Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 17.10.2009, 19:06:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նախ դու չգիտես թուրքական օրենսդրության ամբողջ նրբությունները ու չեմ կարծում որ հնարավոր չի լինի մի որևէ ձևով արդարացնել օրենքում ինչ որ լրացումներ անելը։
Երկրորդը։ Ինչ է նշանակում արգելվում է՞։ Իսկ 15 տարի բլոկադա անելը թույլատրվու՞մ էր։ Բա էդ ոնց եղավ որ չարգելվե՞ց։ Որովհետև 15 տարի տուժած կողմը ոչ մի իրավական քայլ չարեց։ Ի՞նչ է փոխվել հիմա։ Ինչու պետք է հիմա արգելվի ինչ որ բան։ Այսինքն նույնիսկ եթե Թուրքիան խախտումներ անի ինչ պետք է անե՞ս, ինչ կարաս անե՞ս, գնաս ՍՆՆ-ով լացե՞ս թե մեզ խաբեցին։ Սրանից ավելի ի՞նչ կարաս անել։
Իսկ իրավական ոլորտում բան անող էիր առանց էս պայմնագրի էլ կանեիր, նույն էդ Ղարսի պայմանագրով Թուրքիան ուղղակի պարտավոր էր Հայաստանին ճանապարհ տրամադրել։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Պետք չի ամեն ինչ այդպես պրիմիտիվ ներկայացնել։
Կան բազմաթիվ միջազգային պայմանագրեր որտեղ կան ներքին շաղկապություններ։
Էդ քո կառծիքով նորմալ էր որ մի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունների մեջ մի տոննա այլ բաներ էին խցկվել։ Ու հանկարծ քո համար անպատկերացնելի է ուրիշ տեսակի պայմանների առկայությունը։
Օրինակ բերեմ որ ԱԺ լսումներին ներկայացվեց։ Սիրիայի ու Թուրքիայի պայմանավորվածությունը։ Սիրիան չի ճանաչում Թուրքիայի սահմանը ու հողային պահանջներ ունի։ Բայց որպեսզի դա իրենց չխանգարի իրար հետ շփվել ապա պայմանավորվել են որ Սիրիան պաշտոնապես չի դնում հողային պահանջ իսկ Թուրքիան էլ չի դնում նախապայման թե ճանաչիր իմ սահմանները։ Եթե որևէ մեկը խախտում է այս պայմանը ապա մյուս կողմը նորից ազատ է իր պահանջների մեջ։
Այսինքն Սիրիան իր մեկուսացած հալով կարողացավ նորմալ տղամարդկային լուծում գտնել Թուրքիայի հետ իսկ ձեր էդ գովերգած ու փառաբանված Սերժ Նալբանդյանը մի Սիրիայի չափ էլ չկային որ գոնե այդպես հարցը լուծեին։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ապեր ես շաղկապությունների ու պայմանների մասին բան եմ ասել? Կամ ասել եմ, որ իդեալականա ձևակերպված պայմանագիրը? Ես ընդամենը ուզում էի ասել, որ սանկցիա միջպետական համաձայնագրերում չի ներառվում, ստորագրությանս մեջ արտացոլված սկզբունքի ուժով են միջազգային պայմանագրերը պահպանվում: Սերժ ու Նալբանդյան ես չեմ գովերգում, բնականաբար ավելի գրագետ ձևակերպումներ էլ կարող էին տրվել պայմանագրում, բայց ամեն դեպքում ներկայիս տեքստում էլ անդառնալի սխալներ չկան: Ու իմ դիրքորոշումը կայանումա նրանում, որ մինչ Ղարաբաղի հարցի լուծումը սահմանի բացումը հենց Հայաստանինա ավելի ձեռնտու:
Բանը նրանումա, որ ներքին օրենսդրությունը ստեղ էական նշանակություն չունի: Նման պայմանը խախտումա միջազգային իրավունքը: Իսկ թե նման խախտման համար պատասխանատվության հարցը մերոնք որքանով գրագետ կկարողանան ներկայացնել միջազգային հանրությանը, դա արդեն այլ հարցա: Ամեն դեպքում Թուրքիան ամբողջ աշխարհի կողմից կդիտվի որպես պայմանագրի անբարեխիղճ կատարող, ինչը բնականաբար իրենց քաղաքական շահերից չի բխում:
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 18.10.2009, 12:01:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ընկեր կներես բայց դա սերժանտական կուտ է որ տվել են որպեսզի էս խայտառակությունը հեշտ մարսվի
Նախ Թուրքիան ամեն ինչ կանի որ սահմանը չբացվի մինչև Ղարաբաղի հարցի լուծումը, որը ըստ իրենց միակողմանի հող տալ է
Երկրորդ եթե նույնիսկ սահմանը բացվի մինչև Ղարաբաղի լուծումը ապա Թուրքիային ոչինչ չի խանգարի մի տարի հետո փակել այն ու ինքը կարող է ասել, որ փակում եմ որովհետև դուք խոստացել էիք մի տարվա մեջ լուծել Ղարաբաղի հարցը։
Ու նորից նորից մենք գալիս ենք այն կետին որ ՉԿԱ լծակ որը կստիպի Թուրքիային սահմանը բաց պահել ու չշարունակել շանտաժը։
Միակ փաստարկը որ բերում եք դա այն է թե Թուրքիայի իմիջը կխաթարվի բայց դա շատ զավեշտալի է։
Այսինքն այն որ Կիպրոսի կեսը գրավել է դա իմիջի խաթարում չի բերում, այն որ պատերազմ է մղում սեփական քուրդ ժողովրդի դեմ դա խաթարում չի առաջացնում, էն որ Ցեղասպանության ուրացում է անում դա խաթարում չի, էն որ 301 հոդված ունի դա խաթարում չի առաջացնում մեկ էլ հանկարծ պտի խաթարվի ինչ որ անկապ պայմանագրի մի կետի խախտումը, այն էլ ինքը հազար հատ պատճառ կարա բերի։
Սերժանտականները մի լծակ կա որ դրոշակ կարան սարքեն։ Դա Քլինթոնն է, բայց դե դա շատ խնդալու է, որովհետև Քլինթոնը երբեք բացահայտ եթերով չի ասի թե Թուրքիան է մեղավոր, դա ինֆանտիլ երազանք է որ սպասում եք թե ԱՄՆ-ը կպատժի Թուրքիային։
ԱՄՆ-ը կանի այն ինչ որ միշտ արել է, կասի երկուսդ էլ մեղավոր եք, գտեք փոխզիջումային լուծում։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ապեր չգիտեմ ով ումա կուտ տվել, բայց իմ դիրքորոշումը ուրիշների ասածներից հետո չի ձևավորվել: Ինչ մնումա պայմանագիրը խախտելու ու նորից սահմանը փակելու համար պատասխանատվությանը, դրա հնարավորությունները կան, ուղղակի պետքա գրագետ ձևով օգտագործվեն: Դրա համար միջազգային իրավական պատասխանատվության ինստիտուտ գոյություն ունի, որով էլ սահմանվումա սանկցիաների տեսակները ու ձևերը, ոչ թե կոնկրետ պայմանագրով: Լծակներն էլ հենց դրանք են հանդիսանում:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ինձ թվում ա, որ ամեն դեպքում մերոնք սպասելու են մինչև թուրքերը վավերացնեն, ու նոր իրենք կամ վավերացնեն, կամ չվավերցանեն: Իմ ասածը էս էր: Ու մերոնք աչքիս չեն վավերացնելու - արդյունքում Սերժը խոսքի տերն ա լինելու, տիպա ասեցի որ խախտեն պայմանավորվածությունները, ուրեմնք չենք վավերացնի, իսկ հայերին մնացյալ աշխարհը ավելի շատ ա կզացնելու, չվավերացնելու համար:
Ապեր, կապրենք կտենանք: Գիտես, ես երկու ձեռով կողմ եմ սահմանների բացմանն էլ, հարաբերությունների հաստատմանն, բայց աչքիս ոչ էն ա լինելու չ էլ էն: Ու արդյունքում, ոնց նայում ես, հայերի համար մեկա վատ ա ստացվում:
Ապեր, հավատում եմ, դու ես մեջներիս իրավաբանը: Բայց սիրտս ուրիշ բան ա վկայում: Ամեն դեպքում խոսքը գնում ա ոչ թե Ֆրանսիայի ու Շվեդիայի միջև հարաբերություններին, այդլ կակյո նիբւձ Թուրքիայի ու Հայաստանի: Թուրքերը վերջին հաշվով կարող ա գրողի ծոցը ուղարկեն միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
http://samurai-uhi.livejournal.com/2593.htmlՀայտարարություն
Ս/թ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին, կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։ Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ ՀՀ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։
Ինչպես նախորդ շրջանում կանխորոշել էին հայ-թուրքական արձանագորթյունները դատապարտող քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, քաղաքագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ՝ մենք կանգնած ենք այնպիսի իրողությունների նախաշեմին, երբ դատապարտվելու և կասեցվելու են հայկական կողմի բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վիրավորել Թուրքիային և թուրք ժողովրդին։ Շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են։
Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափումի կոչ ուղղում ՀՀ իշխանություններին։
Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժին
18.10.2009թ.
ք. Երևան
Հղումով գնալով կտեսնեք որ թռուցիկներում կոնկրետ թուրքերի նկատմամբ ոչ մի բացսական բան չկա, իրականում կա իշխանությունների նկատմամբ, փաստորեն հզոր միջոց է ստացվելու, այսուհետ իշխանությունների դեմ ցանկացած ելույթ կարող որակվել հայ-թուրքական եղբայրության խաթարման փորձ, կամ եթե թուրքերի հետ կապ էլ չունենա ապա ծայրահեղականություն ինչպես գրված է արձանագրություններում։
Այնպես որ դեմոկրատիան պրծավ, եվրոինտեգրացիան էլ հետը, գնում ենք դեպի «արմատները» այսինքն դեպի օսմանաինտեգրում։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