Վիշապ-ի խոսքերից
Տատ ջան, ես մեկ անգամ ասել եմ, ու կրկին կասեմ. Անձամբ ես թքած ունեմ հայ–թուրքական սահմանի վրա։ Այդ սահմանի փակ լինելը շատ չնչին խնդիր է ինձ համար Հայաստանի ներքին խնդիրների հետ համեմատած։ Ես վաղուց համոզվել եմ, որ Սերժի կառավարած յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետությանը վնաս է։ Ու էլ չանա չեմ տփելու այս ուղղությամբ, ես խնդիր չունեմ այլևս հակառակը ինձ ապացուցելու։ Սերժը կարգին էլ դիվանագետ է Հայաստանի հասարակության ուշադրությունը շեղելու ու ապակողմնորոշելու հարցում, լավ էլ դիվանագետ է դրսիններին հաճոյանալու ու միևնույն ժամանակ Ռուսաստանի թելադրածը իրականացնելու ու իր իշխանության հիմքերը ամրացնելու գործում։ Սաղիս էլ լոխերի տեղ դրած ֆռֆռում է, ու այդ առումով էլ ոչ մի կաթիլ չի տարբերվում Քոչարյանից։ Մնացյալը անձամբ ինձ համար, շատ ներողություն, ֆռթոններ են։ Թուրքիայի սահմանի փակ լինելը Հայաստանի համար ակտուալ խնդիր ՉԻ։ Թուրքիայի հետ նորմալ ապրանքաշրջանառություն հենց հիմա կա, Թուրքիա գնալու պրոբլեմ հայաստանցիները չունեն։ Վրաստանի տարածքով վերգետնյա տեղափոխություններ կատարելու ծախսե՞րն են այս ողջ արիշ–վերիշները։ Եթե ուզում ես իմանալ, ապա Իրանի տարածքով կարելի է ողջ արդյունաբերության տեսականին բերել ավելի հարմար գներով՝ չինական արտադրության։ Ֆուֆլո է էս ամենը։
Էջանիշներ