ԴՎ, հետաքրքիր է, եթե այն շրիլանկացիները պարզապես պահանջէին Կանադայի (ոչ թե Շրի Լանկայի) կառավարության վռնդումը, ինչպես կվարվեր ոստիկանությունը:Այո: Առանց մարդասպանության:
Նախ, ոստիկանությունը թույլ չի տալիս որ վտանգավոր զանգված հավաքվի նույնիսկ: Այստեղ երբ արգելում են՝ մարդիկ չեն գնում: Բայց նաև թույլ տված ժամանակ հեռավոր փողոցներ էլ են փակվում, իրենք էլ աչքից չեն բաց թողնում:
Մայիսի 1ին միշտ լինում են հավաքներ և անկարքություններ Ցյուրիխում , անպայման քացու տակ գցված երիտասարդների պատկերներ ենք տեսնում: երկու անգամ ու վերջ, երկար չի թույլատրվում այդ թեման կենտրոնական ՏՎ ով: Իսկ ընդդիմական մամուլ մենք չունենք:![]()
Դավոսում երբ Գ8 հավաքվում է, ամբողջ երկրի բանակն ու ոստիկանությունը ոտքի է կանգնում , որ նույնիսկ մոտ չթողնի գլոբալիզացիայի կանաչ հակառակորդներին: Գնացքներից սկսված ավտոբուսներով վերջացրած՝ ստուգում: բայց ծեծ միևնույն է եղել է:
Ազգային անկախության օրը նեոնացիները աղմուկ էին բարձրաձրել մի տարի՝ ուզում են մաքուր Շվեյցարիա և այլն: վիրավորեցին այնտեղ ներկա բարձրագույն ղեկավարությանը: Նրանց ծեծեցին և նսացրեցին (իհարկե ոչ շատ երկար):Գլխավոր տոնը կատարվում է մի պատմական վայրում, որը կղզի է, միայն նավակներով կարելի է հասնել:
Բայց կառավարությունը կրկնվակի բունտի վախից քիչ էր մնում մյուս տարվա տոնը վերացներ (չի սիրում ծեծել): Վերջը չարգելեցին, բայց հո չէին փակել բոլոր մոտեցումները տասնյակ կիլոմետրի վրա, ստուգում էին ամեն մոտ գնացող մեքենա (նաև մեր կամպինգը): Ամուսինս չի սիրում, երբ նրան ստուգում են և սկսեց վիճել ոստիկանի հետ բավականին կոպիտ ձևով: Եթե մենք երեք աղջկով նրան հետ չքաշեինք՝ արդեն ծեծում էին: Եվ նրանք լրիվ իրավունք ունեին դրան:
Էջանիշներ