Ձերբակալել էին թռուցիկների համար

http://www.a1plus.am/am/politics/2009/10/18/vanadzor

http://armenie-occidentale.forumacti...85-90.htm#8197
Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. ''Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին, կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։ Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ ՀՀ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։ Ազգային նոր պահպանողական շարժումը կարծում է, որ ''շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են''։ Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափումի կոչ ուղղում ՀՀ իշխանություններին,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ: http://www.a1plus.am/am/politics/2009/10/18/vanadzor