Հատված հոդվածից...
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց սերբ ուսանողի արձակած կրակոցից: Երկրորդ համաշխարհայինից հետո, անիմաստ եռանդով լեցուն սերբերը կարողացան թեկուզ սոցիալիստական, բայց մեծ մի երկիր ստեղծել Բալկաններում. եւ քանի որ լավ չէին տնօրինել իրենց տրված միջոցը, մեզ պես կանգնեցին տարածքային կորուստների հանդիման: Միլոշեւիչը համոզում էր սեփական ժողովրդին, թե Դեյտոնում ստորագրություն դնելով, այսինքն` Բոսնիան զիջելով, կփրկի գոնե Կոսովոն, թե Բոսնիայի եւ Կոսովոյի հիմնահարցերն իրարից անջատ են, իրար հետ կապ չունեն եւ նման բաներ: Մինչդեռ փրկությունն այլ տեղում էր` նորմալ երկիր ունենալու մեջ: Եվ բոլոր նրանք, ովքեր թփթփացրել էին Միլոշեւիչի ուսին, թե` ապրե°ս խելոք ես, չվարանեցին նրան Հաագա քարշ տալ: Եթե արդար լինենք, պարտավոր ենք ընդունել, որ Միլոշեւիչը Հաագայում հայտնվեց ոչ այնքան հարեւանների դեմ գործածների համար, որքան սեփական ժողովրդի դերակատարությունը չըմբռնելու, սեփական ժողովրդին մարդկության մասնիկը դառնալուց զրկելու պատճառով: Մենք էլ Ցյուրիխում ստորագրեցինք, մեր ուսին էլ թփթփացրին եւ դեռ որոշ ժամանակ կթփթփացնեն, մինչեւ այն պահը, երբ վատ տնտեսից կպահանջվի հաշիվը: Իսկ հաշիվը երկար մի ցուցակ է` սկսած հեղաշրջումներից մինչեւ Հայաստանի գյուղական բնակավայրերի եւ Արցախի դատարկում, եվրոպական դատարանները ողողած գործերից մինչեւ մարտի 1-ի արյուն, տգետ օլիգարխների ապօրինություններից մինչեւ ժողովրդավարության բռնաբարում: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ այնտեղ Միլոշեւիչը մեկ դեմք ուներ, իսկ այստեղ` երկու եւ ավելի: Եվ ովքեր կասեն, թե սա այսպես չէ, ուրեմն վերջին ՙօյինն՚ են խաղում այն նարդու, որ կիսատ էին թողել բարբարոս Թալեաթն ու մեր կենսունակ Զոհրապը:
Էջանիշներ