Չամիչ ջան, այդ հասարակ հարցի հասարակ պատասխանն է ինձ տալու քննարկումը շարունակելու տիպը, ձևը: Ես վերևում սխալ էի գրել, դրանից կախված է ոչ թե քննարկումը շարունակել, չշարունակելը, այլ իմ ասելիքը:
Հետևաբար հարցս նորից եմ կրկնում.
Հայաստանում հիմա քաղբանտարկյալ կա՞, թե՞ չկա:
Անվանիր նախապայման, բայց պատասխանից խուսափելը համարելու եմ քննարկումից խուսափել ու սեփական տեսակետում վստահ չլինել:
հ.գ. Քաղբանտարկյալների գոյությանը հավատալ կամ չհավատալը քաղաքական հայացքների տարբերության հետ բոլորովին կապ չունի: Քաղբանտարկյալը այն մարդն է, ում նստացրել են իր քաղաքական հայացքների համար: Ու բոլորովին կապ չունի այդպես համարելիս մենք ինչ քաղաքական հայացքների կրող ենք:
Էջանիշներ