Տրիբուն ախպեր, ես էլ հենց ասում էի, որ վավերացման կարգն ու պայմանները պառլամենտը կարող է սահմանել, Ռեալ–Մադրիդն ասում ա, որ տենց չի։ Ասում ա ընթացակարգային հարցերն ա սահմանում, յանի ժամը քանիսին քննարկվի, քանիսին քյաբաբ զակազ տան, քանիսին վավերացնեն, վավերացնելուց կարմիր գալստուկով լինեն, թե սև, վավերացնելուց հետո սալյուտը դրսում, թե՝ ներսում…
Արձանագրությունների, իմա՝ պայմանգրի կետերի մեջ խորհրդարանը բնական է, որ չի կարող փոփոխություն մտցնել, կամ ասելու է՝ եղավ, կամ ասելու է՝ չեղավ։ Ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարանը կարո՞ղ է ասել՝ եղավ, բայց եթե երկու ամիս հետո թուրքերինը չեղավ, ապա մերն էլ չեղավ, ու ջհանդամը լինի։ Իսկ թուրքերն էլ քո ասածի պես ոտները կախ գցեն, պայման դնելով, որ կլինի, եթե Ադրբեջանի հետ բազարը փակեք։ Ամեն դեպքում ըստ Սահմանդրության Ազգային Ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնում է, կամ էլ չեղյալ է չէ՞ հայտարարում։ Ունի տենց իրավունք։ Հիմա մերոնք չե՞ն կարող շըփ–թըփ վավերացնել ու սպասել երկու ամիս։ Եթե երկու ամիս անց թուրքերը չվավերացրին՝ չեղյալ հայտարարել։![]()
Էջանիշներ