Ինձ թվում է, հասկանում եմ, թե ինչ ես ուզում ասել։Ուզում ես ասել, որ այս արձանագրությունները մեր օգտին են։ Բա իհարկե մեր օգտին են Տատ ջան։ Պատկերացրու հետևյալը, հարևանս ինձ ժամանակին ծեծել–ջարդել է, որովհետև թաղի ջոջերի շահը էդպես է թելադրել, իսկ հիմա ինձ տալիս է հազար դրամ ու առաջարկում է հաշտվել, որովհետև հիմա թաղի ջոջերի շահը էդպես է թելադրում։ Արդյունքում ես ունենում եմ հազար դրամ։
Ինձ թվում է էլի է պետք հարևանիս դրդել, որ ինձ ծեծի ու ջարդի, գուցե մյուս անգամ հաջողվի մի ամբողջ հազար հինգ հարյուր դրամ կորզել… Ճիշտ է, հիմա դու ասում ես ինձ ձեռնտու է, որ ողջ թաղը խոսում է, որ ես հարևանիս հետ վիճարկում եմ ինձ ծեծել–ջարդելու փաստը, բայց ինչու՞ է քեզ թվում, որ թաղը դրա մասին չգիտեր։ Եվ ինչու՞ է քեզ թվում, որ հարևանս ընդհակառակը, ավելի բուռն կերպով է փորձելու ապացուցել, որ ինքը բնավ էլ ինձ չի ծեծել, դեռ ավելին՝ այն ջոջերին, որոնք արդեն ընդունել են ինձ ծեծելու փաստը, մեղադրելու է զրպարտության մեջ։ Չէ՞, այդպես չի՞, թաղի ջոջերը թույլ չեն տա՞։ Ախր ո՞վ եմ ես։ Ես էն ողորմելին եմ, որ տանս մեջ իշխանություն հաստատելուս համար փոխանակ լավացնեմ կնոջս ու երեխաներիս կյանքը, ծեծելով լռեցնում եմ նրանց, իսկ ո՞վ է հարևանս։ Հզոր ու հեղինակություն վայելող մեկն է, թեկուզ և ծեծել է ինձ։ Այդ երբվանի՞ց է այս աշխարհը արդար դարձել ու շահերից վերացել։ Այնպես որ Տատ… մենք քոսոտ երկիր ենք, հիմար ժողովուրդ, որին հերթական անգամ հանգիստ կարելի է ցեղասպանել, աշխարհը շատ չի նեղվի դրանից։ Երբեմն շատ կոշտ բառեր եմ ուզում ասել…
Էջանիշներ