ ո՞ր երկիրն ես երազում այցելել:
    Ճապոնիա, բայց կուզեի մի ճապոնացի ընտանիքի մոտ գնալ ապրելու, դուռակ տուրիստի դերն այնտեղ ինձ կամաչեցներ: Կամ աշխատել այնտեղ մի ամիս...
    Քո կյանքից մի զվարճալի դեպք պատմի:
    օրինակ՝ տարբեր կոշիկներով տնից ամբողջ օրով դուրս գա՞լս: Թե՝ խանութում իմ վռազ կարած յուբկայի ռեզինի պոկվելն ու ոտքերիս տակ ընկնելը (հետևող շատ էլէգանտ կերպով այն բարձրացնելով), թե՞՝ Կիտային պատասխանի փոխարեն ռեթորտ ուղարկելս...Ռուֆուս, չեմ հիշում տենց բաներ, այդքան էլ զվարճալի մարդ չեմ
    Ամենաէքստերմալ բանը որ երբևէ կատարել ես քո կյանքում:
    6-րդ դասարանում դասից փախնել (միակ անգամը ողջ կյանքում) ու մյուս օրը ընկերուհուս ծնողական (մեր կողմից գրված ) կեղծ տեղեկանքի տակ իր մամայի տեղը ստորագրելը:
    Հ.Գ. Մեկ էլ ասա, թե էն ars83-ի հետ իմ մասին ինչ եք բամբասվել
    Սեր պիտի բացատրվեի, էլ ի՞նչ: Մեկ էլ колоритный խոսքն եմ հիշում:

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.09.2009), Kita (23.09.2009), Լուսաբեր (23.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (23.09.2009), Ֆոտոն (23.09.2009)

  27. #75
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց Տատի հետ

    [quote=Երվանդ;1795605]
    1.Տատ ջաաան, չես ուզում գաս Հայաստան ապրես, խոսքս ցանկության մասին ա ուղղակի, միշտ լսել եմ որ տարիների անցնելուն զուգընթաց էտ զանկությունը ավելի ա մեծանում, քո դեպքում տենց ա?
    Հենց տենց ա, Երվանդ:
    2. Եթե չեմ սխալվում 2 աղջիկ երեխա ունես չես ուզում մի անգամ էլ փորձել?
    հազիվ եմ շունչ քաշել, չէ չէ չէ: Մի քանի տարի էլ սպասեմ, թոռ կպահեմ, ինձ հերիք է
    3. Անցած անգամ երբ Երևանում էիր, ասել ես որ մյուս գալուցդ քո տանը հավաքվելու ենք, հիշում ես արդյոք դու էտ խոստմանդ մասին?
    Տենց բան ե՞մ ասել: Հմմ...ծերություն, սկլեռոզ...ես տուն ունե՞մ Երևանում: Երո, չգիտեմ դեռ
    4. Քո ամենամեծ ու չիրականացած երազանքը կամ ցանկությունը?
    Ողջ ենդլայնված ընտանիքիս հաջողված առողջ կյանք: Ցավոք :
    5. Գոհ ես կյանքիցդ?
    Երվանդ, լավ էլի...ես միշտ ամեն ինչից գոհ եմ, չհասկացա՞ր:
    6. Էն քո կանաչ մատանին կա թե չէ
    Դարակում խորը պահված է: Չհասկացավ շրջապատս Մի նոր բան կմտածեմ ձեր համար

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.09.2009), Chilly (24.09.2009), Chuk (23.09.2009), Norton (23.09.2009), Yevuk (23.09.2009), Երվանդ (23.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ռուֆուս (23.09.2009), Ֆոտոն (23.09.2009)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  3. Հարցազրույց Rhayader–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 03.04.2010, 01:14
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •