User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 1 81-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
    ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը.

    Ղեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,

    Նկատի ունենալով վստահության և երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,

    Որոշելով զարգացնել և խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտական, տեխնիկական և այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

    Աջակցելով երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդում և ՍԾՏՀ-ում,

    Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցելու տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ` հանուն տարածաշրջանի ժողովրդավարական և տևական զարգացման ապահովման,

    Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա,

    Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի առք ու վաճառքը,

    1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,

    2. Համաձայնեցին նաև

    երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ,

    իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար,

    առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,

    զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,

    համագործակցել գիտության և կրթության ոլորտներում` համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունների խրախուսման և մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով,

    համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով,

    ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,

    երկխոսություն ծավալել և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում,

    3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարական մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո:
    Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ քան մեկ ամիս անց և կգործեն շարունակաբար մինչև իրենց մանդատի ավարտը:
    Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
    Սույն Արձանագրության իրագործման համար երկուստեք համաձայնեցված ժամանակացույցը և տարրերը ներկայացված են հավելվածում, որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժան մաս:

    Սույն Արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Դիվանագիտական Հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

    Ստորագրված է ..............., հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ



    Հավելված : Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը.

    Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

    Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

    Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները,

    Հաշվի առնելով երկու երկրների միջև` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի և վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարևորությունը,

    Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

    Կարևորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

    Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

    Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,

    Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության և ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

    Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

    Սույն արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

    Կատարված է ...... ........., հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ

    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին
    Արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր


    Ձեռնարկվող քայլեր , Ժամկետներ
    1. ընդհանուր սահմանի բացում

    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում

    2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով

    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երկու ամիս անց

    3. միջկառավարական հանձնաժողովի և իր ենթահանձնաժողովների աշխատաձևերի հաստատում նախարարների մակարդակով

    Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում


    4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարում

    միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով


    5. ստորև նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում.
    - քաղաքական հարցերով ենթահանձնաժողով,
    -ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ և ենթակառուցվածքների հարցերով
    ենթահանձնաժողով,
    -իրավական հարցերով ենթահանձնաժողով,
    -գիտության և կրթության հարցերով ենթահանձնաժողով,
    -առևտրի, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով,
    -բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով:
    -պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ,

    միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց
    Աղբյուր՝ Ա1+

    Մոդերատորական:
    Հայ-թուրքական արձանագրությանը վերաբերող գրառումները տեղափոխվել են «հայ-թուրքական հարաբերություններ» թեմայից: Շնորհակալություն «lav tgha»-ին թեման բացելու համար:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 15.09.2009, 17:52:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.09.2009), Amourchik (26.09.2009), Aurora (02.09.2009), davidus (01.09.2009), REAL_ist (03.09.2009), Հայկօ (01.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները, …

    Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,…

    իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար…
    Տեղյակ չե՞ք, դաշնակցականները խարակիրի չեն արե՞լ…
    Մի խոսքով առևտուրը կայացավ։ Թուրքիան իր կողմից ապօրինաբար փակած սահմանը բացելու դիմաց կարգին գարանտներ ստացավ և այսքանով ամրագրվեց էսօրվա Հայաստանի անկարողության փաստը։
    Si vis pacem, para bellum

  4. #3
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Եղավ այն, ինչ ուշ թե շուտ պետքա լիներ: Մեր համար լռիվ ընդունելի արձանագրություն են ստորագրել: Մի մոռացեք, որ սահման փակողը հենց Թուրքիան էր, ոչ թե մենք: Ադրբեջանը հիմա իրան տեղ չի գտնում, հույսերը կապված մեծ ախպոր հետ չարդարացան:
    Ոնց սահմանը բացեցին, տենց էլ ցեղասպանությունն են ճանաչելու, չկասկածեք:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  5. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Ռեալիստ ջան, մենք դժվար թե թուրքերին "զաստավիտ" անեինք, որ սահման բացեն. ուրեմն ստեղից մի օգուտ ունեն. էնքան մեծ օգուտ, որ իրանց և իրանց պուճուր ախպոր թշնամուն ապաշրջափակելը աչքներին չի գալիս: Հիմա հարցը նայա թե էդ ինչ օգուտա: Հարսին ում հետևով են լավություն անում....
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #5
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց սահմանը բացեցին, տենց էլ ցեղասպանությունն են ճանաչելու, չկասկածեք:
    Ի՞նչ ցեղասպանություն
    Իսկ եղել է արդյոք ցեղասպանություն։
    Բա պատմաբանների հանձնաժողովը ինչի համար է՞

    հ․գ․ իսկ բաց սահմանը կտեսնեք երազներում
    http://www.7or.am/hy/news/2009-09-01/5980/
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալիստ ջան, մենք դժվար թե թուրքերին "զաստավիտ" անեինք, որ սահման բացեն. ուրեմն ստեղից մի օգուտ ունեն. էնքան մեծ օգուտ, որ իրանց և իրանց պուճուր ախպոր թշնամուն ապաշրջափակելը աչքներին չի գալիս: Հիմա հարցը նայա թե էդ ինչ օգուտա: Հարսին ում հետևով են լավություն անում....
    Թուրքերը ոչ մի օգուտ չունեն, այդ պատճառով կաշխատեն հնարավորինս ձգձգել ու խոչընդոտներ հարուցել. միայն ձևական միջազգային հանրության աչքում բարձրանալն է: Եթե կարող ես, 90-ականների սկզբի պատմությունը թերթիր

    Այսինքն՝ դու երևի ականատես էլ եղած կլինես
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 01.09.2009, 13:59:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (28.09.2009)

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքերը ոչ մի օգուտ չունեն, այդ պատճառով կաշխատեն հնարավորինս ձգձգել ու խոչընդոտներ հարուցել. միայն ձևական միջազգային հանրության աչքում բարձրանալն է: Եթե կարող ես, 90-ականների սկզբի պատմությունը թերթի
    իսկ ըստ ինձ, շատ լավ էլ ունեն.. պետք չի մոռանալ, որ Թուրքիայի` եվրաինտեգրման գործընթացի առաջին խանգարող հանգամանքը հարևանների հետ բարեդրացիական հարաբերությունների բացակայությունն է... ու ամեն անգամ Թուրքիայի երեսին են շպրտում էս փաստը....

  10. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ըստ ինձ, շատ լավ էլ ունեն.. պետք չի մոռանալ, որ Թուրքիայի` եվրաինտեգրման գործընթացի առաջին խանգարող հանգամանքը հարևանների հետ բարեդրացիական հարաբերությունների բացակայությունն է... ու ամեն անգամ Թուրքիայի երեսին են շպրտում էս փաստը....
    Իսկ Եվրոպան վերջերս հայտարարել է ինտեգրացիայի <<դադարի>> մասին
    Եվրոպան, երբ ցանկանում է թուրքերին ինչ-որ բան պարտադրել, հիշեցնում է պատմությունը, եթե պատմական կնճիռն էլ հարթվի, Եվրոպան մի ուրիշ կետ կգտնի՝ Թուրքիայի մուտքը Եվրոպա կասեցնելու համար: Բայց ես ավելի հակված եմ մտածել, որ նույնիսկ կխոչընդոտեն պատմական կնճռի հարթմանը. Եվրոպային պետք չի զարգացած, գերհզոր մահմեդական աշխարհ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (28.09.2009), Բիձա (02.09.2009)

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես ավելի հակված եմ մտածել, որ նույնիսկ կխոչընդոտեն պատմական կնճռի հարթմանը. Եվրոպային պետք չի զարգացած, գերհզոր մահմեդական աշխարհ:
    համաձայն եմ, դա հենց տենց էլ կա.. բայց մի մոռացի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի 2-րդ երկիրն է, ու նրան վաղ թե ուշ հնարավոր չի լինի մերժել... իսկ Թուրքիան էլ կամաց կամաց փորձում է վերացնել ինտեգրման դեմ կանգնած խոչընդոտները.... սա ուղղակի ժամանակի հարց պետք է որ լինի..

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.09.2009)

  14. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն եմ, դա հենց տենց էլ կա.. բայց մի մոռացի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի 2-րդ երկիրն է, ու նրան վաղ թե ուշ հնարավոր չի լինի մերժել... իսկ Թուրքիան էլ կամաց կամաց փորձում է վերացնել ինտեգրման դեմ կանգնած խոչընդոտները.... սա ուղղակի ժամանակի հարց պետք է որ լինի..
    Դավիթ ջան, դու էլ մի մոռացի, որ Եվրոպան ցանկանում է անկախ լինել ԱՄՆ-ից Ու Թուրքիային էլ, իմ կարծիքով, կօգտագործեն՝ ցույց տալու համար ԱՄՆ-ի թույլ դերը Եվրոպայում: Իսկ թե հետո ինչ կլինի, կախված է <<առևտրական պայմանագրից>>:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (01.09.2009)

  16. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալիստ ջան, մենք դժվար թե թուրքերին "զաստավիտ" անեինք, որ սահման բացեն. ուրեմն ստեղից մի օգուտ ունեն. էնքան մեծ օգուտ, որ իրանց և իրանց պուճուր ախպոր թշնամուն ապաշրջափակելը աչքներին չի գալիս: Հիմա հարցը նայա թե էդ ինչ օգուտա: Հարսին ում հետևով են լավություն անում....
    Թուրքերը հաստատ իրենց կամքով չեն այս քայլին գնում, ԱՄՆ-ի ու միջազգային հանրության ճնշման արդյունքը կլինի սահմանի բացումը, եթե իհարկե Թուրքիան իրեն հատուկ խաղեր չսկսի տալ, մասնավորապես պառլամենտը չմերժի:
    Ինչ մնումա պատմաբանների հանձնաժողովին, դա միջկառավարական ենթահանձնաժողովա, որը քննարկելուա պատմական փաստերի հետ կապված պետությունների խնդիրները: Հանձնաժողովի ստեղծումը չի նշանակում, որ այնտեղ պետքա ապացուցվի ցեղասպանության փաստը, այլ կներկայացվեն ապացույցները և կարվեն առաջարկներ: Եթե չլինեն շփումներ և քննարկումներ, այդ հարցը առաջ չի գնա, մի մոռացեք, որ վերջին հաշվով Թուրքիային պետքա հասցնենք նրան որ ընդունի ցեղասպանությունը, ոչ թե ԱՄՆ-ին կամ այլ պետությունների: Իսկ դրան հասնելու միջոցներից մեկն էլ այդ թեմաներով քննարկումներն են:

    Ամեն դեպքում ես դրական եմ գնահատում այս արձանագրությունները, ամեն տեսակ բանբասանքի նման մտավախությունները չնչին են սպասվող օգուտներից: Ամենակարևորը փաստնա, որ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ոչ մի բառ անգամ չկա, ինչը այդքան ուզում էր մեր հարևան Ադրբեջանը:

    պետք չի մոռանալ, որ Թուրքիայի` եվրաինտեգրման գործընթացի առաջին խանգարող հանգամանքը հարևանների հետ բարեդրացիական հարաբերությունների բացակայությունն է.
    Թուրքիայի ԵՄ մուտքի միակ խանգարող հանգամանքը Եվրոպական գերտերությունների կտրուկ դեմ լինելն է, մնացածը ձևական պատճառներ ու հիմնավորումներ են, որոնք ցանկության դեպքում կարող են հեշտությամբ շրջանցվել: Թուրքիան սենց թե նենց մոտակա տանսամյակում ԵՄ մտնելու շանսեր չունի:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 01.09.2009, 17:28:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (02.09.2009)

  18. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալիստ ջան, մենք դժվար թե թուրքերին "զաստավիտ" անեինք, որ սահման բացեն. ուրեմն ստեղից մի օգուտ ունեն. էնքան մեծ օգուտ, որ իրանց և իրանց պուճուր ախպոր թշնամուն ապաշրջափակելը աչքներին չի գալիս: Հիմա հարցը նայա թե էդ ինչ օգուտա: Հարսին ում հետևով են լավություն անում....
    ...Իսկ օգուտը հսկայական է : Թուրքիան փակ սահմանի պատճառով տնտեսական ահռելի կորուստներ է ունենում (դե, ոչ թե կորուստ է կրում, այլ զրկվում է հավելյալ շահույթից): Սահմանը բացելով՝ Թուրիքան, օրինակ, միանում է ռուսական երկաթուղուն: Թուրքիայի՝ փակ սահման ունենալը նաև լավ քաղաքական խաղաքարտ է Թուրքիայի հակառակորդների ձեռքին: Չեմ զարմանա, եթե շուտով սկսեն արագացված տեմպերով Կիպրոսի հարցն էլ լուծել: Մի ուրիշ ֆանտաստիկ տարբերակ էլ է մտքովս անցնում. Ղարաբաղի հարցի լուծում, Թուրքիայի տարածքով ՆԱՏՈ-ի «խաղաղապահ» ուժերի մուտք Ղարաբաղ՝ Հայաստանի տարածքով (չէ, սա լրիվ հեքիաթային է բայց ): Ամեն դեպքում՝ փակ սահման ունենալը հիմա ոչ մի տեղ և ոչ մի երկրի ձեռնտու լինել չի կարող:

    Իսկ այ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փաստը ցավալի է: Ի վերջո, հանձնաժողովի ստեղծման փաստը և քննարկումների արձանագրությունները կմնան, իսկ սահմանը ցանկացած պահի կարող է կրկին փակվել:

    Ինձ մեկ այլ հարց է խիստ հետաքրքրում. հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի դերը : Ի վերջո, ինչքան էլ տխուր է, բայց միջազգային բեմում Հայաստանի շուրթերով Ռուսաստանն է խոսում: Թուրքիան, իր հերթին, բնականաբար՝ անհամեմատ ավելի ծանրակշիռ ֆիգուր է, սակայն նրա հետևում էլ ԱՄՆ-ի ստվերն է երևում: Արդյո՞ք պատահական է, որ տարածաշրջանում փորձ է արվում մի տեղում լարումը թուլացնելու, եթե մեկ այլ տեղում՝ Իրանում, այդ լարումն անընդհատ աճում է: Չգիտեմ, ուղղակի բարձրաձայն և ոչ այնքան խորը մտածում եմ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ribelle (06.10.2009)

  20. #13
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Հայկօ ջան հաստատ իմացի, Թուրքիան ցանկություն չունի սահմանը բացելու ու քո նշած օգուտները չնչին բաներ են Թուրքիայի նման հզոր պետության համար Փակ սահմանով Հայաստանը ավելի շատ է իրենց ձեռնտու: Էլ չեմ ասում Ադրբեջանի շահի մասին, ինչը Թուրքիան միշտ էլ հաշվիա առնում:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.09.2009), Բիձա (02.09.2009)

  22. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Իսկ օգուտը հսկայական է : Թուրքիան փակ սահմանի պատճառով տնտեսական ահռելի կորուստներ է ունենում (դե, ոչ թե կորուստ է կրում, այլ զրկվում է հավելյալ շահույթից): Սահմանը բացելով՝ Թուրիքան, օրինակ, միանում է ռուսական երկաթուղուն: Թուրքիայի՝ փակ սահման ունենալը նաև լավ քաղաքական խաղաքարտ է Թուրքիայի հակառակորդների ձեռքին: Չեմ զարմանա, եթե շուտով սկսեն արագացված տեմպերով Կիպրոսի հարցն էլ լուծել: Մի ուրիշ ֆանտաստիկ տարբերակ էլ է մտքովս անցնում. Ղարաբաղի հարցի լուծում, Թուրքիայի տարածքով ՆԱՏՈ-ի «խաղաղապահ» ուժերի մուտք Ղարաբաղ՝ Հայաստանի տարածքով (չէ, սա լրիվ հեքիաթային է բայց ): Ամեն դեպքում՝ փակ սահման ունենալը հիմա ոչ մի տեղ և ոչ մի երկրի ձեռնտու լինել չի կարող:
    Հայկօ ջան, Թուրքիայի օգուտը բաց սահմանի դեպքում՝ տնտեսական առումով, շաաաատ չնչին է, ու հենց այդ նկատառումով էլ երբեք խանդավառված չի եղել Արցախի պատերազմից հետո սահման բացել:

    Քաղաքական առումով՝ էլի շոշափելի առաջընթաց կհամարվի, բայց էլի եմ ասում, ԵՄ-ն մտադիր չէ Թուրքիային իր շարքերը ներգրավել...

    Իսկ այ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փաստը ցավալի է: Ի վերջո, հանձնաժողովի ստեղծման փաստը և քննարկումների արձանագրությունները կմնան, իսկ սահմանը ցանկացած պահի կարող է կրկին փակվել:

    Ինձ մեկ այլ հարց է խիստ հետաքրքրում. հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի դերը : Ի վերջո, ինչքան էլ տխուր է, բայց միջազգային բեմում Հայաստանի շուրթերով Ռուսաստանն է խոսում: Թուրքիան, իր հերթին, բնականաբար՝ անհամեմատ ավելի ծանրակշիռ ֆիգուր է, սակայն նրա հետևում էլ ԱՄՆ-ի ստվերն է երևում: Արդյո՞ք պատահական է, որ տարածաշրջանում փորձ է արվում մի տեղում լարումը թուլացնելու, եթե մեկ այլ տեղում՝ Իրանում, այդ լարումն անընդհատ աճում է: Չգիտեմ, ուղղակի բարձրաձայն և ոչ այնքան խորը մտածում եմ:
    Լավ էլ բարձրաձայն խորհում ես
    ԱՄՆ-ը, իմ կարծիքով, խնդիր է դրել իր առջև լուծել տարածաշրջանում բոլոր խնդիրները, միավորել Անդրկովկասը և ուղղել գլուխ բարձրացնող Իրանի դեմ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. #15
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ-Թուրքական հարաբերություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ը, իմ կարծիքով, խնդիր է դրել իր առջև լուծել տարածաշրջանում բոլոր խնդիրները, միավորել Անդրկովկասը և ուղղել գլուխ բարձրացնող Իրանի դեմ:
    Ես կասեի՝ իր առջև խնդիր է դրել լուծել տարածաշրջանում բոլոր խնդիրները, միավորել Անդրկովկասը, ապա այդ ամբողջ աջաբ-սանդալը միավորել Իրանի հետ և վերջնականապես կզցնել առանց այն էլ սկող Ռուսաստանին:

Էջ 1 81-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •