User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 55 81-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 811 համարից մինչև 825 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #811
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Աաաաաաաա, ժողովուրդ, չե՞ք հասկանում՝ ամեն ինչ ջուր ծեծոցի ա... դուք էլ ընկած քանի էջ ա քննարկում եք, էստեղ քննարկելու բան չկա: Մենք պատրաստ չէինք սահմանի բացվելուն, էսքան բան: Դեռ ՀՀ բնակչությունը ինչ-որ չափով գուցե պատրաստ է, բա մեր սփյուռքը՞: Ինչքան էլ պատմության ընթացքում պետականության վերականգնմանը կամ կայացմանը խանգարել է սփյուռքը, այնուամենայնիվ, մեր ազգն ա, պիտի միասնական լինենք: Ուրեմն պիտի սպասեր մեր <<կառավարությունը>>:

    Իսկ Ղարաբաղի հարցը միշտ էլ ակտուալ է եղել, ուղղակի հեռակա ավարտածները վայլուրներով ժողովրդի ուղեղները լվացել էին, իսկ մեզ էլ զոմբի էին ասում Դուք թեկուզ սահմանների անվտանգությունը նայեք... սրանց վառել ա պետք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #812
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա հետ ես?

    Չէ, հեսա, Նորտոնը դրել էր էս թեմայում, այ ստեղ իրոք տժժում են: Թյո՛ւ..

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #813
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    հ ա յ տ ա ր ա ր ու մ է.

    1. Ներկա փուլում հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամեն ինչ պետք է անի որպեսզի այս խայտառակ փաստաթղթը չվավերացվի, դրանով իսկ կասեցնելով Հայաստանը և ողջ հայությունը մատաղացու դարձնելու համաշխարհային ուժերի հերթական փորձը:
    Իսկ ամենկայֆն էն ա, որ վավերացվելուց հետո էլ, պիտի ամեն ինչ արվի, որ չիրականացվի, իրականացվելուց հետո էլ պիտի ամեն ինչ արվի որ հետևանքները չեզոքցվեն, հետևանքներից հետո էլ պիտի ամեն ինչ արվի, որ դրանք շատ դառը չլինեն, ու սենց շարունակվող ֆուֆլոներ: Սրանք մենակ ex post են հասկանում ինչն ինչոց ա:

    Սերժիկ նախագահ: Լրիվ մեզ արժան, ճշտով նախագահ ա: Դաշնակներին վաբշե հասնում ա, որ իրանց նախագահը Գալուստը լինի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (13.10.2009)

  5. #814
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ու հայեր, մի կորցրեք ինքնակառավարումը: Շատ էլ լավ ա եղել, որ ստորագրվել ա, ու պիտի վավերացվի: Նախ, կպարզենք մենք ի վիճակի ենք էս երկրի երեսին ապրելու թե չէ, երկրորդ Թուրքիան ճանաչել ա մեր սահմանները (էտ ճանաչելը երկկողմանի էր չէ ?) - ես ինձ ավելի ապահով եմ զգում հիմա:

    Ու վերջում, Սեժը հաստատ իրա համար կպարզի գոնե Ցեղասպանություն եղել ա, թե չէ, մարդը գիտական մոտեցում ա ցույց տալիս: Հենա Մարտի մեկն էլ երկու տարի ա քննում ենք պարզենք մարդ սպանվել ա վերջը, թե չէ: Բա ուզում եք էտ մարդը մի անգամից մի միլիոն մարդու սպանվելու հարցը առանց հանձնաժողովի որոշի? Էս էլ հո ՌՔ ասած ուչաստկովու գործը չի ? Միջազգային փորձագետներ ենք հրավիրել, յաթաղան առ յաթաղան փորձագիտության են ենթարկելու:

    Գեղցի երկիր ենք, գեղցի իշխանություններով, սրանից ավել ինչ էիք ուզում ? Դիվանագիտություն ? Չէ մի չէ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.10.2009), Sagittarius (13.10.2009), Բիձա (16.11.2009)

  7. #815
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Չժպտացող նախարարի մեսիջը


    Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շուրջ տեղի ունեցող ոդիսականը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «ֆուտբոլային» կոչված խայտառակ դիվանագիտության հետևանքով՝ Թուրքիան ակտիվորեն մխրճվել է Արցախի խնդրի կարգավորման գործընթացի մեջ։

    Ստորագրման արարողությունը հետաձգվեց, քանի որ թուրքական կողմը որոշել էր հայտարարությամբ հանդես գալ, ուր շոշափվելու էր Արցախի հարցը։ Հայկական կողմը դրան հակադրել էր Հայոց ցեղասպանություն շեշտադրման սպառնալիքով, և արդյունքում կողմերը որոշել են ընդհանրապես հրաժարվել ստորագրմանը հաջորդող բրիֆինգից։

    Այս ամենը ցույց է տալիս, որ բոլոր այն հայ պաշտոնյաները, ովքեր հավաստիացնում էին, թե հայ-թուրքական գործընթացը տարանջատված է Արցախի հարցից՝ մեղմ ասած ստում էին և մոլորեցնում մեր հանրությանը։ Դավութօղլուն Ցյուրիխում հասկացրեց մեզ ու «չհասկացողներին», որ Էրդողանի հայտարարություններն Արցախի մասով բնավ էլ ներքին օգտագործման համար չեն։

    Միթե՞ պարզ չէր, որ եթե թուրքերը համաձայնում են չանել իրենց հայտարարությունը Ցյուրիխում, ապա դա կանեն արձանագրությունների ստորագրմանը հաջորդող բոլոր օրերին ու ամեն առիթով։ Միթե՞ պարզ չէր, որ թուրքական խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները՝ մինչև Արցախի հարցում «առաջխաղացում» չարձանագրվի։ Ու այդքանից հետո հայկական կողմը չի հրաժարվել արձանագրությունը ստորագրելուց։ Դա, կներեք, արդեն առնվազն դիվանագիտական անմեղսունակություն է, եթե այլ որակում չտանք։ Ստացվում է, որ մենք հիմա Թուրքիայի ձեռքը տվեցինք բոլոր խաղաքարտերը և սպասելու ենք՝ դառնալով պասիվ դիտորդ։

    Նախարար Նալբանդյանի դեմքի «պատի գույնն» ու իր թուրք գործընկերոջ անհոգ ժպիտը՝ կողմերի տրամադրության իրական արտացոլումն էր։ Հեռուստաէկրանի առաջ նստած պարզապես չէի նախանձում մեր արտգործնախարարին։ Նրա դեմքի արտահայտությունը յուրօրինակ մեսիջ էր հայ ժողովրդին, որ գործերը լավ չեն։

    Չժպտացող նախարարի դեմքը հուշում էր, որ հիմա գործընթացները զարգանալու են վատթարագույն սցենարով։ Այնպես, ինչպես մենք կանխատեսել էինք շատ վաղուց։

    Փաստորեն, իշխանությունը չօգտագործեց վերջին շանսը, որն ակամայից տվեցին մեզ թուրքերը Ցյուրիխում և ստորագրեց արձանագրությունը։ Հետևաբար՝ բացասական զարգացումների դեմն առնելու միայն մեկ տարբերակ մնաց՝ իշխանափոխությունը։ Իշխանափոխությունն արդեն ազգային անվտանգության ապահովման միակ միջոցն է մնացել։ Այլընտրանք չկա։

    Անդրանիկ Թևանյան
    http://7or.am

    Էս հեղինակը նաև մի շարք հետաքրքիր վերլուծականներ ունի էս թեմայով:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. #816
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    թուրքերը հազար անգամ նույն բանը երևի կրկնեն մեկ է էս հայերը իրենց շլանգի տեղ դրանց ման են գալու

    -Մինչ այսօր մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել միմյանց հետ՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, Արարատը Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ, արդյոք Արևելյան Անատոլիան Հայաստանի մա՞սն է, թե՞ ոչ։ Սակայն այսօր այդ բոլոր հարցերը մնացել են հետևում։ Մեկ՝ ավելի կարևոր հարց է առաջ եկել՝ Ղարաբաղի հարցը,- տեսակամուրջի ժամանակ ասել է միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը։

    Նա նաև նշել է, որ չնայած ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա՝ ակնհայտ է, որ «թուրքական խորհրդարանով չի անցնի որևէ թուղթ, որտեղ չի արտացոլվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանը»։

    -Մեր կենտրոնի կանխատեսմամբ՝ մինչև 2010թ. ապրիլ ամիսը ղարաբաղյան հարցում առաջընթաց չի սպասվում։ Եթե մինչև 2010թ. սահմանը չբացվի, և ղարաբաղյան հարցը չկարգավորվի, ապա Թուրքիան կկանգնի երկու ընտրության առջև՝ կա՛մ անխոս բացել սահմանը, կա՛մ ԱՄՆ-ի Կոնգրեսի և արևմտյան երկրների խորհրդարանների կողմից կընդունվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

