Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Զուրաբյանն ասաց, որ շահել է...ու՞ր ա, որ շահել է, ինչ է շահել: Իրենց հետադարձ հայտարարությունը Ղարաբաղի մասին հենց իրենց ամբողջ շահույթը (բարի և հոգատար արևրլյան պարտնյորի) հետ գցեց՝ ցույց տալով, որ նրանք սուտ են ասում և պատրաստ չեն առանց նախապայմանի խոսելու:

Այսօր արդեն լսեցի, որ նրանք նորից Եվրոպա մտնելու հարց են դնում, իսկ նրանց դեմ է տրվում այս տարօրինակ ելույթը և քրդական, մամուլի
ազատության և այլ ներքին հարցեր:

ինչ հեշտ ենք հավատում Թուրքի կամ ադրբեջանցու ասածին
Տատ ջան, ուրեմն ինչքան էլ որ ասեն, որ այդ փաստաթղթերում ցեղասպանության հարց չկա, բոլոր լուրջ քաղաքական գործիչները (ամբողջ աշխարհի) հասկանում են, որ այդ հարցը քննարկվել ու մեր երկիրը համաձայնվել է ցեղասպանության հարցը պատմբանների հանձնաժողովով քննել:

Սա չափազանց լուրջ շահույթ է Թուրքիայի համար: Սա նշանակում է, որ մեր պետությունը կամովին կասկածի տակ է դրել ցեղասպանության փաստը, սա մեծագույն դիվիդենտ է Թուրքիայի համար, հիմք, որ ինքը երբևէ չճանաչի ցեղասպանությունը, ու հիմք, որպես այլ պետություններում այդ ուղությամբ գործողությունները կա՛մ կանգնեցվեն, կա՛մ դանդաղեցվեն:

Ու սա պարզագույն ճշմարտություն ա, ցավոք երբեմն պարզագույն ճշմարտությունները չե(ն)ք տեսնում: Ու նկատիր, որ ես չեմ ասում, որ Թուրքիան էդպես ասեց: Ես ասում եմ, որ հիմա ամբողջ քաղաքականացված ու պրոցեսներից հասկացող աշխարհն է դա հասկանում: