Մինիստր ջան, ոչ ոք չի ասում, որ սա հեշտ գործընթաց է: Բոլորն էլ գիտակցում են խնդրի լրջությունը, բայց եկեք չմոռանանք, որ ռիսկը գործի կեսն է: Ամբողջ աշխարհը այսօր խոսում է Հայաստանի առաջին դիվանագիտական հաղթնակի վերաբերյալ: Այս քայլը արդեն խոսուն փաստ է, որ ոչ ոք ոչ մի զիջումների չի պատրաստում գնալ: Ասելիքս այն է, որ պետք չէ վատատեսական կանխագուշակությունների գիրկը ընկնել: Փորձ է արվում ձեռնարել մի գործընթաց, որը բխում է Հայաստանի շահերից: Եթե այդ գործընթացները գործի կոչելու ընթցքում պարզվի, որ հակառակ կողմը, առանց զիջումների պատրաստ չէ փոխհամագործակցության, ապա ցանկացած գործընթաց կընդհատվի: Գործընթացը դեռ չի սկսվել, բայց բոլորը արդեն վստահ են իրադարձությունների բացասական հանգուցալուծման վերաբերյալ:
Սա` թերարժեքության և անինքնավստահության հատկանիշների վկայություն է: Թերարժեքությամբ տառապողներին է հատուկ, դեռ գործը չձեռնարկած վստահ լինել գործի տապալման մասին:
Եկեք ձերբազատվենք ազգային թերարժեքությունից, վստահենք սեփական ուժերին, և ուժ քաղենք դժվարություններից:
Թուրքը ով եղա՞վ, որ պիտի ստիպի մեզ հրաժարվել ազգային ցավոտ խնդրի ճանաչումից:
Տենց բան չկա, ժողովուրդ, թուրքը ճանաչելու է ցեղասպանությունը, թուրքական շուկայի հաշվին էլ պետություն ենք հարստացնելու:
Հենց թշնամուն օգտագործելով պիտի հզորանանք:
Էջանիշներ