Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Ոնց նայում եմ, միակ ձևը նայա, որ ժողովուրդը գնա Բաղրամյան, ԱԺ շենքի մոտ էդ քննարկման ժամանակ, լրացուցիչ ճնշում գործադրելու համար: Դե իսկ եթե որոշեն որ չէ պտի հաստատեն... պայքար պայքար...
Էդ պայքար-պայքարի իսկական ժամանակը մի տարի առաջ էր, երբ որ լևոնը ասեց: Ինձ շարունակում ա զարմացնել Լևոնի՝ տասը քայլ առաջ տեսնելը: Երբ որ մի տարի առաջ Լևոնը ասեց՝ Ղարաբաղի հարցը մոտ ա, շատերի մոտ քմծիծաղից բացի ոչինչ չառաջացրեց էդ հայտարարությունը, կարծում էին՝ ներքաղաքական հարցերով չկարողացավ մի բանի հասնել, սկսեց Ղարաբաղի հարցից կառչելը, բայց արի ու տես, որ տենց չի, լինում ա էն, ինչ ասում էր, ու էսօր իրոք Ղարաբաղի հարցը քաղաքական օրակարգի առաջին շարքերում ա: