User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Սրբոց բարեխոսություն

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սրբոց բարեխոսություն

    Տարբեր գրառումներից նկատել եմ, որ Եկեղեցու ուսմունքի այս կարևոր մասը ոչ լիարժեք ձևով է ընկալվում և հաճախ սխալ պատկերացումների տեսքով է արտահայտվում այս վարդապետության հակառակորդների կողմից: Խնդրում եմ այս թեմայում շարադրել բոլոր առարկությունները: Խոստանում եմ թեպետ հնարավոր ուշացումով, բայց մանրամասնորեն պատասխանել բոլոր առակություններին:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (15.09.2009)

  3. #2
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Monk: Շնորհակալություն թեմայի համար, թեև Ձեր բնորոշմամբ «հակառակորդը» փոքր-ինչ խիստ է ասված, սակայն ես ոչ թե առարկություն չվերցնող կամ թշնամական տոնով, այնուհանդերձ առանց բավականության կուզենայի մի քանի հարց հստակեցնել՝

    - ովքե՞ր են «սուրբ» հորջոջյալները, ով /ովքեր/ ի՞նչ լիազորությամբ և /կամ/ ի՞նչ հաստատված չափանիշների հիման վրա են այս կամ այն ֆիզիկական անձին շնորհում վերացական «սուրբ» տիտղոսը,

    - դիցուք աստվածաշնչյան դրույթներով է պայմանավորված մարդկային ցեղի հոգու անդրշիրիմյան աշխարհում հանգրվանելու տեսությունը, ըստ այդմ՝ ինչ հիերարխիկ դասի համաձան այս կամ այն «սուրբն» է լիազորված «բարեխոսելու», իմա՝ արարչի ատյանի առաջ փաստաբանելու այս կամ այն դեռևս երկրային ոլորտում ու կացութաձևում գտնվող անձի՝ այս կամ այն բանավոր /աղոթք/ դիմումը որպես մասնավոր հղում հոգևոր ոլորտի «բարեխոսության դեպարտամենտին»:

    - պայմանականորեն ընդունելով, որ աստվածաշնչյան դրույթներով է պայմանավորված «բարեխոսության» գործոնը՝ կխնդրեի Ձեր փաստացի մեջբերումը նույն աստվածաշունչ մատյանից՝ ուղղակիորեն կամ մասնակիորեն մատնանշող «բարեխոսության» լեգալությունը, կամ /նույնպես պայմանական/ իրավական հիմքը, որպես «սուրբ» կարգված անձի անմիջական լիազորվածությունը՝ այս կամ այն պարագայում - կատարելու համապատասխան ձեռնարկումներ՝ երկրային ոլորտում գտնվող անձի դիմումը որոշակի ժամկետում և հստակ ձևակերպմամբ արարչին ներկայացնելու համար:

    Շնորհակալություն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտրուկ ջան, քեզ համար Աստվածամայրը, առաքյալները և մյուս սրբերն ընդմենը ննջեցյալներ են, իսկ մեզ համար` հավերժ կենդանի և փառավորյալ անձինք, որ կազմում են Երկնային Եկեղեցին: Կարծեմ Աստված ողջերի Աստված է, և ոչ թե մեռածների: Շատ չեմ ծավալվում, վստահ եմ, որ հասկացար ասելիքս:
    ԱՅՈ ՛ բոլոր նրանք ովքեր որ հավատում են.ողջ են Աստծո առաջ.լինեն հանդերձյալ .թէ այս կյանքում։Սակայն. Մոնք ջան. չեմ կարծում. որ երբևիցե դու գտնվելով Էջմիածնի տաճարում.ասենք Ախլցխայի Տաթև քահանայից որևէ միջնորդություն ես խնդրել։

  6. #4
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր գրառումներից նկատել եմ, որ Եկեղեցու ուսմունքի այս կարևոր մասը ոչ լիարժեք ձևով է ընկալվում և հաճախ սխալ պատկերացումների տեսքով է արտահայտվում այս վարդապետության հակառակորդների կողմից: Խնդրում եմ այս թեմայում շարադրել բոլոր առարկությունները: Խոստանում եմ թեպետ հնարավոր ուշացումով, բայց մանրամասնորեն պատասխանել բոլոր առակություններին:
    Իսկ ի՞նչ աստվածաշնչյան համարով կփաստես սրբերին բարեխոսելու անհրաժեշտությունը: Որտե՞ղ կա նման պատվեր: Եվ եթե գրված է, որ Քրիստոս մեր բարեխոսն է, էլ ինչ իմաստ ունի սրբերին բարեխոսել , որոնք մարդ էին: Միթե դրանով չենք անարգում մեր միակ բարեխոսին որ է Քրիստոս:
    Love has an enemy, but it is already defeated!

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (19.09.2009), Կտրուկ (16.09.2009), Մհեր 78 (16.09.2009)

  8. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Ես լիովին համաձայն եմ Aminaի ասացների հետ, կներեք...

  9. #6
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Փաստորեն, սրբերով հավաքվել եք այս թեմայում, հա՞

    Մի հատիկ հարց սկզբի համար. որևէ մեկդ խնդրած կա՞ք մեկ այլ մարդու, որպեսզի ձեզ համար աղոթի, թե՞ միայն ինքներդ ձեզ համար եք աղոթում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (16.09.2009)

  11. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե դրանով չենք անարգում մեր միակ բարեխոսին որ է Քրիստոս:
    Քիրստոսը բարեխոս չի, այլ Աստված է։

  12. #8
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիրստոսը բարեխոս չի, այլ Աստված է։
    «Բայց նրանք շատ քահանաներ են եղել. նրանց միշտ մնալը մահով արգելվելու պատճառով. Բայց սա որովհետև հավիտյան է կենում, քահանայություն ունի անանցանելի.: Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է , որ նրանց համար բարեխոսություն անէ» : [Եբր 7:23-25
    Աստված լինելը չի խանգարում բարեխոս լինլուն
    Love has an enemy, but it is already defeated!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մհեր 78 (16.09.2009)

  14. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    47
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիրստոսը բարեխոս չի, այլ Աստված է։
    Հիսուս Քրիստոսը Աստված է և մեր բարեխոսը:
    1Տիմ.4:5; «Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ` Քրիստոս Հիսուս մարդը»:
    1Հովհ.2:1; «Իմ որդյակներս, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ` Հիսուս Քրիստոս արդարին»:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (16.09.2009), Արծիվ (19.09.2009), Կտրուկ (16.09.2009)

  16. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Մհեր 78-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիսուս Քրիստոսը Աստված է և մեր բարեխոսը:
    1Տիմ.4:5; «Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ` Քրիստոս Հիսուս մարդը»:
    Այս մի հարցն էլ պարզենք ձեռքի հետ. դուք հասկանում եք
    միջնորդ = բարեխո՞ս (նույնացնո՞ւմ եք այդ երկու հասկացողությունները):

    Հ.Գ. Իմ առաջին հարցին պատասխանող չկա, հա՞
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    47
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մի հարցն էլ պարզենք ձեռքի հետ. դուք հասկանում եք
    միջնորդ = բարեխո՞ս (նույնացնո՞ւմ եք այդ երկու հասկացողությունները)
    Տեր Հիսուսը իր խաչի գործով միջնորդ եղավ մարդու համար, որ մեղավոր մարդը Նրա միջոցով Սուրբ Աստծո հետ հաշտվի ու աստվածահաճո կյանքով ապրի: Եւ կյանքի մեջ լինում են դեպքեր, որ մարդը սայթաքելով ընկնում է մեղքի մեջ: Դրա համար Հովհաննես առաքյալը իր առաջին նամակի մեջ գրում է. «Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, բայց եթե մեղանչեք, բարեխոս ունենք Հոր մոտ, Հիսուս Քրիստոս արդարին...»:

  18. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում Մհեր 78-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հիսուսը իր խաչի գործով միջնորդ եղավ մարդու համար, որ մեղավոր մարդը Նրա միջոցով Սուրբ Աստծո հետ հաշտվի ու աստվածահաճո կյանքով ապրի: Եւ կյանքի մեջ լինում են դեպքեր, որ մարդը սայթաքելով ընկնում է մեղքի մեջ: Դրա համար Հովհաննես առաքյալը իր առաջին նամակի մեջ գրում է. «Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, բայց եթե մեղանչեք, բարեխոս ունենք Հոր մոտ, Հիսուս Քրիստոս արդարին...»:
    Հարգելի Մհեր, պատասխանի նման ոճն ինձ քաջ ծանոթ է: Պետք չէ մեջբերումներ անել Աստվածաշնչից և հետևությունները թողնել ընթերցողին: Ես հստակ հարց եմ տալիս.
    բարեխոս և միջնորդ հասկացությունները Ձեզ համար միևնո՞ւյն են (հոմանի՞շ են), թե՞ ոչ: Ակնկալում եմ պատասխան՝ «այո» կամ «ոչ» բառերից մեկի տեսքով:
    Շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (17.09.2009)

  20. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    47
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մհեր, պատասխանի նման ոճն ինձ քաջ ծանոթ է: Պետք չէ մեջբերումներ անել Աստվածաշնչից և հետևությունները թողնել ընթերցողին: Ես հստակ հարց եմ տալիս.
    բարեխոս և միջնորդ հասկացությունները Ձեզ համար միևնո՞ւյն են (հոմանի՞շ են), թե՞ ոչ: Ակնկալում եմ պատասխան՝ «այո» կամ «ոչ» բառերից մեկի տեսքով:
    Շնորհակալություն:
    Միջնորդ բառը, մի քիչ ավելի ընդարձակ հասկացողություն է և բարեխոս լինելը կարող ենք տեսնել միջնորդի մեջ:

  21. #14
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2009
    Տարիք
    48
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    «Հիսուս Քրիստոսին Հավատացողների Եկեղեցու» անդամներին և այլ կրոնական ուղղություն կրողներին՝ կարդացեք «Ոսկեփորիկ 2» էջ 16-26, Սրբերի բարեխոսություն, հիմնավորում և վկայություններ, բազմաթիվ օրինակներ կան:
    «Եվ Տերն ասաց. եթե Մովսեսն ու Սամուելն էլ կանգնեն իմ առաջ, իմ սիրտը այս ժողովրդի վրա չի լինելու» Երեմ, ԺԵ(15), 1: Այսինքն՝ Աստծու առաջ ննջեցյալները (Մովսես, Սամուել) կարող են բարեխոսել ապրողների համար:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (18.09.2009)

  23. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    47
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սրբոց բարեխոսություն

    Մեջբերում artsrun-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հիսուս Քրիստոսին Հավատացողների Եկեղեցու» անդամներին և այլ կրոնական ուղղություն կրողներին՝ կարդացեք «Ոսկեփորիկ 2» էջ 16-26, Սրբերի բարեխոսություն, հիմնավորում և վկայություններ, բազմաթիվ օրինակներ կան:
    «Եվ Տերն ասաց. եթե Մովսեսն ու Սամուելն էլ կանգնեն իմ առաջ, իմ սիրտը այս ժողովրդի վրա չի լինելու» Երեմ, ԺԵ(15), 1: Այսինքն՝ Աստծու առաջ ննջեցյալները (Մովսես, Սամուել) կարող են բարեխոսել ապրողների համար:
    Ուշադրություն դարձրեք Մովսեսի ու Սամուելի մասին եղած աստվածաշնչյան պատմություններին, նրանք միշտ ժողովրդի համար կանգնել են Աստծո առջև և խնդրել, որ Աստված ժողովրդին չպատժի, չմերժի ու ողորմություն անի: Եւ Երեմ.15:1-ում նշված հատվածից երևում է, որ այդ ժամանակվա ժողովուրդը Աստծո առաջ մեղանչել ու մեղքի մեջ էր, սակայն Տերը չէր ուզում նրանց ողորմեր: դրա համար էլ ասում էր, որ եթե Մովսեսն ու Սամուելն էլ կանգնեն իմ առաջ, Իմ սիրտը այս ժողովրդի վրա չի լինի: Այստեղ Աստծո միտքը ոչ թե ննջեցյալների բարեխոսության մասին է, այլ, եթե այս ժամանակվա Մովսեսներն ու Սամուելներն էլ կանգնեն Աստծո առաջ, Նա ժողովրդին չէր ողորմի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (19.09.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 24
    Վերջինը: 10.12.2012, 19:05
  2. Սրբոց մասունքների հարգանքը և Գյուտ նշխարաց տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 25.06.2010, 10:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •