Խիստ ծանոթ տեսակետ ա
Ամբողջ խնդիրն այն է, որ ելույթը բավական մանրամասն քո տեսակետը ոչնչացնում է իրականում, ցույց տալով, որ ՀԱԿ-ն արկածախնդիր ուժ չէ, ով իմիտացիոն, պոպուլիստական գործողություններ կանի՝ վտանգելով պետությունը: Որովհետև ՀԱԿ-ի համար մեր պետությունը գերակա արժեք է:
Ինչևէ, խոսակցությունը բերվում է, նորից ու նորից, այսպես կոչված «ակտիվ գործողությունների» պակասին: Այս օրերին ու այս ընթացքում շատերն են բողոքում, որ ՀԱԿ-ն ակտիվ գործողություններ չի անում, այդ թվում նաև ՀԱԿ-ի համախոհներից ու նրա կազմում գտնվողներից շատերը, բայց սուր տեսողություն պետք չի ունենալ նկատելու համար, որ այդ մեղադրանքն առաջին հերթին հենց իշխանական ճամբարից է հնչում՝ վայնասունի տեսքով, մեղադրականի տեսքով, ու հենց միայն սա էլ բավական է հասկանալու համար, որ ՀԱԿ-ի այդ առերևույթ ակտիվությունը հենց կլիներ Սերժին օգտակար, նրան շղարշող, հերոսացնող: Բայց ես էս մասին ծավալվել ներկայումս չեմ պատրաստվում հասարակ պատճառով. այդ ամենը ելույթի ժամանակ բավական մատչելի տեսքով բացատրել է Տեր-Պետրոսյանը ու նրանից լավ այդ ամենը քեզ բացատրել չեմ կարող
Անհրաժեշտ է ընդամենը ոչ թե մակերեսորեն կարդալ, այլ խորությամբ:
Էջանիշներ