Տատս, սիրելիս, ես չէի հարցնում թե ասենք ցույցը ցրելն օրինական է թե չէ: Ուրիշ հարց, որ քո էս ասածները իրականության հետ եզր չունեն, որովհետև այնտեղ չեն եղել հակապետական կոչեր, եղել են սահմանադրական գործողություններ: Բայց մի պահ ենթադրենք, որ եղել են հակապետական:
Նախ հիշեցնեմ, որ ես գրառմանս մեջ գրել էի «Ես Սերժ Սարգսյան ասեմ, դու հասկացիր իշխող վարչակարգ», հետևաբար բոլորովին ինձ պետք չէր հիշեցնել որ Քոչարյանի ձեռքի գործն էր, պետք չէր, հասարակ պատճառով, դու իրականությունից նորից շեղված կլինես: Որովհետև Քոչարյանը դա մենակ չի արել, դա արել է ողջ վարչախումբը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Այլ հարց որ հիմնական պատասխանատուն էր Քոչարյանը:
Բայց խոսքն անգամ դրա մասին չէր:
Խոսքը իշխանության գործողությունների օրինաչափության մասին էր: Մասնավորապես օրինաչափ գործողություն է նախքան ժողովրդի վրա հարձակվելը նրանց հայտարարելը, որ ցրվեն: Դա չի արվել: Ժողովուրդը ենթարկվել է միանգամից հարձակման: Ու այստեղ արդեն բոլորովին կամ չունի, ժողովուրդն օրինական բան է արել, թե անօրինական: Ես պնդում եմ օրինակ, դու՝ անօրինական: Բայց կրկնում եմ, դա կապ չունի: Որովհետև իշխանությունը դիմեց անօրինության, միանգամից հարձակման անցավ, ծեծեց, ջարդեց, փշրեց: Արդեն երեկոյան անօրինական ձևով բանակ հանեց, անօրինական կերպով զինեց օլիգարխների թիկնապահների, անօրինական ձևով կրակ բացեց ժողովրդի վրա, անօրինական ձևով...
Այս ամենը ապացուցված է:
Ու անգամ էական չի, դու սրան հավատում ես թե չէ, էականն այն է, որ այս ամենը եղել ու ֆիքսվել է աշխարհի կողմից, ու ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Եվրոպան Սերժի օձիիքից բռնել ու ասել են. «Մենք էս ամեն ինչի վրա աչք ենք փակում, բայց դու մեր արածը անում ես»:
Հիմա հասկանու՞մ ես, թե ինչու էի հարցս էդ թեմայում գրել:
Որովհետև ահավոր տրիվյալ, ահավոր պարզունակ բան եմ ուզում բացատրեմ, որ Սերժ Սարգսյանը իրեն բոլոր հիմքերով դրել է դրսի ուժերի տիրապետության տակ՝ դառնալով նրանց խամաճիկը: Շանտաժների միջոցով նրան պարտադրում են ամեն ինչ: Գուցե և նախագահը կարողանար դիմագրավել դրան, եթե ներսում ունենար աջակցություն, սակայն իրականությունն այն է, որ ներսում բացարձակ աջակցություն չունի էլի նույն հետևանքների պատճառով:
Այսպիսով, ուզում եմ քեզ շատ պարզ մի բան բացատրել, որ.
- Կեղծված նախագահական ընտրությունները,
- Մարտի 1-ին իշխանության անհամաչափ գործողությունները, տեռորը, սպանդը,
- Քաղբանտարկյալների գոյությունը,
- Կեղծված քաղաքապետական ընտրությունները,
- ու էլի մի շարք ֆակտորներ
Սերժ Սարգսյանին կախման մեջ են դրել դրսի ուժերից, ինչի հետևանքով նրան օգտագործում են այնպես, ինչպես հարմար է, անել են տալիս այն ամենը, ինչ հարմար է: Քո մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ է այդ դեպքում վստահ պնդում որ ցեղասպանության հարցը ու ԼՂ հարցը չի քննարկվել:
Պատասխանը շատ պարզ է. նրա միակ հույսն այն է, որ քո նմանները կհավատան իրեն: Այս պահին այդ սուտը իրեն միակ պահողն է... վաղը մի բան կարող է մտածել, մի կռուտիտ անել, իսկ էս պահին ժամանակ է պետք ձգել: Ուղղակի անհրաժեշտ է հասկանալ այդ պարզ իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ոչ ներսում, ոչ դրսում չունի այն ներուժը, որն իրեն կարող է օգնել բանակցություններում հաղթողի, ուժեղի կեցվածքով հանդես գալու:
Եթե քո համար քաղցր սուտը նախընտրելի է դառը ճշմարտությունից, ապա բարի վայելում:
հ.գ. Գրառումները տեղափոխում եմ «Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» թեմա:
Էջանիշներ