    Սինան Օհանի կարծիքով սահմանի բացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և աշխարհաքաղաքական որոշում էր, քանի որ տնտեսական տեսանկյունից Թուրքիան օգուտ չի ստանալու։
    http://www.7or.am/hy/news/2009-10-13/7435/

    Այն որ մինչև ապրիլ չեն բացի դա փաստ է:
    Այն որ ապրիլի տակից մյուս տարի ավելի հեշտ կպլստան դա նույնպես կդառնա իրականություն:

    Համ էլ Ցեղասպանություն բառը այլևս իր մեջ ոչ մի վտանգ չի ներկայացնում թուրքերի համար:
    Նույնիսկ եթե Օբաման իր հայտարարության մեջ 10 անգամ ասի ցեղասպանություն թուրքերին դրանից ոչ տաք է ոչ սառը, որովհետև ցեղասպանությունից բխոխ բոլոր հետևանքները Թուրքիան մեկ հարվածով չեզոքացրեց: Հողային պահանջ չկա, նյութական պահանջ չկա:
    Նույնիսկ հանգիստ կարա ինքն էլ ընդունի ասի հա եղել էր պատահական բան էր շատ կներեք բայց այդպես ստացվեց, դե հիմա հայեր սիրուն ձևով տևեք Արցախը թե չէ մենք էլ Խոջալին կճանաչենք:

    Այ այսպիսի դիվանագ**ություն, սահման-մահման, քրդաինտեգրացում, համատեղ թռիչքներ դեպի մարս....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #817
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Էրդողանը կրկնվում է
    17:28 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կհեշտանա, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները լուծվեն»,- այսօր Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:

    Էրդողանի խոսքով, եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները, ապա հարաբերությունների նորմալացման գործընթացը անհնար կլինի: Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերը մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել:

    «Չնայած, որ Մինսկի խումբը մշտապես կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, սակայն հակամարտության կարգավորման հարցում հաջողության չի հասել, եւ նրա ջանքերը անպտուղ են».-ասել է Թուրքիայի վարչապետը:

    Էրդողանը կրկին հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի վերաբացվի, մինչեւ հայկական զորքերը դուրս չգան Ադրբեջանի տարածքներից:

    Նա միաժամանակ ասել է թե թուրքական կողմը Հայաստանի նախագահին կընդունի թուրքական հյուընկալությամբ:

    «Հույս ունեմ, որ Հայաստան -Թուրքիա խաղի ժամանակ թուրք հանրությունը զսպվածություն կդրսեւորի: Բայց կարող են գտնվել այնպիսիք, ովքեր կառաջնորդվեն սեփական քաղաքական շահերով, սակայն համոզված եմ, որ Բուրսայի բնակիչները չեն ենթարկվի սադրանքերի»,-ասել է Էրդողանը:
    Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #818
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Խորհուրդ եմ տալիս կարդալ այդ նույն Սինան Օհանի մի ավելի մեծ վերլուծություն, որի վերնագիրն է՝ Подписание Цюрихских протоколов чревато негативными последствиями для Турции - эксперт

    Նաև ցեղասպանության և սփյուռքի վերաբերյալ:

    Չեմ հասկանում, ինչպես այս ֆորումի բնակիչները կարող են իրենց միլլիոն անգամ ավելի խորատես ու հեռատես համարել, քան նույն Նալբանդյանն ու ՍՍ-ն: Լավ, կարծիքներ ունենք, համաձայն չենք(ենք), բայց լրիվ էշերի տեղ դնել չի կարելի, էլի: Նույնիսկ եթե դուք նրանց համարում եք թշնամի՝ առավել ևս չի կարելի:

    Կարող ա նրանք իշխանափոխության մասին չեն մտածե՞լ, կարող ա չե՞ն սպասել Արցախի հարցի նոր ալիքին, կարող ա չե՞ն հասկանում սփյուռքի վիճակն ու անելիքը, կարող ա՞ չգիտեն ինչ ունեն կորցնելու...Մենք նրանց պարզ պատասխանները չունենք, այդ ուրիշ բան, բայց դա չի նշանակում , որ պիտի հիմա 3 միլլիոն խորհուրդ տանք՝ միակ ճիշտերը:
    Նրանք դա էլ գիտեն, որ հիմա ամեն հայ իր անձնական կարծիքը պիտի հայտնի, առանց ԱՄԵՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ բան իմանալու, միայն մակերեսային գիտելիքներով:

    Ու կանեն այն, ինչ սկսել են: Եվ լավ կլինի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    urartu (13.10.2009)

  12. #819
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, ինչպես այս ֆորումի բնակիչները կարող են իրենց միլլիոն անգամ ավելի խորատես ու հեռատես համարել, քան նույն Նալբանդյանն ու ՍՍ-ն
    Դե օրինակ ես որքան գիտեմ Սերժը կարճատես ա, կարծեմ լինզաներ էլ ա դնում: Նալբանդյանի մասին ոչինչ չգիտեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (13.10.2009)

  14. #820
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Տատ

    Ու կանեն այն, ինչ սկսել են: Եվ լավ կլինի:
    Տատ ջան դու խելացի մարդ ես
    ՍՍ-ը ոչ մի խոդ ՉՈՒՆԻ թուրքիայի դեմ։

    Իրա սաղ խոդերը հանձնած են։
    ՍՍ-ը հիմա գտնվում է նույն կարգավիճակում ինչ որ դաշնակները 1920-ին։
    Պտի նստի թաղտին սպասի թե երբ ԱՄՆ-ը ու Բրիտանիան կճնշեն Թուրքիային։

    Ու ցավն այն է որ ինքը ամբողջ ժողովրդին ներարկեց էդ անզորության զգացումը։
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #821
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև ցեղասպանության և սփյուռքի վերաբերյալ:

    Չեմ հասկանում, ինչպես այս ֆորումի բնակիչները կարող են իրենց միլլիոն անգամ ավելի խորատես ու հեռատես համարել, քան նույն Նալբանդյանն ու ՍՍ-ն: Լավ, կարծիքներ ունենք, համաձայն չենք(ենք), բայց լրիվ էշերի տեղ դնել չի կարելի, էլի: Նույնիսկ եթե դուք նրանց համարում եք թշնամի՝ առավել ևս չի կարելի:

    Կարող ա նրանք իշխանափոխության մասին չեն մտածե՞լ, կարող ա չե՞ն սպասել Արցախի հարցի նոր ալիքին, կարող ա չե՞ն հասկանում սփյուռքի վիճակն ու անելիքը, կարող ա՞ չգիտեն ինչ ունեն կորցնելու...Մենք նրանց պարզ պատասխանները չունենք, այդ ուրիշ բան, բայց դա չի նշանակում , որ պիտի հիմա 3 միլլիոն խորհուրդ տանք՝ միակ ճիշտերը:
    Նրանք դա էլ գիտեն, որ հիմա ամեն հայ իր անձնական կարծիքը պիտի հայտնի, առանց ԱՄԵՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ բան իմանալու, միայն մակերեսային գիտելիքներով:

    Ու կանեն այն, ինչ սկսել են: Եվ լավ կլինի:
    Հա, Տատ ջան, ամենախելացին իրանք են, հենց սերժն ու էձիկը, միքիչ էլ գալուստն ա կողքից խորհուրդներ տալիս, մեկ մեկ էլ դոդն ու մուկը, լֆիկն ու նեմեցն էլ սատարում են, բայց չգիտեն՝ սատարելը որն ա: Հիմա էս քո ասած ամենախելոքները տես ինչեր են արել: 2008-ին ընտրություններ կեղծեցին՝ իմանալով որ հուժկու ժողովրդական ընդվզում ա սկսվելու, սկսվեց, ճիշտ գիտեին, իրոք խելոք էին, ճիշտ ես՝ ամենախելոքն են, եկան ջարդեցին, ու գիտեին, որ էդքանով չի ավարտվելու էդ ալիքը, ու չավարտվեց, ճիշտ գիտեին, մի հատ էլ իրիկունը գնդակահարեցին, ու գիտեին որ էլի չի պրծնելու ընդվզում, ու ճիշտ գիտեին, ոնց որ ասում ես՝ ամենախելոքներն են էս ազգի, իրանք ամեն ինչ գիտեն: Ու հիմա էլ նույն ձևով՝ ամեն ինչ իմանալով գնում են առաջ, առա՜ջ, ծանոթ բառ ա չէ՞: Գնում են, ստորագրում են, ահրցեր են լուծում, եսիմինչ ղալաթներ են անում՝ իմանալով, որ էլի ընդվզում ալինելու, էլի ջարդելու են, էլի գնդակահարելու են:
    Ու դու ասումե ս՝ լավ ա լինելու, դե ոնց մինչև հիմա եղել ա, տենց էլ կշարունակվի, լավ կլինի, շատ լավ ա, քո համար իհարկե լավ ա, մինչև մյուս Հայաստան գալդ լիքը նոր օբյեկտներ բացված կլինեն, էդ ընթացքում էլ եղած մարտի մեկերի արյունները արդեն մաքրած կլինեն, քեզ տհաճությւոն չի պատճառի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (13.10.2009)

  17. #822
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ Ցեղասպանություն բառը այլևս իր մեջ ոչ մի վտանգ չի ներկայացնում թուրքերի համար:
    Նույնիսկ եթե Օբաման իր հայտարարության մեջ 10 անգամ ասի ցեղասպանություն թուրքերին դրանից ոչ տաք է ոչ սառը, որովհետև ցեղասպանությունից բխոխ բոլոր հետևանքները Թուրքիան մեկ հարվածով չեզոքացրեց: Հողային պահանջ չկա, նյութական պահանջ չկա:
    Նույնիսկ հանգիստ կարա ինքն էլ ընդունի ասի հա եղել էր պատահական բան էր շատ կներեք բայց այդպես ստացվեց, դե հիմա հայեր սիրուն ձևով տևեք Արցախը թե չէ մենք էլ Խոջալին կճանաչենք:
    Համ էլ Երևանը Ղարաբաղի հետ բոնուս են տվել, կարանք վեշերներս հավաքենք:
    Տենաս հայերից ավելի պանիյոր ազգ կա երկրագնդի վրա? Դաժը թուրքերը իրանց մասին սենց փայլուն կարծիքի չեն....հալալա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  18. #823
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա նրանք իշխանափոխության մասին չեն մտածե՞լ, կարող ա չե՞ն սպասել Արցախի հարցի նոր ալիքին, կարող ա չե՞ն հասկանում սփյուռքի վիճակն ու անելիքը, կարող ա՞ չգիտեն ինչ ունեն կորցնելու...Մենք նրանց պարզ պատասխանները չունենք, այդ ուրիշ բան, բայց դա չի նշանակում , որ պիտի հիմա 3 միլլիոն խորհուրդ տանք՝ միակ ճիշտերը:
    Նրանք դա էլ գիտեն, որ հիմա ամեն հայ իր անձնական կարծիքը պիտի հայտնի, առանց ԱՄԵՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ բան իմանալու, միայն մակերեսային գիտելիքներով:

    Ու կանեն այն, ինչ սկսել են: Եվ լավ կլինի:
    Հա էլի: Իրոք:

    Տատ ջան, երբ չափահաս, գիտակից մարդը իր կյանքում մի քայլ անի, որը բացահայտ կերպով վնաս կլինի իրեն, ու ինքը դրանից ոչ մի օգուտ չստանա, ես հակված կլինեմ մտածելու, որ նա, որպես մտածող արարած, գուցե և ինչ-ինչ թաքնված օգուտների մասին գիտի ու ինչ-ինչ քայլեր է կանխավ հաշվարկել, որոնց մասին ես տեղյակ չեմ: Իսկ երբ չափահաս, գիտակից մարդը իր կյանքում մի քայլ է անում, որը բացահայտ կերպով վնաս է իրեն, ու հընթացս իր համեստ աշխատավարձով միլիոնների ներդրումներ ու ծախսեր է անում այլևայլ եվրոպաներում՝ ձեռքի հետ անպատիժ սպանելով մարդկանց, իմ մակերեսային գիտելիքները ինձ սկսում են հուշել, որ դրանց ԱՄԵՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ բանը միայն կանալիզացիան է ու վեց տախտակը՝ հուսով եմ՝ շուտով:

    Ընկել եք ծառերի հետևում անտառ եք փնտրում:
    DIXI
    carpe noctem

  19. #824
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ եմ տալիս կարդալ այդ նույն Սինան Օհանի մի ավելի մեծ վերլուծություն, որի վերնագիրն է՝ Подписание Цюрихских протоколов чревато негативными последствиями для Турции - эксперт
    Կարդացի՞ք թուրքի մտքերը:

  20. #825
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի՞ք թուրքի մտքերը:
    Տատ ջան, քո մտքերը կարդացի, դոզեն էնքան մեծ էր, սպասում եմ միքիչ դոզեն թողի, որ կարողանամ թուրքերինն էլ կարդամ, թեչէ հիմա որ սենց դոզի տակ էդ էլ կարդամ.. լավ չի լինի..
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 55 81-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •