User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Հայը, ինչպես եւ նորմալ որեւէ այլ ժողովուրդ, չի կարող թշնամի ունենալ: Թշնամին թուլացնելու, հիվանդացնելու համար ստեղծված իռացիոնալ դրույթ է: Ժողովուրդների եւ դրանով ազգերի գոյության պայքարի ձևերը հաճախ են ընդունում բարբարոսական բնույթ. հաղթում են, գոյատևման իրավունք են ստանում պայքարի մեջ առավել կենսունակները: Ըստ այդմ թուրքերը եւ բոլոր ժողովուրդները մեզ և միմյանց համար ոչ թե թշնամի, այլ մրցակիցներ են: Նույնիսկ պայքարի և հաղթանակի տրամաբանությունը չի հանդուրժում թշնամի կամ բարեկամ կատեգորիաները. նման ձևակերպումներն արդարացվում են միայն սեփական շահին ծառայեցնելու դիրքերից ժամանակի փոքր կտրվածքում (պատերազմների ընթացքում և այլն): Չկա թշնամի կա մրցակից, չկա բարեկամ կա դաշնակից: Եվ սրանցից ոչ մեկը հավիտենական լինել չի կարող: Պատմության ընթացքում բազմիցս թշնամու կարգավիճակում հանդես եկած պարսիկներն այսօր մեր բարեկամն են, հույները, ասորիները ևս, իսկ մեր թշնամիներից շատերը`խեթեր, մարեր, քուշաններ եւ այլն, այսօր չկան, և մենք նրանց չենք ատում: Կնշանակի պատմության ընթացքը սերը կամ ատելությունը չեն առաջնորդում, այլ շահը: Շահում են նրանք, ովքեր լուրջ չեն ընդունում եւ ընդամենը խաղարկում են այդ բաժանումները, ովքեր ժամանակին եւ ճիշտ են կատարում մրցակցային եւ դաշնակցային վերադասավորումները: 1915-ը պատմության դաժան, միեւնույն ժամանակ օրինաչափ ապտակն էր իմունոհամակարգի խեղում ապրող հայությանը, իսկ խեղումը հասուն քաղաքական համակարգային մտքի եւ կազմակերպված հասարակության բացակայությունն էր: Պետություն ունեցող որեւէ ժողովուրդ առ այսօր ցեղասպանության չի ենթարկվել. ցեղասպանություն իրականացվում է բացառապես պետություն չունեցող ժողովուրդների հանդեպ: Պետություն ունեցող ժողովուրդները վատթարագույն դեպքում պատերազմում են միմյանց դեմ, իսկ պետություն չունեցող ժողովուրդների համար պատերազմն էլ է շռայլություն համարվում` նրանց պարզապես ցեղասպանում են (սպիտակ թե կարմիր` էական չէ): Մեծ եղեռնը մեր ազգային ողբերգությունն է, և չի կարելի թույլ տալ, որ այն մանրադրամ դառնա ուրիշների առևտուրներում:

    Մ.Հ.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.10.2009), Sagittarius (20.10.2009), Հայկօ (20.10.2009), Նորմարդ (22.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •