Չուկ, եթե քեզ թվում է ես կարծիք եմ հայտնում ծափեր ստանալու համար, ապա սխալվում ես։ Հակառակ պարագայում այնպիսի կարծիք կհայտնեի, որ դու ծափահարես, և ոչ թե քննադատես։ Իսկ այլ տեսանկյունից եթե նայենք, ապա եթե քեզ թվում է իմ գրած կարծիքին ոչ սակավ բանակ է ծափահարելու, ուրեմն այդ ոչ սակավ բանակի մասին ՀԱԿ–ը հոգ չի տարել, և ավելին՝ թքած ունի այդ ոչ սակավ բանակի տրամադրությունների վրա։ Այսինքն ապրիորի համարում է, որ ոչ սակավ ընդդիմադիր բանակը տգետների ամբոխ է, իսկ իրենք ամենագետներ են։
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին։ Մեկ անգամ կարծիքս հայնտել եմ, կկրկնեմ երկրորդ անգամ. Քաղբանտարկյալների ազատության հասնելը ձեռքբերում չի, նրանք տարուց ավել նստեցին նիզաշտո տեղը, փոխարենը դուրս գալուց հետ լռեցին։ Նրանց թե նստելը, թե դուրս գալը երկրում բան չփոխեց, բացի սակավ բանակի լրացուցիչ ծափահարություններից։ Նույն կերպ նրանք կարող էին ներողություն խնդրել ու դուրս գալ, ոչ թե կեղծ հպարտության նշաններ ցույց տային, որովհետև ռեժիմը միևնույն է նրանց կոտրեց։
Էջանիշներ