Մադրիդ ջան, ախպեր,
Խորհրդարանը զուտ պետության համաձայնությունն ա արտահայտում վավերացնելով, կամ էլ չի արտահայտում: Այսինք վավերացնում ա, կամ չի վավերացնում: Սրա հետ համաձայն եմ: Քո ու Վիշապ հոպարի մտքերի փոխանակություն ծերից ծեր կարդացի, ահագին բան էլ իրավական նրբություններից չհասկացա, բայց իմ անձնական կանխատեսումները հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումների վերաբերյալ մոտավորապես հետևյալն են, ու դրա համար հիմք են ծառայել էս վերջի մի երկու-երեք օրվա ընթացքում լսածս ու տեսածս.
1. Մեր ՀՀԿ-ական դեպուտատներից մեկը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մինչև Թուրքիայի պառլամենտը չվավերացնի, մենք նույնիսկ ԱԺ օրակարգ չենք մտցնելու վավերացման հարցը: Սերժն էլ իր հերթին մի քանի անգամ հայտարարեց, որ եթե թուրքերը խախտեն պայմանավորվածությունները, ու նախապայմաններ առաջ քաշեն, ուրեմն մենք ոչ մի բան էլ չենք վավերացնի:
2.Սաղ աշխարհը շաաատ մեծ շուխոռով մի քան իօր ցույց էր տալիս արձանագրությունների ստորգրաման պրոցեսը, ու Լավրով, Քլինթոն Կուշներ, բոլորի ներկայությամբ մի հատ մեեեծ շոու սարքեցին սրանից: Այսինք ամբողջ աշխարհը հիշելու է հենց ստորագրման պահը, ու դրանից հետոյվա գործընթացների վրա (վավերացում չվավերացում և այլն) առանձնապես ուշադրություն չի դարձնելու ու առանձնապես չի քննարկելու: Սա մասս մեդիայի միջոցով մարդկանց գլուխները լվանալու տեխնոլոգիաներից մեկն է:
3. Թուրքերը մոտ ժամանակներս մտցնելու են հարցը իրենց պառլամենտ, ու ռատիֆիկացնելու են, բայց ձեռի հետ մի հատ կետ են մտցնելու, փոքր կետ, որով ասելու են որ ամեն ինչ, ներառյալ սահմաների բացումը ուժի մեջ է մտնում Ղարաբաղի հարցը լուծելուց հետո (ասենք Ազերիների հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելուց հետո): Սրա մասին Գյուլը, Էրդողանը ու Դավիթօղլուն բացեիբաց հայտարարել են արձանագրությունները ստորագրելուց անիմիջապես հետո: Ու աշխարհում էս մանրուքը ոչ մեկը չի նկատելու, քանի որ բոլորը նկատել են մեծ շուխուռով տեղի ունեցող ստորագրման արարողությունը:
4. Մեր ԱԺ-ն բնականաբար սրանից հետո չի վավերացնելու համաձայնագրերը, ու մեղադրելու է դրանում թուրքերին, քանի որ նրանք չեն հարգել նախնական պայմանավորվածությունները: Բայց աշխարհը այս մեղադրանքները չի նկատելու, կամ չնկատելու է տալու, բայց բոլորը նկատելու են, որ թուրքրեը վավերացրել են, իսկ մենք ոչ:
5. Բոլորը սկսելու են մեղադրել հայերին, որ թուրքերի վավերացնելուց հետո, մենք չենք վավերացնում:
Արդյունքում, մենք մնում ենք ոչինչով, քանի որ թուրքերը մեր ձեռքից խլեցին վերջին կոզրը միջազգային ասպարեզում` ցեղասպանության հարցը, ու ամեն ինչում մեղավոր ներկայացրեցին հայերին: Եթե դրան գումարենք նաև այն փաստը, որ մեզ միջազգային ասպարեզում առանց այն էլ չեն սիրում, քանի որ մենք ռեգինում միակ պրոբլեմատիկ երկիրն ենք (ագրեսոր, լացկան, ռուսի քամակը մտած) ու դրա փոպարեն տալու ոչինչ չունենք (կոմունիկացիներ, նավթ, գազ և այլն), ապա պարզում ենք, որ Սերոժի ու քոմփաննիի վարած անոռուգլուխ քաղաքականության արդյունքում, մենք փաստացի տարածաշրջանում վերածվում ենք անպետք, աննպատակ, անկապ քաղցքեղային ուռուցքի` փակ սահմաններով, ու ոչ մեկին այլևս պետք չենք:
Կարճ ասած, թուրքերը շատ տեխնիչնի մեզ քցեցին, ու դրանում հիմնական մեղավորը Սերոժն ու քոմփանին են, քանի որ ոչ մի ռեալ հաշվարկ չեն արել, բացի աշխարհի աչքին խաղաղարարի, լիբերալի ու ազգերի փրկիչ երևալու հիմար դերակատարումը ստանձնելուց: Աչքիս ոչ մի սահման էլ չի բացվելու, ու թուրքերի հետ ոչ մի դիվանագիտական հարաբերություն էլ չի հաստատվելու, ու դրանում սաղ մեղադրելու են հայերին:
Էջանիշներ