Թուրքիայի Բաթման քաղաքում տեղի ունեցած փառատոնին վերջին պահին հրաժարվել է մասնակցել հայկական «Ակունք» անսամբլը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։

Թուրքիայի հարավային Բաթման քաղաքում կազմակերպվել էր մշակութային փառատոն։ Բաթմանի քուրդ քաղաքապետի կողմից կազմակերպված միջոցառումներին հրավիրված էր նաեւ հայկական «Ակունք» անսամբլը, որը սակայն վերջին պահին հայտնեց, որ չի կարող գնալ փառատոնին։ Փառատոնի պատասխանատուներից Ալի Սարըփընարը հայտնեց, որ հայկական կողմը Բաթման չգալը բացատրել է հայ-թուրքական վերջին զարգացումներով։
անհասկանալի է, թե ինչ զարգացումների մասին է գնում խոսքը: եթե բողոքում են Սերոժից, ապա թող փողոց հելնեն ու բողոքեն: ստեղ "Թուրքիայի Բաթման քաղաք"-ը ու "Բաթմանի քուրդ քաղաքապետ"-ը՞ ինչ կապ ունեն