ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՓՈՐՁԱԴԱՇՏ
«Դաշնակցությունը Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու մեծ փորձ ունի», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«ՉԻ» - Բանից պարզվում է` Ռազմիկ Զոհրաբյանը հերոսական անցյալից եւ ջիպից բացի նաեւ հումորի մեծ զգացում ունի: Համենայն դեպս, միայն բացառիկ հումոր ունեցողը կարող է Թուրքիայի եւ Դաշնակցության պատմական առնչություններն անվանել «հարաբերություններ կառուցելու փորձ»: Այդ «փորձի» արդյունքում, ինչպես հայտնի է, Արեւմտյան Հայաստանն ամբողջովին հայաթափվեց, իսկ Առաջին հանրապետությունը կորցրեց իր տարածքների ավելի քան 80 տոկոսը: Եթե դա կոչվում է «հարաբերություններ կառուցել», ուրեմն հրեաներն ու արաբներն արդեն 60 տարի է իրար հետ հարաբերություններ են կառուցում, ընդ որում` շատ ջերմ հարաբերություններ:
Այլ հարց է, որ այս անգամ հանրապետականներն են փորձում նման «հարաբերություններ կառուցել»: Չենք ուզում «բայղուշություն անել», բայց հանկարծ այնպես չստացվի, որ մի 50 տարի անց Ղարաբաղն էլ դառնա §պատմական հայրենիք¦, ու մի ուրիշ կուսակցություն կարծիք արտահայտի, թե «ՀՀԿ-ն Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու մեծ փորձ ունի»:
Էջանիշներ