Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Ներկայումս տեռորիզմի ընկալումը առաջվա համեմատ շատ է փոխվել ու ցանկության դեպքում ԱՍԱԼԱ-ն որակել որպես տեռորիստական կազմակերպություն մեծ ջանքեր չի պահանջի: Հիմա պահանջատեր հանդիսանում է ՀՀ-ն ոչ թե դիմակավոր զինված խմբավորումները:

Հավատա, էդ հասցեագրվածների համար լրիվ մանուշակագույն ա թե ինչա գրված ու իրենց շատ թանկ ժամանակից կես վայրկյան էլ չեն տրամադրի դրան: Առավելագույնը կհասնի ինչ որ մի չինովնիկի, որն էլ 2 տող կկարդա ու կգնա դոնաթով սուրճ խմելու:
Ներկայումս աշխարհում ինչ որ բան ոնց ուզում, նենց էլ ընկալում են: Կախված ա արդեն ուժերի հարաբերակցումից:
ԱՍԱԼԱի վախտով շատ են ցանկացել այն որպես տեռոր ընկալել, բայց չեն կարողացել, որովհետև համապատասխան դատավարությունների ժամանակ, իրենք իրվաբանորեն, օրենքով հակառակն են ապացուցել, և նստել են ոչ թե տեռորի, այլ ուրիշ մի բանի համար:
Մասնավորապես էստեղ՝ http://oukhtararati.com/grqer/6_03.php , կարող ես ծանոթանալ Վան գործողության դատավարության ընթացքին ու վերջնական ճառին:

Իսկ թե հասցեատիրոջ համար ինչ գույնի է էդ նամակը, էդ մենակ հասցեատերը կարա իմանա: Դու քո ենթադրությունն ես անում: Որի հետ ես համամիտ չեմ:

Պարզապես, իրանք միշտ պիտի հիշեն, որ Հայ Ժողովուրդը անտեր չէ, որ մենակ ՍՍ-ով, կամ իրա "ընկերներով" չի ավարտվում ամեն ինչ:
Իսկ եթե նրանց դրա մասին չհիշացնեն պարբերաբար, տարբեր մեթոդներով, կընկնենք, օրինակ, Վրաստանի օրը: